Էլեկտրական հոսանքի աղբյուրի (գալվանական էլեմենտ, էլեկտրական կուտակիչ և այլն) բացասական լիցքավորված էլեկտրոդ (բևեռ)։
Էլեկտրավակուումային սարքի կամ գազապարպումային իոնային սարքի էլեկտրոդ։ Ծառայում է որպես վակուումում միջէլեկտրոդային տարածության էլեկտրահաղորդականությունն ապահովող կամ գազում էլեկտրական հոսանքը կայուն պահող էլեկտրոնների աղբյուր։ Ըստ էչեկարոնային էմիսիայի բնույթի՝ տարբերում են ջերմաէլեկտրոնային, ֆոաոէլեկտրոնային և սառը կաթոդներ։
Էլեկտրոլիտային տաշտակի, էլեկտրական աղեղի ստացման հարմարանքի և նման այլ սարքերի էլեկտրոդ, որը միացվում է հոսանքի աղբյուրի բացասական բևեռին։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 161)։