Կառավարման աշխատանքների ավտոմատացում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Կառավարման աշխատանքների ավտոմատացում , մաթեմատիկական մեթոդների, ավտոմատ սարքավորումների, հաշվողական տեխնիկայի կիրառումը՝ տնտեսության զանազան օղակների կառավարման խնդիրներ լուծելիս։ Կառավարման աշխատանքների ավտոմատացման գիտական հիմքը տնտեսական կիբեռնետիկան է, որն ուսումնասիրում է տնտեսության կառավարման ուրույն առանձնահատկությունները, կառավարման օպտիմալ համակարգեր սինթեզելու մեթոդները և մշակում տնտեսական խնդիրների լուծման համար մաթեմատիկական մեթոդների կիրառման հարցերը։ Կառավարման աշխատանքների ավտոմատացման կարևորագույն խնդիրն է՝ մարդու և կիբեռնետիկական մեքենաների փոխգործողության (տես «Մարդ-մեքենա») սկզբունքային մեթոդաբանական և կոնկրետ հարցերի լուծումը՝ տնտեսության ավտոմատացված կառավարման միասնական համակարգի և նրա յուրաքանչյուր տասնին օղակի շրջանակներում։ Կարելի է առանձնացնել Կառավարման աշխատանքների ավտոմատացման երեք հիմնական մակարդակ, կառավարման ավտոքատացված պետական համակարգ, որ հիմնվում հաշվողական կենտրոնների պետական ցանցի վրա, կառավարման ավտոմատացված յուղային համակարգեր՝ արդյունաբեության առանձին ճյուղերի սպասարկման համար և ձեռնարկությունների կառավարման ավտոմատացված համակարգեր՝ տնտեսական ինֆորմացիայի վերամշակման պրոցեսների ավտոմատացման և կառավարման ու պլանավորման խնդիրների լուծման համար։ Կառավարման աշխատանքների ավտոմատացման հիմնական տեխնիկական միջոցներն են՝ էլեկտրոնային հաշվողական և էլեկտրոնային կառավարող մեքենաները։ Թվանշանային հաշվողական մեքենաները (ԹՀՄ), որ առավել տարածված են Կառավարման աշխատանքների ավտոմատացման մեջ, օգտագործվում են ավտոմատիկայի մյուս միջոցների հետ զուգակցված։ Թվանշանային հաշվողական մեքենաները (ԹՀՄ) կիրառվում է տվյալների վերամշակման կենտրոնացված համակարգերի կազմակերպման, պլանավորման, հաշվառման, վիճակագրության, աշխատավարձի հաշվարկման համար, դետալների մշակման օպտիմալ տեխնոլոգիայի հաշվարկման, պահեստներում հումքի, կիսաֆաբրիկատների և այլնի օպերատիվ հաշվառման ու համապատասխան հաշվետվությունների կազմման, սարքավորումների ծանրաբեռնման օպտիմալ պլանների հաշվարկի, արտադրական և տրանսպորտային գրաֆիկների կազմման համար են։ Թվանշանային հաշվողական մեքենաները լայնորեն օգտագործվում է բոլոր տեսակի Կառավարման աշխատանքների ավտոմատացման մեջ արտասահմանյան մի շարք երկրներում, առանձնապես ԱՄՆ-ում, ուր թողարկվող ԹՀՄ-ների 90%-ը օգտագործվում է տնտեսական հաշվարկների և արտադրության կառավարման համար։ Փորձը ցույց է տալիս, որ ԹՀՄ-ի ներդրման վրա կատարված ծախսերը փոխհատուցվում են 1, 5—2 տարում։ (Տես նաև Արտադրության ավտոմատացում)։ Անալոգային հաշվողական մեքենաները (ԱՀՄ) սովորաբար նեղ մասնագիտացված են և ծառայում են գլխավորապես տեխնոլոգիական պրոցեսների օպտիմալ կարգավորման համար։ Սակայն անընդհատ իմպուլսներն ընդհատի փոխակերպող սարքավորումների օգտագործումը հնարավորություն է ընձեռում դրանք կիրառել Էլեկտրոնային կառավարող մեքենաների հետ համատեղ և պրոցեսը կարգավորել ոչ միայն օպտիմալ տեխնոլոգիական, այլև օպտիմալ տնտեսական ռեժիմներում։ Կառավարման աշխատանքների ավտոմատացման տեխնիկական միջոցները ընդգրկում են նաև տասնյակ այլ մասնագիտացված սարքավորումներ, որոնք կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի (տես նաև Կազմակերպչա՛կան տեխնիկա).
- ինֆորմացիան սևեռող մեքենաներ (ծակատիչներ, գրամեքենաներ, արտադրանքի որակի կամ քանակի ավտոմատ հաշվիչներ, փաստաթղթերի պատճենահանման և բազմացման մեքենաներ են),
- տվյալներ մշակող մեքենաներ (սեղանի ստեղնավոր հաշվիչներ, տաբուլյատորներ և հաշվա-վերլուծական այլ մեքենաներ),
- ինֆորմացիան փոխակերպող սարքավորումներ (կոնվերտորներ, կարդացող և կոդավորող սարքեր ևն),
- ինֆորմացիայի արտաբերման սարքավորումներ,
- ինֆորմացիայի փնտրման և պահման սարքավորումներ,
- կապի սարքավորումներ են։ Համապետական մասշտաբով Կառավարման աշխատանքների ավտոմատացման կազմակերպում, ապահովում է պլանավորման և կառավարման ժամանակակից գիտական մեթոդների առավել արդյունավետ ներդրումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 269)։ |