Jump to content

Կապյուսին Կելլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապյուսին Կելլեր
Բնօրինակ անունCapucine Keller
Ծնվել է1984
Մարսել
ԵրկիրՖրանսիա
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ

Կապյուսին Կելլեր (1984, Մարսել), ֆրանսիացի երգչուհի (սոպրանո), հին երգեր կատարող։ Ծնվել է 1984 թվականին Մարսելում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն սովորել է Ժնևում՝ Կարոլինա Ռիյեիում, Դանիել Բորստի և Անդրիեննա Շտանբրյուխելի մոտ (երաժշտագիտության և պատմության առարկաների դեպլոմ), ապա ավարտել է Լոզանի երաժշտական բարձրագույն դպրոցը (Բրիդջիտ Բալեյի դասարան)՝ ստանալով բակալավրիատի դիպլոմ, ապա մագիստրատուրայի։

Ներկայացել է Մոնտևերդի (Պոպեյի թագադրումը) Պյորսելլայի (Դիդոնա և Էնեյ), Կավալի (Ապոլոնի և Դաֆնայի սերը, Դիրոկլեյ), Օֆենբախի (Օրֆեյը դժոխքում) և այլ օպերաներում և կանտատաներում։ Համերգների է մասնակցել տարբեր եվրոպական բարկայի երաժշտական անսամբլների հետ՝ Cappella Mediterranea, Ensemble Clematis և այլն։ Մասնակցել է տարբեր եվրոպական երաժշտական փառատոնների[1]։

2010 թվականին ձայնագրել է Մատեո Ռոմեոյի իսպանական բարկայի սկավառակը (Ռիչերկար ընկերություն)։

2012 թվականի մարտի 7֊ին Կելլերի մասնակցությամբ Աոզանի կամերային նվագախմբի ուղեկցությամբ կայացավ Ռոբեր Կլերկա Ալիսայի մանկական մոնոօպերայի պրեմիերան (Լյուիս Կերոլի մոտիվնրով)[2]

Ապրում է Շվեյցարիայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]