Կանանց նկատմամբ բռնության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող
1994 թվականի մարտի 4-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունեց 1994/45 բանաձևը՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմներում կանանց իրավունքները ինտեգրվելու և կանանց նկատմամբ բռնության վերացման հարցով։ Այս որոշմամբ սահմանվել է «Կանանց նկատմամբ բռնության հատուկ զեկուցողի, դրա պատճառները և հետևանքները» մանդատը։ Նախնական նշանակումը երեք տարի ժամկետով էր[1]։ Ներկայիս հատուկ զեկուցողը Դուբրավկա Շիվոնովիչն է։
Մանդատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատուկ զեկուցողի գործառույթն է փնտրել և տեղեկություններ ստանալ կանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ, ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներով առաջարկել կանանց նկատմամբ բռնությունը վերացնելու եղանակներ և համագործակցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների այլ մեխանիզմների հետ[2]։
Այցեր երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատուկ զեկուցողը պարտավոր է իրականացնել այցեր երկրներ, հաճախ այլ հատուկ զեկուցողների, անկախ փորձագետների կամ աշխատանքային խմբերի հետ միասին[3]։
Զեկույցներ Մարդու իրավունքների խորհրդին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն տարի հատուկ զեկուցողը Մարդու իրավունքների խորհրդին տալիս է գրավոր զեկույց, որում ներկայացված են կատարված աշխատանքները և վերլուծված թեմաները[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Question of integrating the rights of women into the human rights mechanisms of the United Nations and the elimination of violence against women». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Preliminary report submitted by the Special Rapporteur on violence against women, its causes and consequences, Ms. Radhika Coomaraswamy, in accordance with Commission on Human Rights resolution 1994/45». 1994 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Special Rapporteur on violence against women, its causes and consequences - Country Visits». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Special Rapporteur on violence against women, its causes and consequences». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 18-ին.