Ծրագրային ապահովման արտոնագիր
Ծրագրային ապահովման արտոնագիր, ծրագրային ապահովման օգտագործման և տարածման առաջին գործիքը, որը պաշտպանված է հեղինակային իրավունքով։ Սովորաբար ծրագրային ապահովման արտոնագիրը հեղինակին թույլ է տալիս օգտագործել ծրագրի մեկ կամ մի քանի տարբերակներ, իսկ օգտագործումը արտոնագրի բացակայության դեպքում համարվում է հեղինակային իրավունքների խախտում։
Ազատ և ոչ ազատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծրագրային ապահովման արտոնագրերը բաժանվում են երկու մեծ խմբի՝ ոչ ազատ (սեփականատիրական) և ազատ ու բաց ծրագրային ապահովման արտոնագրեր։ Նրանց տարբերությունը մեծ ազդեցություն ունի ծրագրի վերջնական օգտագործողի վրա։
Ոչ ազատ արտոնագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ ազատ արտոնագրի էությունը նրանում է, որ ծրագրային ապահովման հեղինակն այն օգտագործողին թույլտվություն է տալիս օգտագործել ծրագրի մեկ կամ մի քանի տարբերակներ, սակայն միաժամանակ շարունակում է մնալ բոլոր այդ տարբերակների իրավունքների տերը։ Այս տարբերակի գլխավոր հատկանիշներից է այն, որ ծրագրային ապահովման գործնականում բոլոր իրավունքները մնում են հեղինակին, իսկ օգտագործողին տրամադրվում է միայն սահմանափակ իրավունքներ։ Ոչ ազատ արտոնագրին բնորոշ է մեծ քանակությամբ պայմաններ, որոնք արգելում են ծրագրային ապահովման օգտագործման այլ տարբերակները, անգամ նրանք, որոնք առանց այդ արգելքի կթույլատրվեին համաձայն հեղինակային իրավունքների մասին օրենքի։
Ոչ ազատ արտոնագրով ծրագրային ապահովման լավ օրինակ է Microsoft Windows-ը, որն ներառում է օգտագործման արգելված տարբերակների մի ամբողջ ցուցակ, ինչպիսիք են ԾԱ-ի հետմշակումը, համակարգի միաժամանակ օգտագործումը մի քանի օգտագործողի կողմից, համակարգի աշխատանքային բնութագրերի ընդլայնված թեստավորումը և այլն։
Ոչ ազատ արտոնագրով ԾԱ օգտագործողը պետք է ընդունի օգտագործման պայմանները, քանի որ իրավական առումով ԾԱ-ն պատկանում է ոչ թե օգտագործողին, այլ նրա հեղինակին։ Օգտագործման պայմանները չընդունելու դեպքում օգտագործողն ընդհանրապես հնարավորություն չի ստանա աշխատել ծրագրի հետ։
Ազատ արտոնագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն ոչ ազատ արտոնագրին, ազատ և բաց արտոնագիրը ծրագրի որոշակի տարբերակի իրավունքը չի պահպանում ստեղծողին, այլ փոխանցում է վերջնական օգտագործողին։ Արդյունքում օգտագործողը սովորաբար կարևոր իրավունք է ստանում, որը համաձայն հեղինակային իրավունքների մասին օրենքի, ունի ծրագրային ապահովման տարբերակի սեփականատերը, սակայն ԾԱ-ի ողջ իրավունքները մնում է ստեղծողին։
Բաց և ազատ ծրագրային ապահովման լավ օրինակ է GNU General Public License (GPL)[1], որն օգտագործողին տալիս է այն հետմշակելու կամ փոփոխություններ կատարելու ամբողջական իրավունքները։ Ազատ արտոնագրով ԾԱ օգտագործողը պարտավոր չէ ընդունել օգտագործման պայմանները։