Ծրագրակազմի պահպանում
Ծրագրակազմի պահպանումը ծրագրակազմի ճարտարագիտության մեջ` օգտագործման դրվելուց հետո ծրագրային արտադրանքի փոփոխությունն է` անսարքությունները շտկելու, աշխատանքը բարելավելու և այլնի համար։ Այն համարվում է ծրագրակազմի ծրագրավորման կյանքի ցիկլի (SDLC) մաս։
Մի ընդհանուր ընկալում է, որ ծրագրակազմի պահպանումը պարզապես թերությունները շտկելու համար է, սակայն մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ պահպանման աշխատանքի շուրջ 80%-ը ճշտելու գործողությունների հետ կապ չունի[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծրագրակազմի պահպանման և համակարգերի էվոլյուցիայի մասին առաջին անգամ անդրադարձել է Մեյր Մ․ Լեհմանը 1969թ․։ Քսան տարվա ընթացքում նրա հետազոտությունը հանգեցրեց ծրագրակազմի էվոլյուցիայի Լեհմանի օրենքների ձևակերպմանը։ Նրա հետազոտության հիմնական արդյունքները եզրակացնում են, որ ծրագրակազմի պահպանումը իսկապես էվոլյուցիոն զարգացում է և պահպանման որոշումներն կատարվում են հասկանալով, թե ինչ է տեղի ունենում ծրագրակազմի հետ ժամանակի ընթացքում։ Լեհմանը ցույց տվեց, որ ծրագրակազմերը ժամանակի ընթացքում շարունակում են զարգանալ։
Ծրագրակազմի պահպանման կարևորությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծրագրակազմի պահպանման հիմնական խնդիրները ինչպես կառավարչական, այնպես էլ տեխնիկական են։ Կառավարման հիմնական խնդիրներն են՝ հաճախորդների առաջնահերթությունների հետ համապատասխանեցում, անձնակազմի հավաքագրում, պահպանումը իրականացնող կազմակերպության ընտրություն, ծախսերի գնահատում։ Հիմնական տեխնիկական խնդիրներն են` ազդեցության վերլուծություն, փորձարկում, պահպանելիության չափում։ Ծրագրակազմի պահպանումը շատ լայն գործունեություն է, որը ներառում է սխալների ուղղում, կարողությունների բարելավում և օպտիմիզացում։ Քանի որ փոփոխությունն անխուսափելի է,մեխանիզմերը պետք է մշակվեն գնահատման, վերահսկման և փոփոխություններ կատարելու համար։ Այսպիսով, ծրագրակազմի վրա արված ցանկացած աշխատանք իր գործարկելուց հետո համարվում է պահպանման աշխատանք։ Նպատակը ծրագրակազմի արժեքի պահպանումն է ժամանակի ընթացքում։ Արժեքը կարող է բարելավվել `ընդլայնելով հաճախորդների բազան, կատարելագործելով հավելյալ պահանջներ, դառնալով ավելի դյուրին, ավելի արդյունավետ և օգտագործելով ավելի նոր տեխնոլոգիա։
Ծրագրակազմի պահպանման կատեգորիաները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուղղիչ պահպանում` սպառողներին ներկայացվելուց հետո ծրագրային արտադրանքի փոփոխությունը՝ հայտնաբերված խնդիրները լուծելու համար։ Հիմնականում այս կատեգորիայի հետ է ասոցացվում ծրագրակազմի պահպանումը։ Ուղղիչ պահպանումը կարող է ավտոմատացվել սխալների ավտոմատ շտկմամբ և հայտնաբերել սխալները նախքան օգտվողները։
- Ադապտացվող պահպանում՝ սպառողներին ներկայացվելուց հետո ծրագրային արտադրանքի փոփոխությունը՝ օգտագործումը փոփոխվող միջավայրում ապահովելու համար։ Սա կարող է առաջ գալ սարքախմբի, ամպային պահեստի կամ օպերացիոն համակարգի փոփոխությունների արդյունքում։
- Կատարելացնող պահպանում՝ սպառողներին ներկայացվելուց հետո ծրագրային արտադրանքի փոփոխությունը՝ աշխատանքը և պահպանումը բարելավելու և առկա պահանջների ու առանձնահատկությունների զարգացման համար։ Այն կարող է ավելացնել և հեռացնել հատկություններ, որպեսզի ավելի արդյունավետ և գործունակ դարձնել ծրագրակազմը։
- Կանխարգելիչ պահպանում՝ սպառողներին ներկայացվելուց հետո ծրագրային արտադրանքի փոփոխությունը՝ թաքնված անսարքությունները հայտնաբերելու և շտկելու համար։ Այն օգնում է կատարել փոփոխություններ ծրագրակազմին, արպեսզի այն շարունակի աշխատել երկար ժամանակահտվածում և չվատթարանա, պահպանելով ծրագրակազմի կայուն և հասկանալի լինելը։
Ծրագրակազմի պահպանման գործընթացը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրականացման գործընթացը պարունակում է ծրագրակազմի նախապատրաստման գործողություններ ինչպիսիք են պահպանման ծրագրի մշակումը, ձևավորումը և ընթացքում հայտնաբերված խնդիրների լուծումը։
- Խնդիրների և փոփոխությունների վերլուծության գործընթացը, որն իրականացվում է այն բանից հետո, երբ ծրագիրը դարձել է պահպանման խմբի պատասխանատվությունը։ Ծրագրավորողը պետք է վերլուծի յուրաքանչյուր հայտ, հաստատի այն (վերարտադրելով իրավիճակը) և ստուգի դրա վավերությունը, ուսումնասիրի այն և առաջարկի լուծում, փաստաթղթավորի հայտը և լուծման առաջարկը և, վերջապես, ստանա բոլոր անհրաժեշտ թույլտվությունները փոփոխությունները կիրառելու համար։
- Բուն փոփոխության իրականացումը դիտարկող գործընթացը։
- Փոփոխության գործընթացի ընդունումը` հաստատելով փոփոխված աշխատանքը հայտը ներկայացրած անհատի հետ` համոզվելու համար, որ փոփոխությունը լուծում է տվել։
- Տեղափոխման գործընթացը(օրինակ, պլատֆորմի տեղափոխում) բացառիկ է և ամենօրյա պահպանման խնդիրների մաս չէ։ Եթե ծրագրակազմը պետք է տեղափոխվի մեկ այլ հարթակ ՝ առանց գործառույթների որևէ փոփոխության, այս գործընթացը կօգտագործվի, և, ամենայն հավանականությամբ, պահպանման կազմակերպման թիմ է նշանակվելու այս առաջադրանքին։
- Վերջին գործընթացը՝ ծրագրակազմի որևէ մասի ավարտը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կ․Հ․, Բեննետ; Վ․, Ռաժլիչ (2000). Software Maintenance and Evolution.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծրագրակազմի պահպանման տեսակները
- Ծրագրակազմի պահպանման գործողությունները
- Ծրագրակազմի պահպանման և էվոլյուցիայի ակնարկ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կ․Հ․ Բեննետ, Վ․Տ․Ռաժլիչ՝ <<Software Maintenance and Evolution>>
- Ա․Ապրիլ, Ա․Աբրան՝ <<Software Maintenance Management Evaluation and Continuous Improvement>>
- Փ․Գրաբբ,Ա․Ա․Տականգ՝ <<Software Maintenance Concepts and Practice>>
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]