Jump to content

Ծերունական ասթենիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծերունական ասթենիա
Հիվանդության ախտանշաններsarcopenia? և Օստեոպորոզ
 Frailty Վիքիպահեստում

Ծերունական ասթենիա, տարածված ծերաբանական համախտանիշ, որն ունի տարեցների շրջանում առողջության և գործունեության աղետալի վատթարացման մեծ ռիսկ։ Ծերունական ասթենիան ծերացման հետ կապված հիվանդություն է, որը մարդկանց մոտ հայտնաբերվել է դարեր շարունակ։ Սա թուլության ավելի տարածված համախտանիշի նշան է՝ տկարության, դանդաղաշարժության, էներգիայի պակասի, ակտիվության նվազման և, հիվանդության սուր լինելու դեպքում՝ ոչ միտումնավոր քաշի կորստի հետ մեկտեղ։ Որպես տարեցների մոտ հաճախ հանդիպող կլինիկական համախտանիշ՝ մեծ տարիքում առողջության վատթարացման և թուլության հետ կապված են տարբեր առողջական ռիսկեր, ինչպիսիք են ընկնելը, անկարողությունը, հոսպիտալացումը և մահացությունը։ Ընդհանրապես, ծերունական ասթենիան հանդիպում է տարեց մեծահասակների մոտ, որոնք կորցնում են ինքնուրույնությունը[1]։ Սա նաև կապված է սոցիալական և հուզական մեկուսացման ռիսկի պատճառով արժանապատվությունը կորցնելու հետ։ Ծերունական ասթենիան համարվում է որպես թուլամտության զարգացման ռիսկի գործոն։

Քանի որ բնակչությունը մեծանում է, ծերաբանների և հանրային առողջապահության ոլորտի մասնագետների հիմնական գործառույթը հասկանալն է, ապա նպաստավոր կերպով միջամտելն է այն գործոններին և գործընթացներին, որոնք նման ռիսկի են ենթարկում տարեցներին, հատկապես սթրեսորների նկատմամբ խոցելիության մեծացմանը (օրինակ ՝ ծայրահեղ շոգ և ցուրտ, վարակ, վնասվածք կամ նույնիսկ դեղորայքի փոփոխություններ), որը բնորոշ է շատ տարեց մեծահասակների[2][3]։

Ծերունական ասթենիայի հետ կապված ծերաբանական համախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարկոպենիան կմախքի մկանային զանգվածի, որակի և ուժի դեգեներատիվ կորուստն է, որը կապված է ծերացման հետ[4]։ Մկանների կորստի արագությունը կախված է մարզվածության մակարդակից, ուղեկցվող հիվանդություններից, սննդառությունից և այլ գործոններից։ Սարկոպենիան արտահայտված տկարության պատճառով կարող է հանգեցնել գործունեության կարգավիճակի նվազմանը և առաջացնել զգալի անկարողություն։ Մկանների կորուստը կապված է մկանների գոյացման ազդանշանային ուղիների փոփոխությունների հետ, չնայած սրա ընկալումը թերի է։ Բջջային մեխանիզմները տարբերվում են մկանային ապաճման այլ տեսակներից, ինչպիսին է հյուծանքը, որի դեպքում մկանները քայքայվում են ցիտոկինային դեգրադացիայի հետևանքով, չնայած երկու հիվանդություններն էլ կարող են միաժամանակ առկա լինել[5]։

Օստեոպորոզի հետևանքով որոշ մարդկիկ ունեն կռացած մարմին:

Օստեոպորոզը ոսկրերի տարիքային հիվանդություն է, որը հանգեցնում է կոտրվածքի մեծ ռիսկի։ Օստեոպորոզի ժամանակ ոսկրերի հանքային խտությունը (BMD) նվազում է, ոսկրերի միկրոարխիտեկտուրան խաթարվում է, և ոսկրերում սպիտակուցների քանակն ու բազմազանությունը փոխվում է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կանանց մոտ օստեոպորոզը սահմանում է որպես ոսկրային առավելագույն զանգվածից ցածր՝ ոսկրերի հանքային խտության 2,5 ստանդարտ շեղում (20 տարեկան, առողջ իգական սեռի անձի դեպքում), որը չափվում է ըստ DXA-ի։ «Հաստատված օստեոպորոզ» տերմինը նշանակում է, որ առկա է փխրունության հետևանքով ոսկորների կոտրվածք[6]։

Օստեոպորոզն առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ դաշտանադադարից հետո և կոչվում է հետդաշտանադադարային օստեոպորոզ: Սա կարող է զարգանալ նաև տղամարդկանց մոտ։ Օստեոպորոզը կարող է առաջանալ նաև յուրաքանչյուրի մոտ որոշակի հորմոնալ խանգարումների և այլ քրոնիկական հիվանդությունների առկայության դեպքում կամ դեղամիջոցների, մասնավորապես գլյուկոկորտիկոիդների հետևանքով և այս դեպքերում հիվանդությունը կոչվում է ստերոիդի կամ գլյուկոկորտիկոիդի հետևանքով առաջացած օստեոպորոզ։ Հաշվի առնելով դրա ազդեցությունը փխրունության հետևանքով ոսկորների կոտրվածքի ռիսկի վրա ՝ օստեոպորոզը կարող է զգալիորեն ազդել կյանքի տևողության և որակի վրա։

Մկանային թուլություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկանային թուլությունը (կամ ուժի պակասը), որը հայտնի է նաև որպես մկանների հոգնածություն, վերաբերում է կմախքի մկանների միջոցով ուժ գործադրելու անկարողությանը։ Թուլությունը հաճախ հաջորդում է մկանների ապաճմանը և ակտիվության նվազմանը, օրինակ ՝ հիվանդության հետևանքով անկողնում երկար պառկելուց հետո։ Գոյություն ունի նաև սարկոպենիայի՝ կմախքի մկանների տարիքային կորստի հետևանքով առաջացող մկանային թուլության աստիճանական զարգացում։

Մկանների թուլությունը դժվարացնում է առօրյա գործողությունների կատարումը, օրինակ ՝ լոգարանում լոգանք ընդունելը:

Ուժի փորձարկումը հաճախ օգտագործվում է մկանային խանգարման ախտորոշման ժամանակ, նախքան էթիոլոգիայի հայտնաբերումը։ Նման էթիոլոգիան կախված է մկանային թուլության տեսակից, որը կարող է լինել զգալի կամ թեթև, ինչպես նաև փոփոխվող՝ ըստ հատվածի։ Զգալի թուլությունը ավելի սուր է արտահայտվում, մինչդեռ թեթև թուլության դեպքում նույն գործը կատարելու համար պահանջվում է ավելի շատ ջանքեր գործադրել։ Մյուս կողմից, մկանային թուլությունը լինում է կենտրոնական, նեյրոնային և ծայրամասային։ Կենտրոնական մկանային թուլությունը ամբողջ մարմնի ընդհանուր հյուծվածությունն է, իսկ ծայրամասային թուլությունը առանձին մկանների հյուծվածությունն է։ Նեյրոնային թուլությունը վերոնշյալ երկուսի համեմատ կենտրոնական դիրք է գրավում։

Կենսաբանական և ֆիզիոլոգիական մեխանիզմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ ծերունական ասթենիայի պատճառները բազմագործոն են, որոնք ներառում են բազմաթիվ ֆիզիոլոգիական համակարգերի գործառույթի խանգարումներ[7]։ Պրոբորբոքային վիճակը[8], սարկոպենիան[9], սակավարյունությունը[10][11], անաբոլիկ հորմոնների (անդրոգեններ և աճի հորմոն) հարաբերական անբավարարությունը[12] և կատաբոլիկ հորմոնների (կորտիզոլ) ավելցուկը[13], ինսուլինառեզիստենտականությունը[14], գլյուկոզայի մակարդակը[15], իմունային համակարգի խանգարված գործունեությունը[16][17], միկրոսննդանյութերի անբավարարությունը և օքսիդատիվ սթրեսը[18] առանձին - առանձին կապված են ծերունական ասթենիայի բարձր հավանականության հետ։ Լրացուցիչ բացահայտումները ցույց են տալիս, որ ծերունական ասթենիայի ռիսկը մեծանում է մարմնի անկանոն համակարգերի թվի ավելացման հետ մեկտեղ[7]։ Այս բացահայտումը ցույց է տալիս, որ մի քանի համակարգեր թիրախավորող միջամտությունները կարող են ավելի մեծ արդյունքներ գրանցել ծերունական ասթենի կանխարգելման և բուժման գործում, քան միայն մեկ համակարգ թիրախավորող միջամտությունները։

Պարզվել է, որ հատուկ հիվանդություններ, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, շաքարախտը, լյարդի քրոնիկական հիվանդությունները, որոնց ժամանակ տեղի է ունենում բորբոքում, նույնպես փոխկապակցված են ծերունական ասթենիայի հետ։ Կլինիկորեն գնահատելի հիվանդության վիճակները կարող են դրսևորվել և արտահայտվել նախքան ծերունական ասթենիայի առաջացումը։ Ընդամենը մեկ հիվանդության վիճակ անհրաժեշտ և բավարար չէ ծերունական ասթենիայի ախտածնության համար, քանի որ քրոնիկական հիվանդություններ ունեցող շատ մարդիկ ֆիզիկապես թույլ չեն։ Հետևաբար, գնահատելի հիվանդությունների առկայությունից կախված լինելու փոխարեն, ծերունական ասթենիայի ֆիզիոլոգիական խանգարումների զգալի քանակի արտահայտումն է։ Ծերունական ասթենիան համարվում է թուլամտության զարգացման ռիսկի գործոն[19]։

Տեսության ընկալում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերունական ասթենիայի վերաբերյալ վերջին հետազոտությունը փորձում էր բնութագրել ինչպես մարմնում կատարվող հիմնային փոփոխությունները, այնպես էլ ծերունական ասթենիայի ճանաչելի դարձնող դրսևորումները։ Կա ընդունված կարծիք, որ ֆիզիոլոգիական պաշարների և դիմադրողականության նվազումը ֆիզիկապես թույլ լինելու էությունն է[20]։ Նմանապես, գիտնականները համաձայնում են, որ ծերունական ասթենիայի ռիսկը մեծանում է տարիքի և հիվանդությունների առաջացման հաճախականության մեծացման հետ։ Դրանից բացի, այժմ կան հիմնավոր ապացույցներ, որոնք հաստատում են այն տեսությունը, որ ծերունական ասթենիայի առաջացման ու զարգացման ժամանակ օրգանիզմում էներգիայի արտադրման, օգտագործման և վերականգնման համակարգերի գործունեությունը վատթարանում է, ինչը բացասաբար է ազդում շատ տարբեր ֆիզիոլոգիական համակարգերի գործունեության վրա։ Բազմաթիվ համակարգերի գործունեության վատթարացումը ազդում է նորմալ բարդ հարմարվողական վարքագծի վրա, որն էական նշանակություն ունի առողջության համար[7] և, ի վերջո, հանգեցնում է ծերունական ասթենիայի, որը որպես կանոն, դրսևորվում է որպես տկարության, դանդաղաշարժության, ակտիվության նվազման, էներգիայի պակասի և ոչ միտումնավոր քաշի կորստի ամբողջության համախտանիշ[21]։ Երբ վիճակն առավել ծանր է, այսինքն, կան այս դրսևորումներից 3-ը կամ ավելի, անհատը մահվան բարձր ռիսկի տակ է։

Ծերունական ասթենիայի գնահատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա վարկած, որ ծերունական ասթենիայի համախտանիշը արտացոլում է բազմաթիվ ֆիզիոլոգիական համակարգերի կարգավորման խանգարումները՝ դրսևորելով ֆիզիոլոգիական մարտահրավերների նկատմամբ դիմացկունության պակասը և հետևաբար մի շարք բացասական վերջնարդյունքների բարձր ռիսկը։ Ընդհանրապես, անհատների ծերունական ասթենիայի փորձառական գնահատումը ձգտում է ի վերջո բացահայտել այս կամ դրա հետ կապված առանձնահատկությունները, թեև գրականության մեջ նման գնահատման հստակ մոտեցումներ են ներկայացվել[22]։

Ստորև ներկայացված են երկու ամենատարածված մոտեցումները, որոնք տարբերվում են իրենց բնույթով և շրջանակներով[23]։ Դրանց հաջորդում են այլ մոտեցումներ։

Ծերունական ասթենիայի ֆենոտիպ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերունական ասթենիայի գնահատման հայտնի մոտեցումը ներառում է հինգ ախտանիշների գնահատումը, որոնք ենթադրվում է, որ արտացոլում են այն համակարգերը, որոնց խանգարված կարգավորումն ընկած է համախտանիշի հիմքում։ Դրանք են՝

  • ոչ միտումնավոր քաշի կորուստ,
  • հյուծվածություն,
  • մկանային թուլություն,
  • դանդաղ քայլվածք
  • ակտիվության ցածր մակարդակ[3]

Այս հինգ ախտանիշները կազմում են խանգարված գործունեության մասին վկայող հատուկ չափանիշներ, որոնք կիրառվում են հիվանդների կողմից ներկայացվող և նրանց կատարողականի վրա հիմնված միջոցների համադրությամբ։ Նրանք, ովքեր համապատասխանում են չափանիշներից առնվազն երեքին, սահմանվում են որպես «թույլ», իսկ նրանք, ովքեր չեն համապատասխանում հինգ չափանիշներից որևէ մեկին, սահմանվում են որպես «ուժեղ»։ Այս գաղափարի վերաբերյալ լրացուցիչ աշխատանքներ կատարել են Բենդին Րոշը և այլք 2006 թվականին, չնայած որոշ ճշգրիտ չափանիշներ և միջոցներ տարբերվում են[21]։ Գրականության այլ ուսումնասիրություններ նույնպես որդեգրել են Լինդա Ֆրայդի և այլոց 2001 թվականին ներկայացված ընդհանուր մոտեցումը, չնայած, կրկին, ճշգրիտ չափանիշները և դրանց հատուկ միջոցները հնարավոր է տարբերվեն։ Այս գնահատման մոտեցումը մշակվել և կատարելագործվել է Ֆրայդի և Ջոնս Հոփկինսի համալսարանի Ծերության հետ կապված խնդիրների և առողջության կենտրոնի գործընկերների կողմից։ Այս կենտրոնում է գտնվում Ջոնս Հոփքինսի համալսարանի Քլոդ Փեփըրի անվան տարեց ամերիկացիների ինքնուրույնության հետ կապված խնդիրների կենտրոնը, որը զբաղվում է ծերունական ասթենիայի վերաբերյալ հետազոտություններով և գործարկել է ֆիզիկական թուլության ծերունական ասթենիայի գիտությանը նվիրված կայք՝ https://frailtyscience.org[3]։

Ծերունական ասթենիայի ցուցիչ/ Պակասուրդի մեծացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերունական ասթենիայի գնահատման մեկ այլ ուշագրավ մոտեցում (եթե ոչ նաև որոշ չափով դրա հայեցակարգայնացումը) պատկանում է Րոքվուդին և Միտնիցկիին (2007)[24], ըստ որի ծերունական ասթենիան դիտվում է անհատի մեջ դրսևորվող առողջության «պակասուրդի» քանակի առումով, ինչը հանգեցնում է ծերունական ասթենիայի շարունակական չափման։ Այս մոտեցումը մշակվել է Դոկտոր Րոքվուդի և Դալհուզի համալսարանի գործընկերների կողմից։

Ծերունական ասթենիայի չորս տիրույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերունական ասթենիայի չորս տիրույթներից բաղկացած մոդելը առաջարկվել է ի պատասխան Բրիտանական բժշկական ամսագրի հոդվածի[25]։ Այս հայեցակարգայնացումը կարող է դիտվել որպես ֆենոտիպային և ինդեքսային մոդելների միախառնում։ Հետազոտողները փորձարկել են այս մոդելը պարբերաբար հավաքագրված հիվանդանոցային տվյալների վրա[26], այնուհետև արդյունքներն օգտագործել են ծերունական ասթենիայի մոդելի մշակման ժամանակ՝ հայտնաբերելով, որ մոդելը նույնիսկ ունի բժշկական օգնության 3 վերջնարդյունքներ կանխատեսելու կարողություն[27]։ Ծերանոցներում իրականացվող խնամքի մի հետազոտություն ցույց է տվել, որ ոչ բոլոր չորս տիրույթներն են պարբերաբար գնահատվել բնակիչների մոտ, ինչը վկայում է այն մասին, որ ծերունական ասթենիան դեռևս դիտվում է միայն ֆիզիկական առողջության տեսանկյունից[28]։

SHARE ծերունական ասթենիայի ինդեքս

[խմբագրել | խմբագրել կոդը]

SHARE ծերունական ասթենիայի ցուցիչն (SHARE-FI) ի սկզբանե 2010 թվականին մշակվել է Ռոմերո-Օրտունոյի և այլ հետազոտողների կողմից՝ որպես Եվրոպայում առողջության, ծերացման և կենսաթոշակի անցման հետազոտության մաս[29]։ Այն բաղկացած է ծերունական ասթենիայի ֆենոտիպի հինգ տիրույթներից.

  • Հոգնածություն
  • Ախորժակի կորուստ
  • Բռնելու ուժ
  • Գործունեության հետ կապված դժվարություններ
  • Ֆիզիկական ակտիվություն

SHARE ծերունական ասթենիայի ցուցիչի հաշվիչն անվճար հասանելի է առցանց օգտագործման համար։ Հաշվիչը անհատներին դասակարգում է որպես.

  1. թույլ
  2. պակաս թույլ
  3. ոչ թույլ/ ուժեղ

SHARE ծերունական ասթենիայի ցուցիչն ունի կլինիկական մեծ օգտակարություն, քանի որ հաճախ վատ առողջապահական պայմաններում սա ապահովում է ծերունական ասթենիայի համեմատաբար արագ գնահատում։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիսկի գործոնների հայտնաբերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերունական ասթենիայի կանխարգելումը հաշվի առնելիս կարևոր է հասկանալ ռիսկի գործոնները, որոնք նպաստում են ասթենիայի առաջացմանը և վաղ հայտնաբերել դրանք։ 2005 թվականին կատարված դիտողական հետազոտության արդյունքում պարզվել է, որ ծերունական ասթենիայի և մի շարք ռիսկի գործոնների միջև կան կապեր, ինչպիսիք են ՝ ցածր եկամուտը, մեծ տարիքը, քրոնիկական հիվանդությունները, կրթության պակասը և ծխելը[30]։

Ֆիզիկական վարժություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերունական ասթենիայի կանխարգելման կարևոր թիրախը ֆիզիկական ակտիվությունն է։ Տարիքի հետ ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն նվազում է. դեռահասության շրջանում նկատվում է կտրուկ անկում, որը շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում[31]։ Ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակը կապված է ծերունական ասթենիայի համախտանիշի հիմնական բաղադրիչի հետ։ Հետևաբար, մի շարք հետազոտություններում ուսումնասիրվել է ֆիզիկական վարժությունների համալիր՝ որպես ասթենիան կանխելու միջամտություն[32][33]։ 2017 թվականին հրապարակված ռանդոմիզացված վերահսկվող հետազոտությունը հայտնաբերել է թուլության զգալիորեն ավելի ցածր ցուցանիշներ տարեց մեծահասակների մոտ, որոնց նշանակվել է վարժությունների համալիր՝ ի տարբերություն նրանց, ովքեր գտնվում էին հսկվող խմբում[32]։ Այս հետազոտության ընթացքում հսկվող խմբի 15.3%-ի մոտ հետազոտության ընթացքում նկատվել է ծերունական ասթենիա, ի տարբերություն մարզվող խմբի 4.9%-ի։ Գնահատվել են նաև մարզվող խմբի անդամների օրգանիզմում առկա սննդանյութերը, որը ասթենիայի կանխարգելման ևս մեկ թիրախ է։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդառությունը ծերունական ասթենիայի կանխարգելման հիմնական թիրախն է եղել։ 2019 թվականին կատարված ամփոփիչ հոդվածում ուսումնասիրվել են մի շարք հետազոտություններ և հայտնաբերվել են ապացույցներ, որ սննդառության հետ կապված միջամտությունը ծերունական ասթենիայի կանխարգելման արդյունավետ միջոց է[34]։ Հատկապես միջերկրածովյան սննդակարգը նվազեցնում է ծերունական ասթենիայի ռիսկը մինչև 60%-ով։

Ոչ վիրաբուժական բուժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական վարժություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական վարժություններ անող անհատները, ըստ երևույթին, ունեն ծերունական ասթենիայի կանխարգելման ներուժ։ 2018 թվականին համակարգված ուսումնասիրության արդյունքում եզրակացվեց, որ խմբային ֆիզիկական վարժությունները նպաստում են 65 և բարձր տարիքի մեծահասակների շրջանում ծերունական ասթենիայի առաջացման հետաձգմանը[35]։

Առօրյա գործողությունների շարքին են պատկանում այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են կյանքի պահպանման համար, օրինակ՝ ատամները լվանալը, անկողնուց վեր կենալը, հագնվելը, լողանալը և այլն։ Էրգոթերապիան թեթևակիորեն բարելավել է տարեց մեծահասակների շարժունակությունը` առօրյա գործողություններ կատարելու համար[36]։

Սննդային հավելումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերունական ասթենիայի ժամանակ կարող են կատարվել փոփոխություններ, օրինակ՝ քաշի կորուստ։ Միջամտությունները պետք է կատարվեն՝ կարևորություն տալով հավելումների և սննդակարգի հետ կապված ցանկացած խնդրի։ Նրանք, ովքեր հնարավոր է՝ թերի են սնվում և չեն ստանում համապատասխան կալորիաներ, սնունդ ընդունելու միջև ընկած հատվածում բերանով ընդունվող սննդային հավելումներ օգտագործելով կարող են նվազեցնել սննդային անբավարարությունը[37]։

Տարիքի հետ ոսկրերի հանքային խտությունը նվազում է։ Հետևաբար, վիտամին D-ի հավելումը կարող է բարելավել կայունության և մկանային ուժի պահպանումը[38]։

Պալիատիվ բուժօգնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալիատիվ բուժօգնությունը կարող է օգտակար լինել այն անձանց համար, ովքեր տառապում են ծերունական ասթենիայի ամենածանր վիճակով, որը հնարավոր է ուղեկցվում է այլ հիվանդություններով։ Պալիատիվ բուժօգնության նպատակն է ցավը և այլ բացասական ախտանիշները նվազեցնելով կյանքի որակի բարելավումը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ պալիատիվ բուժօգնության վրա հիմնվելիս ծախսերը կրճատվում են, ի տարբերություն թանկարժեք բուժօգնության, որը հնարավոր է լինի ավելորդ և անարդյունավետ[39]։

Վիրահատական հետևանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերունական ասթենիա ունեցող տարեցները հետվիրահատական բարդությունների և երկարաձգված բուժօգնության անհրաժեշտության բարձր ռիսկի տակ են։ Վիրահատությունից և սիրտ - անոթային հիվանդությունների պատճառով հիվանդացության և մահացության ռիսկը ավելի քան կրկնապատկվում է[40]։ Նախքան պլանային վիրահատությունները տարեց հիվանդների առողջության գնահատումը կարող է ճշգրիտ կերպով կանխատեսել հիվանդների վերականգնման ընթացքը[41]։ Ծերունական ասթենիայի սանդղակը բաղկացած է հինգ կետից[3]

  • անցյալ տարվա ընթացքում 4․5 կգ-ից ավել ոչ միտումնավոր քաշի կորուստ
  • հիվանդի կողմից ներկայացվող հյուծվածություն
  • բռնելու ուժ, որը մտնում է 20%-ից քիչ կազմող բնակչության մեջ
  • դանդաղ քայլվածք, որը մտնում է բնակչության ամենացածր քառորդի մոջ՝ ըստ 4 րոպեանոց քայլքի թեստի կատարողականի
  • ցածր ֆիզիկական ակտիվություն, որի դեպքում մարդիկ միայն հազվադեպ են կարճատև զբոսանքի դուրս գալիս

Առողջ մարդը հավաքում է 0 միավոր, իսկ շատ թույլ մարդը՝ 5: Ֆիզիկապես ոչ թույլ տարեցների համեմատ, ծերունական ասթենիայի միջին ցուցանիշ ունեցող մարդիկ (2 կամ 3) երկու անգամ ավելի հավանական է, որ ունենան հետվիրահատական բարդություններ, 50%- ով ավելի շատ ժամանակ անցկացնեն հիվանդանոցում և երեք անգամ ավելի հավանական է, որ նրանց ժամանակավորապես տեղափոխեն տարեցների և հիվանդների խնամքի կենտրոններ՝ իրենց տան փոխարեն[41]։ Թույլ տարեց հիվանդները (4 կամ 5 միավոր) նույնիսկ ավելի վատ արդյունքներ ունեն, ընդ որում, ոչ թույլ տարեցների համեմատ նրանց ժամանակավորապես տարեցների և հիվանդների խնամքի կենտրոններ տեղափոխելու վտանգը քսան անգամ ավելի մեծ է։

Համաճարակաբանություն և հանրային առողջապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերունական ասթենիան ծերաբանական համախտանիշ է։ Տարեց բնակչության շրջանում ծերունական ասթենիայի տարածվածության ցուցանիշները կարող են տարբեր լինել կախված մի շարք գործոններից, այդ թվում ՝ այն միջավայրից, որտեղ գնահատվում է տարածվածությունը, օրինակ ՝ ծերանոց (ավելի մեծ տարածվածություն) հակառակ համայնքի (ավելի փոքր տարածվածություն), ծերունական ասթենիայի գործառնական սահմանումը։ Օգտագործելով Ֆրայդի՝ 2001 թվականին առաջարկած լայնորեն կիրառվող թուլության ֆենոտիպային շրջանակը, տարածվածության ցուցանիշների 7-16%-ը կազմել են ոչ հատուկ հաստատություններում, իրենց համայնքում ապրող բնակության տարեց մեծահասակները[3]։

Ծերունական ասթենիայի առաջացումը աստիճանաբար աճում է տարիքի հետ, ավելի հաճախ հանդիպում է տարեց կանանց, քան տղամարդկանց, և ավելի ցածր սոցիալտնտեսական կարգավիճակ ունեցողների շրջանում։ Թույլ տարեց մեծահասակները բացասական մեծ հետևանքների բարձր ռիսկի տակ են, ինչպես ֆիզիկական անկարողությունը, ընկնելը, հատուկ հաստատություններ տեղափոխվելը, հոսպիտալացումը և մահացությունը։

Համաճարակաբանական հետազոտությունները մինչ օրս հանգեցրել են ծերունական ասթենիայի մի շարք ռիսկի գործոնների բացահայտմանը, այդ թվում ՝ (ա) քրոնիկ հիվանդություններ, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, շաքարախտը, երիկամների քրոնիկ հիվանդությունները, ընկճախտը և ճանաչողական խանգարումները[42], (բ) ֆիզիոլոգիական խանգարումները, ինչպիսիք են բորբոքման և արյան մակարդման համակարգերի ակտիվացումը[8], սակավարյունությունը[10][11], աթերոսկրելոզը[43], ինքնավար նյարդային համակարգի գործունեության խանգարումը[10][44], հորմոնալ խանգարումները[12], ճարպակալումը[45], տղամարդկանց մոտ վիտամին D-ի անբավարարությունը[46] և շրջակա միջավայրի հետ կապված գործոնները, ինչպիսիք են ապրելու վայրը և հարակից տարածքների առանձնահատկությունները[47]։ Ծերունական ասթենիայի հնարավոր փոփոխվող ռիսկի գործոնների վերաբերյալ առաջընթացն այժմ հիմք է տալիս կիրառական հետազոտությունների համար, որոնք ուղղված են տարեց մեծահասակների թուլության կանխարգելմանը և բուժմանը։ Վերջերս կատարված համակարգված ուսումնասիրությունը պարզել է, որ ֆիզիկական վարժությունների եղանանակով միջամտությունները կարող են մեծացնել մկանների ուժը և բարելավել ֆիզիկական գործունեությունը, այնուամենայնիվ, արդյունքները տարբեր են համայնքի ֆիզիկապես թույլ տարբեր մեծահասակների դեպքում[48]։

Ուսումնասիրությունը կենտրոնացել է շաքարախտ ունեցող մարդկանց մոտ ծերունական ասթենիայի համախտանիշի և ստորին վերջույթների քրոնիկ իշեմիայի միջև կապի վրա։ Մի կողմից, ստորին վերջույթների քրոնիկ իշեմիան կարող է հանգեցնել  ծերունական ասթենիայի առաջացման, մյուս կողմից, ծերունական ասթենիայի առկայությունը կարող է ազդել մարդկանց մոտ ծայրամասային զարկերակների հիվանդության նախիմացության վրա[49]։

Սեռական տարբերություններ ծերունական ասթենիայի դեպքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետանալիզները ցույց են տվել, որ ծերունական ասթենիայի տարածվածությունն ավելի մեծ է իգական սեռի մեծահասակների մոտ, քան արական սեռի մեծահասակների[50][51]։ Այս սեռային տարբերությունը շարունակ հայտնաբերվել է նաև նախակլինիկական հետ ազոտությունների ժամանակ՝ ցույց տալով ծերունական ասթենիայի առաջացման սկզբում բոլոր տեսակների մոտ առկա սեռային երկձևությունը և դրա հիմքում ընկած հնարավոր ախտաբանական ֆիզիոլոգիան[52]։ Վերջին հետազոտությունները, որոնց ժամանակ երկու սեռերի առողջ և թույլ տարեց մեծահասակներից վերցված մկանների կենսազննում է կատարվել, ցույց են տվել մկանային զանգվածի սեռին հատուկ փոփոխություններ՝ կապված ֆիզիկական թուլության հետ առնչվող ֆիզիկական տկարության հետ[53]։ Այս բացահայտումները միասին ցույց են տալիս արական-իգական առողջության գոյատևման տարբերությունները, քանի որ իգական սեռի ներկայացուցիչների կյանքի տևողությունն ավելի երկար է՝ համեմատած արական սեռի ներկայացուցիչների հետ, սակայն ծերունական ասթենիայի տարածվածությունն ավելի մեծ է իգական սեռի ներկայացուցիչների մոտ, քան արական սեռի ներկայացուցիչների։ Հետագա հետազոտությունները դեռ պետք է բացահայտեն, թե որն է կանանց մոտ ծերունական ասթենիայի ավելի մեծ տարածվածության պատճառը։

Ընթացիկ կլինիկական փորձարկումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի սեպտեմբերի դրությամբ ԱՄՆ-ում ծերունական ասթենիայի համախտանիշի ընթացիկ կլինիկական փորձարկումները ներառում են.

  • ծերունական ասթենիայի ազդեցությունը որովայնային աորտայի անևրիզմայից բուժված հիվանդների կլինիկական արդյունքների վրա[54]
  • «նախապատրաստական» վարժությունների համալիրի կիրառումը, որն իրականացվում է նախքան փոխպատվաստման վիրահատությունը, որպեսզի ստացողի մոտ կանխվի ծերունական ասթենիայի ազդեցությունը[55]
  • որովայնի նեխավարակումից հետո ֆիզիկական թուլության սուր փոփոխությունների սահմանում[56]
  • «Fisetin» հակաբորբոքային դեղամիջոցի արդյունավետությունը տարեցների մոտ ծերունական ասթենիայի նշանների նվազման գործում[57]
  • Սրտի վիրահատությունից հետո վաղ հետվիրահատական կուրսի (Cardiostep) ֆիզիկական կատարողականի գնահատում և ծերունական ասթենիայի կանխատեսում[58]

Ծերունական ասթենիայի համախտանիշի և այլ հիվանդությունների վերաբերյալ ընթացիկ կլինիկական փորձարկումների մասին արդի տեղեկություն կարելի է գտնել clinicaltrials.gov կայքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Li, Rita Yi Man; Shi, Miao; Abankwa, Derek Asante; Xu, Yishuang; Richter, Amy; Ng, Kelvin Tsun Wai; Song, Lingxi (2022 թ․ դեկտեմբերի 5). «Exploring the Market Requirements for Smart and Traditional Ageing Housing Units: A Mixed Methods Approach». Smart Cities. 5 (4): 1752–1775. doi:10.3390/smartcities5040088.
  2. Pierleoni, Paola; Belli, Alberto; Pinti, Federica; Paoletti, Michele; Raggiunto, Sara; Palma, Lorenzo (2022 թ․ մարտի 28). «An optimized system for mobility evaluation in frailty phenotype assessment». Journal of Ambient Intelligence and Humanized Computing. doi:10.1007/s12652-022-03802-3. S2CID 247827546.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Fried LP, Tangen CM, Walston J, Newman AB, Hirsch C, Gottdiener J, և այլք: (2001 թ․ մարտ). «Frailty in older adults: evidence for a phenotype». The Journals of Gerontology. Series A, Biological Sciences and Medical Sciences. 56 (3): M146-56. doi:10.1093/gerona/56.3.m146. PMID 11253156.
  4. Cruz-Jentoft AJ, Baeyens JP, Bauer JM, Boirie Y, Cederholm T, Landi F, և այլք: (2010 թ․ հուլիս). «Sarcopenia: European consensus on definition and diagnosis: Report of the European Working Group on Sarcopenia in Older People». Age and Ageing. 39 (4): 412–23. doi:10.1093/ageing/afq034. PMC 2886201. PMID 20392703.
  5. Peterson SJ, Mozer M (2017 թ․ փետրվար). «Differentiating Sarcopenia and Cachexia Among Patients With Cancer». Nutrition in Clinical Practice. 32 (1): 30–39. doi:10.1177/0884533616680354. PMID 28124947. S2CID 206555460.
  6. WHO (1994). «Assessment of fracture risk and its application to screening for postmenopausal osteoporosis. Report of a WHO Study Group». World Health Organization Technical Report Series. 843: 1–129. PMID 7941614.
  7. 7,0 7,1 7,2 Fried LP, Xue QL, Cappola AR, Ferrucci L, Chaves P, Varadhan R, և այլք: (2009 թ․ հոկտեմբեր). «Nonlinear multisystem physiological dysregulation associated with frailty in older women: implications for etiology and treatment». The Journals of Gerontology. Series A, Biological Sciences and Medical Sciences. 64 (10): 1049–57. doi:10.1093/gerona/glp076. PMC 2737590. PMID 19567825.
  8. 8,0 8,1 Walston J, McBurnie MA, Newman A, Tracy RP, Kop WJ, Hirsch CH, և այլք: (Cardiovascular Health Study) (2002 թ․ նոյեմբեր). «Frailty and activation of the inflammation and coagulation systems with and without clinical comorbidities: results from the Cardiovascular Health Study». Archives of Internal Medicine. 162 (20): 2333–41. doi:10.1001/archinte.162.20.2333. PMID 12418947.
  9. Ferrucci L, Penninx BW, Volpato S, Harris TB, Bandeen-Roche K, Balfour J, և այլք: (2002 թ․ դեկտեմբեր). «Change in muscle strength explains accelerated decline of physical function in older women with high interleukin-6 serum levels». Journal of the American Geriatrics Society. 50 (12): 1947–54. doi:10.1046/j.1532-5415.2002.50605.x. PMID 12473005. S2CID 30586299.
  10. 10,0 10,1 10,2 Chaves PH, Semba RD, Leng SX, Woodman RC, Ferrucci L, Guralnik JM, Fried LP (2005 թ․ հունիս). «Impact of anemia and cardiovascular disease on frailty status of community-dwelling older women: the Women's Health and Aging Studies I and II». The Journals of Gerontology. Series A, Biological Sciences and Medical Sciences. 60 (6): 729–35. doi:10.1093/gerona/60.6.729. PMID 15983175.
  11. 11,0 11,1 Roy CN (2011 թ․ փետրվար). «Anemia in frailty». Clinics in Geriatric Medicine. 27 (1): 67–78. doi:10.1016/j.cger.2010.08.005. PMC 2998908. PMID 21093723.
  12. 12,0 12,1 Cappola AR, Xue QL, Fried LP (2009 թ․ փետրվար). «Multiple hormonal deficiencies in anabolic hormones are found in frail older women: the Women's Health and Aging studies». The Journals of Gerontology. Series A, Biological Sciences and Medical Sciences. 64 (2): 243–8. doi:10.1093/gerona/gln026. PMC 2655016. PMID 19182229.
  13. Varadhan R, Walston J, Cappola AR, Carlson MC, Wand GS, Fried LP (2008 թ․ փետրվար). «Higher levels and blunted diurnal variation of cortisol in frail older women». The Journals of Gerontology. Series A, Biological Sciences and Medical Sciences. 63 (2): 190–5. doi:10.1093/gerona/63.2.190. PMID 18314456.
  14. Barzilay JI, Blaum C, Moore T, Xue QL, Hirsch CH, Walston JD, Fried LP (2007 թ․ ապրիլ). «Insulin resistance and inflammation as precursors of frailty: the Cardiovascular Health Study». Archives of Internal Medicine. 167 (7): 635–41. doi:10.1001/archinte.167.7.635. PMID 17420420.
  15. Zaslavsky O, Walker RL, Crane PK, Gray SL, Larson EB (2016 թ․ սեպտեմբեր). «Glucose Levels and Risk of Frailty». The Journals of Gerontology. Series A, Biological Sciences and Medical Sciences. 71 (9): 1223–9. doi:10.1093/gerona/glw024. PMC 4978362. PMID 26933160.
  16. Wang GC, Talor MV, Rose NR, Cappola AR, Chiou RB, Weiss C, և այլք: (2010 թ․ մարտ). «Thyroid autoantibodies are associated with a reduced prevalence of frailty in community-dwelling older women». The Journal of Clinical Endocrinology and Metabolism. 95 (3): 1161–8. doi:10.1210/jc.2009-1991. PMC 2841533. PMID 20061418.
  17. Yao X, Li H, Leng SX (2011 թ․ փետրվար). «Inflammation and immune system alterations in frailty». Clinics in Geriatric Medicine. 27 (1): 79–87. doi:10.1016/j.cger.2010.08.002. PMC 3011971. PMID 21093724.
  18. Semba RD, Ferrucci L, Sun K, Walston J, Varadhan R, Guralnik JM, Fried LP (2007 թ․ դեկտեմբեր). «Oxidative stress and severe walking disability among older women». The American Journal of Medicine. 120 (12): 1084–9. doi:10.1016/j.amjmed.2007.07.028. PMC 2423489. PMID 18060930.
  19. Kojima, Gotaro; Taniguchi, Yu; Iliffe, Steve; Walters, Kate (2016 թ․ հոկտեմբեր). «Frailty as a Predictor of Alzheimer Disease, Vascular Dementia, and All Dementia Among Community-Dwelling Older People: A Systematic Review and Meta-Analysis» (PDF). Journal of the American Medical Directors Association. 17 (10): 881–888. doi:10.1016/j.jamda.2016.05.013. PMID 27324809.
  20. Varadhan R, Seplaki CL, Xue QL, Bandeen-Roche K, Fried LP (2008 թ․ նոյեմբեր). «Stimulus-response paradigm for characterizing the loss of resilience in homeostatic regulation associated with frailty». Mechanisms of Ageing and Development. 129 (11): 666–70. doi:10.1016/j.mad.2008.09.013. PMC 2650618. PMID 18938195.
  21. 21,0 21,1 Bandeen-Roche K, Xue QL, Ferrucci L, Walston J, Guralnik JM, Chaves P, և այլք: (2006 թ․ մարտ). «Phenotype of frailty: characterization in the women's health and aging studies». The Journals of Gerontology. Series A, Biological Sciences and Medical Sciences. 61 (3): 262–6. doi:10.1093/gerona/61.3.262. PMID 16567375.
  22. de Vries NM, Staal JB, van Ravensberg CD, Hobbelen JS, Olde Rikkert MG, Nijhuis-van der Sanden MW (2011 թ․ հունվար). «Outcome instruments to measure frailty: a systematic review». Ageing Research Reviews. 10 (1): 104–14. doi:10.1016/j.arr.2010.09.001. PMID 20850567. S2CID 28785385.
  23. Cesari M, Gambassi G, Abellan van Kan G, Vellas B (2014 թ․ հունվար). «The frailty phenotype and the frailty index: different instruments for different purposes». Age and Ageing. 43 (1): 10–12. doi:10.1093/ageing/aft160. PMID 24132852.
  24. Rockwood K, Mitnitski A (2007 թ․ հուլիս). «Frailty in relation to the accumulation of deficits». The Journals of Gerontology. Series A, Biological Sciences and Medical Sciences. 62 (7): 722–7. doi:10.1093/gerona/62.7.722. PMID 17634318.
  25. «Re: Functional assessment in older people». 2024 թ․ մարտի 9.
  26. Soong J, Poots AJ, Scott S, Donald K, Woodcock T, Lovett D, Bell D (2015 թ․ հոկտեմբեր). «Quantifying the prevalence of frailty in English hospitals». BMJ Open. 5 (10): e008456. doi:10.1136/bmjopen-2015-008456. PMC 4621378. PMID 26490097.
  27. Soong J, Poots AJ, Scott S, Donald K, Bell D (2015 թ․ հոկտեմբեր). «Developing and validating a risk prediction model for acute care based on frailty syndromes». BMJ Open. 5 (10): e008457. doi:10.1136/bmjopen-2015-008457. PMC 4621379. PMID 26490098.
  28. Sunkersing D, Martin FC, Reed J, Woringer M, Bell D (2019 թ․ մարտ). «What do care home managers believe constitutes an 'assessment for frailty' of care home residents in North-West London? A survey». BMC Geriatrics. 19 (1): 62. doi:10.1186/s12877-019-1083-5. PMC 6397475. PMID 30823874.
  29. Romero-Ortuno R, Walsh CD, Lawlor BA, Kenny RA (2010 թ․ օգոստոս). «A frailty instrument for primary care: findings from the Survey of Health, Ageing and Retirement in Europe (SHARE)». BMC Geriatrics. 10 (1): 57. doi:10.1186/1471-2318-10-57. PMC 2939541. PMID 20731877.
  30. Fugate Woods, Nancy; LaCroix, Andrea Z.; Gray, Shelly L.; Aragaki, Aaron; Cochrane, Barbara B.; Brunner, Robert L.; Masaki, Kamal; Murray, Anne; Newman, Anne B. (2005 թ․ օգոստոս). «Frailty: Emergence and Consequences in Women Aged 65 and Older in the Women's Health Initiative Observational Study». Journal of the American Geriatrics Society. 53 (8): 1321–1330. doi:10.1111/j.1532-5415.2005.53405.x. PMID 16078957. S2CID 2191077.
  31. Sallis, James F. (2000 թ․ սեպտեմբեր). «Age-related decline in physical activity: a synthesis of human and animal studies». Medicine & Science in Sports & Exercise. 32 (9): 1598–1600. doi:10.1097/00005768-200009000-00012. PMID 10994911.
  32. 32,0 32,1 Nascimento, C.M.; Ingles, M.; Salvador-Pascual, A.; Cominetti, M.R.; Gomez-Cabrera, M.C.; Viña, J. (2019 թ․ փետրվար). «Sarcopenia, frailty and their prevention by exercise». Free Radical Biology and Medicine. 132: 42–49. doi:10.1016/j.freeradbiomed.2018.08.035. PMID 30176345. S2CID 52147328.
  33. Serra-Prat, M.; Sist, X.; Domenich, R.; Jurado, L.; Saiz, A.; Roces, A.; Palomera, E.; Tarradelles, M.; Papiol, M. (2017 թ․ հունվարի 6). «Effectiveness of an intervention to prevent frailty in pre-frail community-dwelling older people consulting in primary care: a randomised controlled trial». Age and Ageing. 46 (3): 401–407. doi:10.1093/ageing/afw242. PMID 28064172.
  34. Feart, Catherine (2019 թ․ դեկտեմբեր). «Nutrition and frailty: Current knowledge». Progress in Neuro-Psychopharmacology and Biological Psychiatry. 95: 109703. doi:10.1016/j.pnpbp.2019.109703. PMID 31325470. S2CID 197464368.
  35. Apóstolo, João; Cooke, Richard; Bobrowicz-Campos, Elzbieta; Santana, Silvina; Marcucci, Maura; Cano, Antonio; Vollenbroek-Hutten, Miriam; Germini, Federico; D’Avanzo, Barbara; Gwyther, Holly; Holland, Carol (2018 թ․ հունվար). «Effectiveness of interventions to prevent pre-frailty and frailty progression in older adults: a systematic review». JBI Database of Systematic Reviews and Implementation Reports. 16 (1): 140–232. doi:10.11124/JBISRIR-2017-003382. PMC 5771690. PMID 29324562.
  36. De Coninck, Leen; Bekkering, Geertruida E.; Bouckaert, Leen; Declercq, Anja; Graff, Maud J. L.; Aertgeerts, Bert (2017 թ․ օգոստոս). «Home- and Community-Based Occupational Therapy Improves Functioning in Frail Older People: A Systematic Review». Journal of the American Geriatrics Society. 65 (8): 1863–1869. doi:10.1111/jgs.14889. PMID 28369719. S2CID 25247416.
  37. Milne, Anne C; Potter, Jan; Vivanti, Angela; Avenell, Alison (2009 թ․ ապրիլի 15). «Protein and energy supplementation in elderly people at risk from malnutrition». Cochrane Database of Systematic Reviews. 2009 (2): CD003288. doi:10.1002/14651858.CD003288.pub3. PMC 7144819. PMID 19370584.
  38. Montero-Odasso, Manuel; Duque, Gustavo (2005 թ․ հունիս). «Vitamin D in the aging musculoskeletal system: An authentic strength preserving hormone». Molecular Aspects of Medicine. 26 (3): 203–219. doi:10.1016/j.mam.2005.01.005. PMID 15811435.
  39. Manfredi, Paolo L; Morrison, R.Sean; Morris, Jane; Goldhirsch, Suzanne L; Carter, John M; Meier, Diane E (2000 թ․ սեպտեմբեր). «Palliative Care Consultations». Journal of Pain and Symptom Management. 20 (3): 166–173. doi:10.1016/s0885-3924(00)00163-9. PMID 11018334.
  40. Afilalo J, Alexander KP, Mack MJ, Maurer MS, Green P, Allen LA, և այլք: (2014 թ․ մարտ). «Frailty assessment in the cardiovascular care of older adults». Journal of the American College of Cardiology. 63 (8): 747–62. doi:10.1016/j.jacc.2013.09.070. PMC 4571179. PMID 24291279.
  41. 41,0 41,1 Makary MA, Segev DL, Pronovost PJ, Syin D, Bandeen-Roche K, Patel P, և այլք: (2010 թ․ հունիս). «Frailty as a predictor of surgical outcomes in older patients». Journal of the American College of Surgeons. 210 (6): 901–8. doi:10.1016/j.jamcollsurg.2010.01.028. PMID 20510798.
  42. Fried LP, Ferrucci L, Darer J, Williamson JD, Anderson G (2004 թ․ մարտ). «Untangling the concepts of disability, frailty, and comorbidity: implications for improved targeting and care». The Journals of Gerontology. Series A, Biological Sciences and Medical Sciences. 59 (3): 255–63. doi:10.1093/gerona/59.3.m255. PMID 15031310.
  43. Chaves PH, Varadhan R, Lipsitz LA, Stein PK, Windham BG, Tian J, և այլք: (2008 թ․ սեպտեմբեր). «Physiological complexity underlying heart rate dynamics and frailty status in community-dwelling older women». Journal of the American Geriatrics Society. 56 (9): 1698–703. doi:10.1111/j.1532-5415.2008.01858.x. PMC 2848445. PMID 19166446.
  44. Varadhan R, Chaves PH, Lipsitz LA, Stein PK, Tian J, Windham BG, և այլք: (2009 թ․ հունիս). «Frailty and impaired cardiac autonomic control: new insights from principal components aggregation of traditional heart rate variability indices». The Journals of Gerontology. Series A, Biological Sciences and Medical Sciences. 64 (6): 682–7. doi:10.1093/gerona/glp013. PMC 2679422. PMID 19223607.
  45. Blaum CS, Xue QL, Michelon E, Semba RD, Fried LP (2005 թ․ հունիս). «The association between obesity and the frailty syndrome in older women: the Women's Health and Aging Studies». Journal of the American Geriatrics Society. 53 (6): 927–34. doi:10.1111/j.1532-5415.2005.53300.x. hdl:2027.42/65446. PMID 15935013. S2CID 231645.
  46. Shardell M, Hicks GE, Miller RR, Kritchevsky S, Andersen D, Bandinelli S, և այլք: (2009 թ․ հունվար). «Association of low vitamin D levels with the frailty syndrome in men and women». The Journals of Gerontology. Series A, Biological Sciences and Medical Sciences. 64 (1): 69–75. doi:10.1093/gerona/gln007. PMC 2691187. PMID 19164273.
  47. Xue QL, Fried LP, Glass TA, Laffan A, Chaves PH (2008 թ․ հունվար). «Life-space constriction, development of frailty, and the competing risk of mortality: the Women's Health And Aging Study I». American Journal of Epidemiology. 167 (2): 240–8. doi:10.1093/aje/kwm270. PMID 17906296.
  48. Cruz-Jentoft AJ, Landi F, Schneider SM, Zúñiga C, Arai H, Boirie Y, և այլք: (2014 թ․ նոյեմբեր). «Prevalence of and interventions for sarcopenia in ageing adults: a systematic review. Report of the International Sarcopenia Initiative (EWGSOP and IWGS)». Age and Ageing. 43 (6): 748–59. doi:10.1093/ageing/afu115. PMC 4204661. PMID 25241753.
  49. Jakubiak, Grzegorz K.; Pawlas, Natalia; Cieślar, Grzegorz; Stanek, Agata (2020 թ․ դեկտեմբերի 14). «Chronic Lower Extremity Ischemia and Its Association with the Frailty Syndrome in Patients with Diabetes». International Journal of Environmental Research and Public Health. 17 (24): 9339. doi:10.3390/ijerph17249339. PMC 7764849. PMID 33327401.
  50. Gordon, E.H.; Peel, N.M.; Samanta, M.; Theou, O.; Howlett, S.E.; Hubbard, R.E. (2017 թ․ մարտ). «Sex differences in frailty: A systematic review and meta-analysis». Experimental Gerontology. 89: 30–40. doi:10.1016/j.exger.2016.12.021. PMID 28043934. S2CID 4652963.
  51. O’Caoimh, Rónán; Sezgin, Duygu; O’Donovan, Mark R; Molloy, D William; Clegg, Andrew; Rockwood, Kenneth; Liew, Aaron (2021 թ․ հունվարի 8). «Prevalence of frailty in 62 countries across the world: a systematic review and meta-analysis of population-level studies». Age and Ageing. 50 (1): 96–104. doi:10.1093/ageing/afaa219. hdl:10468/11159. PMID 33068107.
  52. Kane, Alice E.; Howlett, Susan E. (2021 թ․ սեպտեմբեր). «Sex differences in frailty: Comparisons between humans and preclinical models». Mechanisms of Ageing and Development. 198: 111546. doi:10.1016/j.mad.2021.111546. PMID 34324923.
  53. De Jong, Jelle C. B. C.; Verschuren, Lars; Caspers, Martien P. M.; Van Der Hoek, Marjanne D.; Van Der Leij, Feike R.; Kleemann, Robert; Van Den Hoek, Anita M.; Nieuwenhuizen, Arie G.; Keijer, Jaap (2023). «Evidence for sex-specific intramuscular changes associated to physical weakness in adults older than 75 years». Biology of Sex Differences. 14 (1): 45. doi:10.1186/s13293-023-00531-w. PMC 10332038. PMID 37430322.
  54. Կաղապար:ClinicalTrialsGov
  55. Կաղապար:ClinicalTrialsGov
  56. Կաղապար:ClinicalTrialsGov
  57. Կաղապար:ClinicalTrialsGov
  58. Կաղապար:ClinicalTrialsGov