Ծերանոց
Appearance
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b2/%22MAH-JONG%22_AT_THE_CLUB-HOUSE_OF_THE_CENTURY_VILLAGE_RETIREMENT_COMMUNITY_-_NARA_-_548581.jpg/220px-%22MAH-JONG%22_AT_THE_CLUB-HOUSE_OF_THE_CENTURY_VILLAGE_RETIREMENT_COMMUNITY_-_NARA_-_548581.jpg)
Ծերանոց, ծերերի գիշերօթիկ տուն, բժշկա-սոցիալական կազմակերպություն, որը նախատեսված է հատուկ խնամքի և կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերերի ու հաշմանդամների մշտական կամ ժամանակավոր բնակության համար։
Հայ պատմիչներ Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի վկայությամբ 4-րդ դարում Ներսես Մեծի հրամանով բազմաթիվ ապաստարաններ են բացվել Հայաստանի զանազան վայրերում, ուր տեղավորվել են հաշմանդամները, ծերերը, աղքատները և ցավագարները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 122)։ ![]() |