Խուզդուլ
Խուզդուլ (Khuzdul կամ Khuzdûl, թարգմանաբար՝ «թզուկային»), Ջոն Ռ. Ռ. Տոլկինի Միջերկրի մասին ստեղծագործություններում թզուկների լեզուն։ Տոլկինի ստեղծած արհեստական լեզուներից մեկը՝ քվենյայի ու սև բարբառի հետ միասին։
Խուզդուլն Արդայի պատմության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սիլմարիլիոն» գրքում նկարագրված լեգենդի համաձայն, խուզդուլը հորինել է Աուլեն՝ վալարներից մեկը։ Աուլեն քարից թզուկներ է ստեղծում ու նրանց սովորեցնում իրենց համար ստեղծված լեզուն[1]։ Դա տեղի է ունեցել դեռ այն բանից առաջ, երբ թզուկները քնեցին, մինչև կգար իրենց արթնանալու ժամանակը։ Եվ այն բանից առաջ երբ Միջերկիր եկան Էրուի երեխաները՝ մարդիկ ու էլֆերը։ Այնպես որ, կարելի է ասել, որ Խուզդուլը Միջերկրի ամենահին լեզուն է (չհաշված Վալարինն ու, հավանաբար, Էնթերի լեզուն)։
Լեզվական փոփոխություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրանք արթնացումից հետո այդ լեզուն (ինչպես բոլոր լեզուներն ու ամեն ինչն Արդայում) ժամանակի ընթացքում աստիճանաբար փոխվեց, ու արդեն տարբեր հատվածներում ապրող թզուկների լեզուները որոշ տարբերություներ ունեին։ Բայց փոփոխություններն այնքան դանդաղ էին ընթանում ու տարբերություններն այնքան փոքր էին, որ անգամ երրորդ էպոսում տարբեր տարածաշրջանների թզուկները հասկանում էին միմյանց։ Խուզդուկը հազվադեպ ու դժվարությամբ սովորում էին նաև այլ ռասաներ։ Հավանաբար պատճառն այն էր, որ թզուկների լեզուն շատ բարդ էր ու դժվարարտասանելի։
Լեզվի գաղտնիությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրենք՝ թզուկները, այնքան էլ հակված չէին ուրիշներին իրենց լեզուն սովորեցնելու։ Նրանց լեզուն «գաղտնիք էր, որը նրանք ինքնակամ չէին ասում անգամ իրենց ընկերներին»[2]։ Թզուկների անձնանուններն այնպիսին են, ինչպիսին մենք տեսնում ենք Տոլկինի ստեղծագործություններում, այսինքն, մարդկային լեզվով։ Իրենց գաղտնի «ներքին» անունները թզուկները չեն ասում ոչ մեկի։ Այդ անունները չեն գրում անգամ գերեզմանաքարերի վրա։ Մատանիների տիրակալում ու Տոլկինի այլ ստեղծագործություններում խուզդուլը հիմնականում օգտագործվում է տեղանուններում։ Խուզդուլով ասված քիչ թվող արտահայտություններից է Գիմլիի մարտական ճիչը, Հորնբուրգի պաշարման ժամանակ. Բարուկ Խազադ. Խազադ աի-մենու! (անգլ.՝ Baruk Khazad! Khazad ai-menu!)՝ «Թզուկների կացինները։ Թզուկները (գալիս են) ձեր վրա»։
Բացառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սակայն, առաջին դարաշրջանում, երբ Հադորի Տան Մարդիկ եկան Բելերիանդ և հանդիպեցին Երկարամորուք ցեղի թզուկների, երկու ժողովուրդների միջև ընկերություն առաջացավ, քանի որ Մարդիկ, լինելով հմուտ հեծյալներ, կարող էին թզուկներին իրենց օգնությունը տրամադրել Օրկերի դեմ պայքարում։ Եվ թզուկները մարդկանց ծանոթացրին իրենց լեզվի հետ, բայց Մարդիկ խուզդուլը դժվար համարեցին ու դանդաղ յուրացրեցին ոչ ավելի, քան առանձին բառեր, որոնց մի մասը ժամանակի ընթացքում փոփոխվելով մտավ նրանց լեզու[3]։ Կարծիք կա, որ Խուզդուլը Մարդկանց սկզբնական լեզվի՝ Թալիսկայի կառուցվածքի վրա մեծ ազդեցություն է թողել։
Խուզդուլի ստեղծման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոլկինը գրում է, որ Խուզդուլը «ստեղծվել է կառուցվածքի փոքր միավորներով ու շատ փոքր բառարանով»[4]։ Դա անկասկած տեղի է ունեցել 30-ական թվականներին։ Խուզդուլ լեզվի Khazaddûm և Gabilgathol բառերը ի հայտ են գալիս «Սիլմարիլիոնի» վաղ շրջանի հատվածներում[5]։ Ակնհայտ է, որ դրա համար որպես հիմք են ծառայել սեմական լեզուները։ Սակայն, Տոլկինը լեզվի մասին մանրամասն նյութեր չի թողել, այնպես որ, այն ինչ հայտնի է ընդամենը մի քանի արտահայտություն է։ Մենք գիտենք մի քանի անուն, անվանում, գրությունը Բալինի գերեզմանին՝«Balin Fundinul uzbad Khazaddûmu» — «Բալին, Ֆունդինի որդի, Մորիայի տիրակալ» և Գիմլիի մարտական կոչը. «Baruk Khazâd! Khazâd ai-mênu!» — «Թզուկների կացիննե՛ր։ Թզուկները (հարձակվում են) ձեր վրա»։
Կա վարկած, որի համաձայն Տոլկինի սևագրություններում կա խուզդուլի ամբողջական քերականությունը, սակայն դա չի հրապարակվել և այժմ գտնվում է տոլկինական ամսագրերից մեկի մոտ։
Արդայի լեզուներն ուսումնասիրողներից շատերը հետաքրքրվել են խուզդուլով, բայց նրանցից ոչ մեկը լրջորեն չի զբաղվել դրա վերակառուցմամբ ու քերականության ամբողջացմամբ։ Այդ իսկ պատճառով խուզդուլ սովորեցնող դասագրքի կազմումն առայժմ հնարավոր չէ։
Խուզդուլի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուզդուլ լեզվի հայտնի բառերում կան հետևյալ համաձայնությունները. երկու պայթական ասպիրանտներ՝ kh և th, այսինքն, «կ» и «տ» ներշնչմամբ։ Խուզդուլում կան նաև неаспирированные բաղաձայներ, որոնք նման են հայերեն «կ»-ին և «տ»-ին, բայց, ի տարբերություն հայերենի ու անգլերենի k-ն ու t-ն ինքնուրույն ֆոնեմներ են, որոնք պետք է տարբերել kh-ից ու th-ից։ Խուզդուլում հանդիպում են նաև ձայնեղ պայթականներ՝ b, d, g, խուլ սպիրանտներ՝ f, sh և s, ձայնեղ սպիրանտներ՝ z և gh, կողային՝ l, վիբրանտ՝ r, քթային՝ n, m, կիսաձայներ՝ w և y, կկորդային՝ h և կոկորդային պայթական `։
Կարճ ձայնավորները ձևավորում են դասական համակարգը հինգ ձայներից՝ a, i, e, o, u: Կան նաև երկար ձայնավորներ՝ â, ê, î, û, ô: Կա երկձայն ai: Նաև կան а և е ձայնավորների կրճատված տարբերակներ, որոնք նշանակվում են ə:
Բացի այդ, դատելով Անհերտաս Մորիայի ռունագրերի աղյուսակից, խուզդոլում կան նաև այլ հնչյուններ։ Բաղաձայներ՝ j, ch, v, mb, hw, dh, nj, ng, kw, gw, ghw, ngw, nw, rh, lh, nd, ps, ts, կարճ ձայնավորներ՝ ö, ü: Նաև, հավանաբար, կա oi և այլ երկհնչյուններ, որոնք կիսաձայներ w-ի ու y-ի նման են։ Կան նաև +h սիմվոլը, որն առանձին ռունագիր ունի, որը հավանաբար նշանակում է խլացում բաղաձայների մոտ։
Նմանությունը սեմական լեզուներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուզդուլի հիմնական կառուցվածքը նման է սեմական լեզուներին։ Արմատները, որոնցից կազմվում են բառերը, ինքնուրույն արտասանվող բառեր չեն, այլ կազմված են միայն բաղաձայներից։ Գոյականները, բայերը, ածականները և այլն կազմվում են բաղաձայների արանքում համապատասխան ձայնավորները տեղադրելով (Khuzd(ul) — Khazâd — Khizd(in) հավանական Kh-Z-D արմատից), իսկ երբեմն բաղաձայներից մեկի կրկնակեցմամբ։
Խուզդուլում, ինչպես և սեմական լեզուներում, արմատը հիմանականում կազմված է երեք բաղաձայնից։ Որոշ այդպիսի արմատներ հիշատակվում են TI:174-ում և RS:466-ում։ B-R-Z՝ կարմիր, B-N-D՝ գագաթ, K-B-L՝ արծաթ, N-R-G՝ սև։ Երկու բաղաձայնից կազմված արմատի օրինակ է Z-N-ն՝ «մուգ, գորշ, մշուշոտ»[6]։ Հնարավոր են մի բաղաձայնից կազմված արմատներ (-L-) Ul՝«գետակներ», բառում, (-Y-) aya՝ "վրա" բառում։
Բառաձևավորման մեջ օգտագործում են նար ածանցներ ու վերջավորություններ։ ai՝ («վրա»), -ul (ածականի վերջավորություն), -ûn (հավանաբար, որոշակի մասնիկ), -în (ածականների հոգնակի թիվը ցույց տվող մասնիկ), -u (ցույց է տալիս սեռական հոլովը) և այլն։ Հնարավոր են բառարմատների փոփոխություններ (M-B-R-ը Barazinbar բառում)։
Գրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրելու համար թզուկները հիմնականում օգտագործել են ռունագրեր, որոնք հորինել է էլֆ Դաերոնը՝ Անհերտաս (նաև Կիրտ) (չնայած Տոլկինի մոտ հանդիպում է արտահայտություն, որ ռունագրերը ստեղծել են իրենք՝ թզուկները, բայց հավանաբար դա վերաբերում է Լուսնային ռունագրերին, որոնք հանդիպում են «Հոբիթում»)։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Khuzdul — the secret tongue of the Dwarves(անգլ.)
- Кхуздул — тайный язык Гномов(ռուս.)
- Железное взгорье — всё о кхуздуле(ռուս.)
- Chroniques chant de fer Արխիվացված 2018-09-30 Wayback Machine(ֆր.)
- Il fosso di Helm(իտալ.)