Jump to content

Խաղաջուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղաջուր, գագաթ (3420 մ) Հայկական լեռնաշխարհի Բյուրակն բարձրավանդակում։ Նրա լանջերից բխում են բազմաթիվ սառնորակ աղբյուրներ, որոնց՝ դեռատի հայուհիների ծիծաղ հիշեցնող քչքչոցը լսվում է բավական հեռվից։

Ավանդապատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հնամյա ավանդության, բռնավորներից խուսափելով՝ Խաղաջուրի ծերպերում թաքնվել և մինչև հիմա էլ ապրում են 10 հազար գեղանի հայուհիներ։ Շատ հրոսակներ են եկել, տակնուվրա արել Խաղաջուրի լանջերը՝ հուսալով, որ կգտնեն ու կգերեն նրանց։ Սակայն հենց որ թշնամին երևում էր, նրանք իրենց նետում են աղբյուրների մեջ և դառնում անտեսանելի։ 3 հազար տարուց ավելի է, ինչ շարունակվում է այդ զարմանալի խաղը, մերթ աղջիկներն են ջուր դառնում, մերթ ջուրն՝ աղջիկներ։ Այդ պատճառով էլ լեռը ստացել է Խաղաջուր անունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 714