Լիդիա Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լիդիա Գևորգյան
Ի ծնեԼիդիա Գևորգյան
Ծնվել է1940 հունիսի 14
ԾննդավայրԿոմոդինի, Հունաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Ակտիվ շրջանբեմանկարիչ
Պարգևներ
ԱմուսինԷռնեստ Մարտիրոսյան

Լիդիա Գևորգյան (1940, հունիսի 14, Կոմոդինի, Հունաստան), հայ բեմանկարիչ։

Կինոռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանի կինն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Գևորգյանը ծնվել է 1940 թվականին, Հունաստանի Կոմոդինի քաղաքում։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1960-1965 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գունանկարի բաժնում։ 1966-2005 թվականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես բեմադրող նկարիչ։ Եղել է բազմաթիվ ֆիլմերի, բեմադրական համերգների, տեսահոլովակների բեմադրող նկարիչը։ Որպես բեմադրող նկարիչ հանդես է եկել «Էրեբունի-Երևան», «Մեկ ազգ, մեկ մշակույթ» և այլ միջոցառումների ժամանակ[1][2]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Լիդիա Գևորգյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  2. Լիդիա Գևորգյանի մասին kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]