Իրավագիտակցություն
Իրավագիտակցություն Ժամանակակից աշխարհում անհատի` որպես սոցիալապես և քաղաքականապես ակտիվ անձի ձևավորման գործում կարևոր նշանակություն ունի իրավագիտակցությունը` հիմնված ազատական-ժողովրդավարական արժեհամակարգի վրա։ Միայն այս դեպքում է հնարավոր անհատի մոտ ձևավորել քաղաքական գործընթացներում դրսևորվող ինքնուրույն քաղաքական վարքագիծ։
Իրավագիտակցությունը հասարակության սոցիալ-իրավական, քաղաքական, հոգևոր-մշակութային զարգացման կարևորագույն բաղադրատարրն է։ Այն դեռևս վաղ ժամանակներից ուղեկցել է մարդկությանը իր բնապատմական զարգացման գործընթացում` ունենալով կարևոր դեր հասարակական կյանքում, այդ իսկ պատճառով իրավագիտակցության հիմնախնդիրը տարբեր դիտանկյուններից ուսումնասիրվում է տարբեր գիտությունների շրջանակներում։ Իրավագետներն ուսումնասիրում են իրավագիտակցությունը առավելապես որպես իրավական հայացքների և պատկերացումների ամբողջություն, որոնք պայմանավորում են անհատի վարքի իրավաչափությունը (կամ անիրավաչափությունը)։
Փիլիսոփաներն ուսումնասիրում են իրավագիտակցությունը որպես հասարակության գիտակցության ձև։
Սոցիոլոգների համար այն կարևորվում է որպես սոցիալական վերահսկողության ինստիտուտ։
Պատմաբանների համար իրավագիտակցությունը պատմականորեն զարգացող երևույթ է։ Մշակութաբաններին այն հետաքրքրում է որպես կոնկրետ հասարակության սոցիալական մշակույթի հատուկ և նշանակալից դրսևորման ձև։
Հոգեբանական կողմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեբաններն իրավագիտակցության մեջ կարևորում են անձի հոգեբանական առանձնահատկությունները, որի բովանդակությունն արտացոլվում է մարդու կողմից ընկալվող իրավունքի աշխարհում և վերջինիս վարքում։ Իրավագիտակցության հոգեբանական կողմը կազմում են իրավական երևույթների նկատմամբ մարդկանց սովորություններն ու զգացմունքները։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Ավագյան. «Հասարակության իրավագիտակցությա դրսևորումը քաղաքական գործընթացներում»[1] Արխիվացված 2017-09-18 Wayback Machine:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 453)։ |