Ինտեգրալ հավասարումներ
Ինտեգրալ հավասարումներ, հավասարումներ, որոնք որոնելի ֆունկցիաների նկատմամբ պարունակում են ինտեգրման գործողություններ։ Առանձնապես կարևոր և բազմակողմանիորեն ուսումնասիրված գծային ինտեգրալ հավասարումների թվին են պատկանում
(1)
(2)
հավասարումները, որտեղ որոնելի ֆունկցիաներ են. իսկ նախապես տրված անընդհատ ֆունկցիաներ են իրենց որոշման տիրույթում։ դեպքում (1)-ը կոչվում է Ֆրեդհոլմի առաջին սեռի, իսկ դեպքում՝ Ֆրեդհոլմի երկրորդ սեռի ինտեգրալ հավասարում (շվեդ մաթեմատիկոս Ի. Ֆրեդհոլմի (Fredholm E. J., 1866–1927) անունով)։ Նմանապես, դեպքում (2)-ը կոչվում է Վոլտերայի առաջին սեռի, իսկ դեպքում՝ Վոլտերայի երկրորդ սեռի ինտեգրալ հավասարում (իտալացի մաթեմատիկոս Վ. Վոլտերայի (Volterra V., 1860–1940) անունով)։ Երբ ֆունկցիան (համապատասխանաբար -ը), որը կոչվում է ինտեգրալ հավասարման կորիզ, ունի
()
մասնավոր տեսքը, (1) և (2) հավասարումների լուծումը բերվում է գծային հանրահաշվական հավասարումների լուծման։ Այն ինտեգրալ հավասարումները, որոնց կորիզն ունի ոչ ինտեգրելի եզակիություն (օրինակ, երբ ), կոչվում են սինգուլյար ինտեգրալ հավասարում։ Ոչ գծային ինտեգրալ հավասարմներից կարևորներն են
Ուրիսոնի հավասարումը և նրա մասնավոր դեպքը՝
Համերշտայնի հավասարումը։
Ինտեգրալ հավասարումների տեսությունը արդի բնագիտության հզոր միջոցներից է և ունի ամենալայն ու բազմապիսի կիրառություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 352)։ |