Ժամանակի գործակալներ
«Ժամանակի գործակալներ» ( չին․ 时光代理人; փինյին Shíguāng Dàilǐrén) չինական անիմացիա է՝ արտադրված LAN ստուդիայի և Haoliners Animation League-ի կողմից։ Այն առաջին անգամ թողարկվել է bilibili-ով և Funimation-ով 2021թվականի Ապրիլի 30-ին, իսկ դրվագները թողարկվել են ամեն ուրբաթ ժամը 11:00-ից մինչև Հուլիսի 9-ը[1]։ Կա 12 դրվագ, որոնցից մեկը հատուկ դրվագ է, որը կոչվում է 5.5[2]:
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխույժ քաղաքի անկյուններից մեկում կա մի փոքրիկ խանութ, որը կոչվում է «Ժամանակ Ֆոտոստուդիա»։ Թեև մուտքը լքված է թվում, այն իրականում ղեկավարում են գերբնական ունակություններով օժտված երկու տղամարդ՝ Չէն Սյաոշին և Լու Գուանը։ Հաճախորդներին գոհացնելու համար, Լու Գուանը և Չէն Սյաոշին միասին կիրառելով իրենց գերբնական ուժերը, հայտնվում են լուսանկարներում, բայց ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես նրանք պլանավորել էին․․․
Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չէն Սյաոշի (程小时)
- Ձայնային կրկնօրինակող՝ Սու Շանցին[3] (չին․), Տոսիյուկի Տոյոնագա[4] (ճապ․), Վլադիսլավ Տոկարեվ (ռուս․)
- «Ժամանակ Ֆոտոստուդիա»-ի սեփականատերը։ Նրա գերբնական ուժը կայանում է նրանում, որ կարող է ներթափանցել նկարի մեջ և տվյալ նկարում պատկերված անձի բոլոր խոսքերն ու գործողությունները կառավարել։
- Լու Գուան (陆光)
- Ձայնային կրկնօրինակող՝ Յան Տյանսյան[5] (չին․), Տակահիրո Սակուրայ (ճապ․), Իսլամ Գանջայեվ (ռուս․)
- «Ժամանակ Ֆոտոստուդիա»-ի աշխատակիցը։ Կարող է մինչև 12 ժամվա ընթացքում հետևել այն ամենին, ինչ տեղի է ունեցել լուսանկարում։ Կարող է նաև կառավարել Չէն Սյաոշիի գործողությունները։
Երկրորդական հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցյաո Լին (乔苓)
- Ձայնային կրկնօրինակող՝ Լի Շիմեն[6] (չին․), Աոյ Կոգա (ճապ.), Եկատերինա Պոպովա (ռուս․)
- Չէն Սյաոշիի մանկության ընկերուհին ու բնակարանի տերը, ինչպես նաև «Ժամանակ Ֆոտոստուդիա»-ի աշխատակիցը։
- Էմմա / Wú Lìhuá (吴丽华)
- Ձայնային կրկնօրինակող՝ Ժաո Ինտոն (赵熠彤) (չին․)
- Quede Games-ում գործադիր տնօրենի մոտ նախկինում աշխատող քարտուղարուհին և «Ժամանակ Ֆոտոստուդիա»-ի հաճախորդը։
- Յու Սյա (予夏)
- Ձայնային կրկնօրինակող՝ Qián Chēn (钱琛) (չին․)
- «Ժամանակ Ֆոտոստուդիա»-ի հաճախորդը, ով խնդրում է գործակալներին գտնել իր ընկերուհու՝ Լին Ժենի լապշայի գաղտնի բաղադրիչը այն բանից հետո, երբ վերջինս լքեց նրան։
- Լին Ժեն (林贞)
- Ձայնային կրկնօրինակող՝ Niè Xīyìng (聂曦映) (չին․)
- Յու Սյայի ամենամոտ ընկերուհին և լապշայի խոհարարը։ Նա լքեց Յու Սյային այն բանից հետո, երբ հաշտվեց այն փաստի հետ, որ ինքն այլևս չէր վայելում լապշա պատրաստելը, որն այդքան սիրում էր Յու Սյան։
- Չէն Սյաո (陈肖 )
- Ձայնային կրկնօրինակող՝ Wāi Wāi (歪歪) (չին․)
- Հաճախորդ, ով խնդրում է «Ժամանակ Ֆոտոստուդիա»-ին պարզապես հաղորդագրություն փոխանցել իր անցյալից որոշ մարդկանց բասկետբոլի խաղի օրը։ Ցյաո Լինը նշում է, որ նա աներևակայելի հոգնած և տխուր տեսք ունի։
- Լյու Լեյ (刘磊)
- Ձայնային կրկնօրինակող՝ Gǔ Jiāngshān (谷江山) (չին․)
- Լու Հունբին (陆鸿斌)
- Ձայնային կրկնօրինակող՝ Գուան Շուաի (关帅) (չին․)
- Դուդու (豆豆)
- Ձայնային կրկնօրինակող՝ Zǐ Zǐ (仔仔) (չին․)
- Երիտասարդ տղա, որին առևանգում են. «Ժամանակ Ֆոտոստուդիա»-ն հանցանշաններ է փնտրում տղայի փրկությունն ապահովելու համար։
- Սյաո Լի (肖力)
- Ձայնային կրկնօրինակող՝ Tútè Hāméng (图特哈蒙) (չին․)
- Ոստիկանապետը, ով դիմում է «Ժամանակ Ֆոտոստուդիա»-ի օգնությանը.
- Սյու Շանշան (徐姗姗)
- Ձայնային կրկնօրինակող՝ Zhào Shuǎng (赵爽) (չին․)
- Ցյաո Լինի, Չէն Սյաոշիի և Լու Գուանի դասընկերուհին, ով նրանց օգնության է դիմում, երբ չի հիշում, թե ինչ է Դոն Յին ասել իրեն հարբած ժամանակ։
- Դոն Յի (董易)
- Ձայնային կրկնօրինակող՝ Jīn Xián (金弦) (չին․)
- Սյու Շանշանի ընկերն, ով սիրում է շփվել նրա հետ և օգտագործում է ամեն առիթ՝ նրա կողքին մնալու համար։
- Լյու Մին (刘旻)
- Ձայնային կրկնօրինակող՝ Sūn Lùlù (孙路路) (չին․)
- Առեղծվածային մարդ, ով կարծես կապված է մի շարք սպանությունների հետ, որոնք տեղի են ունենում պատմության մեջ։ Quede Games-ի գործադիր տնօրենի որդին։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեզոն | Սկզբում | Վերջում |
---|---|---|
1 | « Dive Back in Time » հեղինակ՝白鲨JAWS | « Overthink » հեղինակ՝ 饭卡 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Link Click Chinese Donghua Anime to Stream on Funimation». Վերցված է 29-Ապրիլ-2021-ին.
- ↑ «两个月播放量破亿!这部国漫内容疯狂反转!». Վերցված է 9-Հուլիս-2021-ին.
- ↑ «时光代理人:角色PV3» (ճապ․). Վերցված է 21-Մայիս-2021-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «アニメ「時光代理人」日本語吹替版放送決定、キャストに豊永利行・櫻井孝宏・古賀葵» (ճապ․). Վերցված է 11-Նոյեմբեր-2021-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «时光代理人:角色PV2» (ճապ․). Վերցված է 21-Մայիս-2021-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «时光代理人:角色PV1» (չին․). Վերցված է 21-Մայիս-2021-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)