Ժամանակ մտորումների համար
Ժամանակ մտորումների համար ռուս.՝ Время для размышлений | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1982 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սերգեյ Աշքենազի |
Դերակատարներ | Վերա Ալենտովա, Վլադիմիր Մենշով և Յուրի Բոգատիրև |
Երաժշտություն | Բորիս Ֆրումկին |
Կինոընկերություն | Օդեսայի կինոստուդիա |
Տևողություն | 65 րոպե |
IMDb | ID 0084877 |
«Ժամանակ մտորումների համար» (ռուս.՝ «Время для размышлений»), խորհրդային հեռուստաֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Սերգեյ Աշկենազին 1982 թվականին Օդեսայի կինոստուդիայում[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալյան և Իգորը պատրաստվում են ամուսնանալ։ Նրանցից յուրաքանչյուրի համար սա երկրորդ ամուսնությունն է։ Ալյան նախկին ամուսնուն՝ Անդրեյին, մեղադրում է մշտապես գիտությամբ զբաղվելու և կենցաղային խնդիրների նկատմամբ անտարբերության մեջ։ Նա կարծում է, որ Անդրեյը ծնողների հետ միասին ցանկանում է խլել իր որդուն՝ Սերյոժային, և զայրույթի պատճառով չի նկատում, որ անարդար է սիրելիների նկատմամբ, և երեխան տառապում է դրանից։ Բայց Ալյան չի ցանկանում վիճել Անդրեյի հետ, քանի որ շուտով Սերյոժայի ծննդյան օրն է։ Իգորն ամեն ինչում փորձում է աջակցել իր սիրելիին։ Իր ծննդյան օրը Սերյոժան արտասանում է ոտանավոր ընտանիքի մասին, որը նա ինքն է գրել։ Տղան հայտնվել է երկու կրակի արանքում, քանի որ Իգորը նրան դուր է եկել, բայց ինքը անընդհատ մտածում էր իր հոր մասին։ Ալյան համոզում է որդուն, որ հայրը սիրում է իրեն։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերա Ալենտովա - Ալյա
- Վլադիմիր Մենշով - Իգոր
- Յուրի Բոգատիրյով - Անդրեյ, Ալյայի նախկին ամուսինը
- Նինա Շացկայա - Լենա, Ալյայի ընկերուհին
- Եվգենյա Խանաևա - Իրինա Միխայլովնա, Ալյայի մայրը
- Լիդիա Սավչենկո - Տոմա, Ալյայի հարևանուհին
- Պյոտր Շչերբակով - Նիկոլայ Իվանովիչ, Իգորի նախկին կնոջ ներկայիս ամուսինը
- Զինաիդա Դեխտյարյովա - Սերաֆիմա Լավրենտևնա, Անդրեյի մայրը
- Եկատերինա Վալյուժինիչ - Վալերիա, Իգորի դուստրը
- Ալեքսանդր Զաբելին - Սերյոժա, Ալյայի և Անդրեյի որդին
- Նատալյա Դուբրովսկայա - Լյուսյա
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Տատյանա Կալեցկայա
- Ռեժիսոր՝ Սերգեյ Աշկենազի
- Օպերատորներ՝ Վիկտոր Կաբաչենկո և Սվետլանա Զինովևա
- Նկարիչ՝ Միխայիլ Բեզչաստնով
- Կոմպոզիտոր՝ Բորիս Ֆրումկին
- Մոնտաժող՝ Վերա Բեյլիս[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ժամանակ մտորումների համար» – Առաջին ալիք
- ↑ «Ժամանակ մտորումների համար» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Ժամանակ մտորումների համար» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кваснецкая М. — Испытание буднями… (Телевиз. худож. фильм «Время для размышлений») // Литературная газета, 13 апреля 1983. — с. 8
|