Թրթռափոխարկիչ
Արտաքին տեսք
Թրթռափոխարկիչ, ցածր լարման հաստատուն հոսանքը բարձր լարման հաստատուն հոսանքի փոխարկող էլեկտրամեխանիկական սարք։ Հաստատուն հոսանքի աղբյուրին պարբերաբար միացվող էլեկտրամագնիսը ստիպում է խարսխին թրթռալ։ Խարսխին ամրացված սեղմակը հոսանքի աղբյուրը հերթով միացնում է տրանսֆորմատորի առաջնային փաթույթի մեկ այս, մեկ այն կեսին, որի հետևանքով երկրորդային փաթույթում մակածվում է փոփոխական բարձր լարում։ Մյուս սեղմակի օգնությամբ այդ լարումը ձևափոխվում է միևնույն նշանի բաբախող լարման։ Այնուհետև էլեկտրական զտիչը հարթեցնում է լարման բաբախումները, և ելքի սեղմակներում ստացվում է բարձր լարում։
Թրթռափոխարկչի սխեման.
- թրթռիչ,
- էլեկտրամագնիս,
- խարիսխ,
- սեղմակներ,
- հոսանքի աղբյուր,
- բարձրացնող տրանսֆորմատոր,
- հարթեցնող զտիչ,
- ելքի սեղմակներ տուն հոսանք։
1960-ական թթ. սկսած թրթռափոխարկիչները հիմնականում փոխարինվել են կիսահաղորդչային փոխակերպիչներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 227)։ |