Jump to content

Թողարկման տեղեկություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թողարկման տեղեկություններ, հրատարակության (գրքի) հակիրճ հրատարակչատեղեկատվական բնութագիրը, դասակարգման ցուցիչները և այլն, որոնք անհրաժեշտ են նրա մատենագիտական մշակման, վիճակագրական հաշվառման, գրավաճառ ցանցում ներկայացնելու համար։

Զետեղվում են գրքի առավել նկատելի տեղերում՝ տիտղոսաթերթին, կազմի կամ շապիկի վրա, վերջին էջերին և այլն։

Թողարկման տեղեկությունների բաղկացուցիչ մասն են թողարկման տվյալները, որոնք ներառում են տպագրության ստորագրման ամսաթիվը, թղթի ձևաչափն ու էջերի չափերը, հրատարակության ծավալն ու տպաքանակը, պատկերի համարը, հրատարակչի և պոլիգրաֆիական ձեռնարկության իրական անվանումներն ու հասցեները և այլն։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Выходные сведения // Издательский словарь-справочник: [электрон. изд.] / А. Э. Мильчин. — 3-е изд., испр. и доп. — М.: ОЛМА-Пресс, 2006.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։