Թիոլներ
Արտաքին տեսք
Թիոլներ, (<թիո…), մերկապտաններ, օրգանական միացություններ, սպիրտների ծծմբային նմանակներն են՝ ընդհանուր բանաձևով (-ը ռադիկալ է՝ ևն)։
Թիոլները անդուր հոտով հեղուկներ են, եռում են ավելի ցածր ջերմաստիճանում, քան համապատասխան սպիրտները։ Վատ են լուծվում ջրում, լավ՝ սպիրտում և եթերում։ Ստացվում են մետաղների հիդրոսուլֆիդների վրա ալկիլհալոգենիդներ ազդելով։
Ունեն թույլ արտահայտված թթվային հատկություն։ Մետաղների հետ առաջացնում են աղանման միացություններ՝ մերկապտիդներ։ Օքսիդացնելիս թիոլները առաջացնում են սկզբում երկսուլֆիդներ, ապա սուլֆինաթթուներ և սուլֆաթթուներ։
Բնության մեջ գոյանում են սպիտակուցների նեխումից։ Կիրառվում են օրգանական սինթեզում և սինթետիկ կաուչուկի արտադրության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 188)։ |