Թիթեղագործ
Գործունեության ոլորտ | թիթեղագործություն |
---|
Թիթեղագործ կամ կլայեկագործ (անգլ.՝ tinker կամ tinkerer, «թինքեր»), արհեստ, հնացած մասնագիտության անվանում թափառական թիթեղագործի համար, ով նորոգում` կլայեկում է վնասված կենցաղայի մետաղական սպասքը` թիեղագործություն է անում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիթեղագործ, թինքեր բառը, որը նշանակում է մետաղագործ կամ կլայեկող, հայտնի է տասներեքերորդ դարից[1]։ Որոշ ճամփորդների և գնչուների ավանդական զբաղմունքը, որում նրանք մասնագիտացած էին, մետաղական իրերի առևտուրն էր` որպես ճամփորդող թիթեղագործ։ Իսկ այդ անունը հատկապես կապված էր բնիկ իռլանդացի ճանապարհորդների և շոտլանդական լեռնաշխարհով ճանապարհորդող քոչվոր համայնքի հետ, որոնց կրեոլ «բեուրլա ռեգերդ» (Beurla Reagaird)[2] լեզուն թարգմանվում է որպես «մետաղագործների խոսք»[3] կամ «դարբինների ժարգոն»[4], որը ավանդաբար կոչվում է «թինքերս» (tinkers) նվաստացուցիչ տերմինով[5]։ Այս լեզուն, որը հիմնված է հիմնականում գելական շոտլանդերենի վրա, մեծապես ներմուծվել է անգլերեն և շոտլանդերեն լեզուների մեջ։ Այնուամենայնիվ, թինքերս օգտագործումը համարվում է նվաստացուցիչ[6]։
Բառի ժամանակակից կիրառություն. հեռավար աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Tinker» տերմինը բրիտանական անգլերենում կարող է նշանակել չարաճճի երեխա[7]։ Անգլիական, իռլանդական կամ շոտլանդական ազդեցությամբ ժամանակակից որոշ աշխատողներ (ում աշխատանքը կապված չէ մի տեղում գտնվելու հետ և ամեն տեղ կարող են իրենց գործն անել, տեղից-տեղ տեղափոխվելով աշխատել) իրենց անվանում են «տեխնոգիպսներ» (technogypsies), այսինքն` տեխնոգնչուներ, կամ «թվային նոմադներ» (Digital nomad), այսինքն` թվային քոչվորներ, կամ «տեխնոթինքերներ» (techno-tinkers), այսինքն տեխնիկական թիթեղագործներ։ Այդպիսով, թիթեղագործի ապրելակերպին ռոմանտիկության երանգ տալով` կրկին շրջանառության մեջ մտցնելով բառը[8][9]։
Այլ իմաստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Թիթեղագործի պատնեշ» կամ «անեծք» և «թինքերի հայհոյանք»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Թինքերի հայհոյանք» արտահայտությունը, ենթադրվում է, որ բխում է թիթեղագործների հայհոյախառն խոսքի համբավից[10]։ Կամ, «Թինքերի պատնեշ» որովհետև թիթեղագործները մետաղական սպասքի վնասված մասը պատնեշում էին կամ զոդանյութով փակում[11]:
Որպես կարկատան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակետ կա, որ «թիթեղագործի պատնեշ» նշանակում է կարկատան, որը ժամանակավոր արգելափակում է մետաղյա տարայից զոդանյութի արտահոսքը, օրինակ՝ կաթսայի կամ թավայի մեջ անցքը նորոգելիս։ Այդ «պատնեշը» օգտագործում էր արհեստավորը և սովորաբար պատրաստվում էր ցեխից կամ կավից, կամ երբեմն ձեռքի տակ եղած այլ նյութերից, օրինակ՝ թաց թղթից կամ խմորից։ Նյութն ամրացվում էր անցքի արտաքին մասում, որպեսզի այն խցանվի։ Այնուհետև հալված զոդանյութը լցնում էին անցքի ներսի մասից։ Պատնեշի օգնությամբ զոդանյութը անցքից դուրս չէր հոսում և սառչելով ամրանում էր ու կպչում մետաղին։ Այնուհետև պատնեշը հեռացվում էր։ Ամրացած զոդանյութն այնուհետև ռաշպիլի միջոցով (մեծ խառտոցով) հարթվում էր[12]։
1877 թվականի «Մեխանիկայի գործնական բառարանում» Էդվարդ Նայթը տալիս է հետևյալ սահմանումը. «Tinker's-dam [թինքերի պատնեշ]. խմորի պատ, որը դրվում է մի բանի շուրջը, որը ջրմուղագործը ցանկանում է լցնել զոդանյութի շերտով։ Նյութը կարող է օգտագործվել միայն մեկ անգամ, որից հետո դեն է նետվում` որպես անպետք»[13]։
Որպես հերսոտած խոսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ «թինքերի պատնեշ» արտահայտության օգտագործումը` որպես անարժեք բան, կարող է վերածվել «թիթեղագործի անեծք» դարձվածքի։ Թեև թինկերի անեծք (tinker's curse) արտահայտության մասին հիշատակվել է 1824 թվականին, ինչը համարվում էր, որ ավելի վաղ է եղել, քան թինկերի պատնեշը (tinker's dam)[14], բայց «գրողի տարած թինկեր» (tinkers damn) արտահայտությունը հիշատակվել է 1823 թվականին[15]։
Այլընտրանքային ծագումն այն է, որ թիթեղագործի անեծքին կամ հայհոյանքին լուրջ նշանակություն չէր տրվում, հավանաբար այն պատճառով, որ թիթեղագործները (ովքեր տաք մետաղի հետ ձեռքերով էին աշխատում), սովորաբար հերսոտած հայհոյում էին (հայհոյախառն երդվում)[14]։
Փոխաբերական արտահայտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պղնձի, անագի, ոսկու կամ այլ դյուրահալ մետաղական համաձուլվածքի հետ աշխատելիս` կլայեկողը աղյուսներից և կավից փայտածուխի վառարան-կաղապար էր կառուցում։ Ներքևում նա փոքրիկ փոս էր թողնում, որպեսզի հալած մետաղը լցվի ակոսիկի մեջ, որը տանում էր դեպի ձուլման կամ ձուլակտորի իջվածք։ Փոսը, որը ծածկված էր ժամանակավոր «պատնեշով», փլվում էր, երբ հեղուկ մետաղը հասնում էր վառարան-կաղապարի հատակին։
Արգելք-պատնեշի այս գործառույթից էլ առաջացել է «թիթեղագործի պատնեշ» (Tinker's dam) արտահայտությունը` որպես մի բան, որը միայն ժամանակավոր խոչընդոտ է, քանի որ արտաքին ազդեցությունից շատ արագ ոչնչանալու կամ անպիտան է դառնալու[16]։
Երկու արտահայտություններն էլ «թիթեղագործի պատնեշ» և «անեծք» (tinker's damn և tinker's curse) կարող են կիրառվել ոչ կարևոր համարվող մի բանի նկատմամբ։ Օրինակ՝ նկատի ունենալով, որ բժիշկը փինաչի է, ասվում է` «Թքած ունեմ, թե ինչ է մտածում բժիշկը» (I don't give a tinker's curse what the doctor thinks), երբեմն կրճատվում է` «Թքած, բժշկի վրա» (I don't give a tinker's about the doctor.)[17]:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Թինքերները» Կուսակաբե Կինպեյ (1841-1934) |
«Թինքերները» Մարիուս Ռոյ (1833-1921) |
«Թինքերը» Անրի դը Բրաքելեր (1840–1888) Անտվերպենի Գեղարվեստի թագավորական թանգարան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Full text of 'Scottish Gypsies under the Stewarts'». archive.org. 1894.
- ↑ «Beurla-reagaird (Travellers' Gaelic Cant)». Am Baile. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
- ↑ Kirk, J. & Ó Baoill, D. Travellers and their Language (2002) Queen's University Belfast 0-85389-832-4 [Հղում աղբյուրներին]
- ↑ «Blacksmiths Glossary». blacksmiths.mygenwebs.com. Վերցված է 2024 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Matras, Yaron (2005 թ․ դեկտեմբերի 1). «Travellers and their language». Romani Studies (English). 15 (2): 191–201.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Tinker». Collins English Dictionary (Complete & Unabridged eleventh ed.). Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Tinker». Collins English Dictionary (Complete & Unabridged eleventh ed.). Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Schlagwein, Daniel (2018 թ․ դեկտեմբերի 6). «The History of Digital Nomadism». International Workshop on the Changing Nature of Work (CNOW).
- ↑ McGowan, Leaf; Baurley, Thomas (2005). Techno-Gypsies, Techno-Nomads, and Techno-Tinkers. Seattle, Washington: Tree Leaves Publishing.[Հղում աղբյուրներին]Կաղապար:ISBN?
- ↑ «Definition of TINKER'S DAMN». www.merriam-webster.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Martin, Gary. «'A tinker's damn' - the meaning and origin of this phrase». phrases.org.uk (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Bonner, John; Curtis, George William (1905). «Tinkers». Harper's Weekly. Vol. 49. էջ 1424. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Martin, Gary. «Tinker's Dam». The Phrase Finder.
- ↑ 14,0 14,1 Martin, Gary. «Tinker's Dam». The Phrase Finder.
- ↑ The Rambler's Magazine: Or, Fashionable Emporium of Polite Literature ... Benbow. 1823 թ․ մայիսի 1. էջ 216.
- ↑ «Poem: Cherry Stones by A. A. Milne». www.poetrynook.com. Վերցված է 2024 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Martin, Gary. «Tinker's Dam». The Phrase Finder.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Tinker, Tailor, Soldier, Sailor - England». Mama Lisa's World of Children and International Culture. Վերցված է 2024 թ․ ապրիլի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիթեղագործ» հոդվածին։ |
|