Թաքիր
Appearance
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d2/%D4%B9%D5%A1%D6%84%D5%AB%D6%80.jpg/200px-%D4%B9%D5%A1%D6%84%D5%AB%D6%80.jpg)
Թաքիր, (թարք, հարթ, ողորկ), տափարակ ցածրություն (1–12 կմ² տարածությամբ)։ Ծածկված է կավային նստվածքներով։ Երբեմն լցվում է հեղեղատների կամ հորդ անձրևների ջրերով, որոնց գոլոշիանալուց հետո թաքիրի հատակը վերածվում է կարծր կեղևի և ճեղքերով բաժանվում է բուսականությունից զուրկ առանձին մասերի։ Տարածված է Սիջին Ասիայի անապատներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 153)։ ![]() |