Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Էստոնական կինեմատոգրաֆիա ստեղծվել է 20-րդ դարասկզբին; էստոնական առաջին գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է 1913 թվականին։ Մինչև 1940 թվականը ստեղծվել է շուրջ 20 կինոնկար։ 1940 թվականին ստեղծվել է էստոնական սովետական առաջին փաստավավերագրական կինոնկարը՝ «Ժողովրդի կամքը»։ Առաջին ինքնուրույն գեղարվեստական ֆիլմը ցուցադրվել է 1955 թվականին։ Մուլտիպլիկացիոն (տիկնիկային) կինոնկարների արտադրությունն սկսվել է 1957 թվականին։ «Տալլինֆիլմը» արտադրել է (մինչև 1974 թվականը) 50 լիամետրաժ խաղարկային, 50 մուլտիպլիկացիոն և 300-ից ավելի փաստավավերագրական ու գիտահանրամատչելի կինոնկար։ Հեռուստատեսային ֆիլմեր է թողարկում «էեստի տելեֆիլմ»ը։ Էստոնացի հանրաճանաչ կինոդերասաններից են՝ Յուրի Յարվետը, Հ. Լաուրը, Լ. Մերգինը, Ա. Լուդվերը և ուրիշներ։ Էստոնիայի կինեմատոգրաֆիստների միությունը հիմնադրվել է 1962 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։