Զոհված ընդհատակյա գործիչների հուշահամալիր (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոհված ընդհատակյա գործիչների հուշահամալիր
Հուշահամալիրը
Տեսակհուշահամալիր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿրասնի Սուլին
Շինության ձևՀուշահամալիր
Ներկա վիճակկանգուն

Զոհված ընդհատակյա գործիչների հուշահամալիր (ռուս.՝ Мемориал памяти погибших подпольщиков), հուշահամալիր Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Վերբենկա ավանում (քաղաքի Վերբենսկի միկրոշրջան)։ Տեղադրվել է 1995 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի տարիներին քաղաքի ֆաշիստական օկուպացիայի ժամանակ Կրասնի Սուլինի բնակիչները ստեղծեցին ընդհատակյա խումբ։ Ընդհատակյա գործիչները սկսեցին իրենց գործողությունները քաղաքը գրավելուց անմիջապես հետո։ Իվան Բատիշչևը, Կոնստանտին Տկաչը, Անաստասիա Պոչտովենկոն պայթեցրին Կունդրյուչյա գետի կամուրջը, որը Վերբենկան կապում է էլեկտրակայանի հետ։ Ընդհատակյա գործիչների մեկ այլ խումբ ոչնչացրեց նացիստների ստորաբաժանումը Օսինովայա բալկայում։ Հետագայում նախատեսվում էր նացիստական հրամանատարական կետի ոչնչացումը։ Ֆաշիստները շուրջկալներ կազմակերպեցին՝ բռնելով բոլոր նրանց, ովքեր գոնե փոքր-ինչ կասկածելի էր թվում։ Ընդհատակյա գործիչների մի մասն ընկավ Գեստապոյի ձեռքը[1]։

1942 թվականի սեպտեմբերի 1-ին նրանք գնդակահարվեցին Վերբենկայի հետնամասում գտնվող հակատանկային խրամատում։ Գնդակահարված պարտիզանների աճյունները 1943 թվականի մարտի 14-ին վերաթաղվեցին մետաղագործների զբոսայգում՝ եղբայրական գերեզմանում։ Ներկայում զոհված հերոսների աճյունները հանգչում են Սուլինի մետալուրգիական գործարանի բանվորների հուշահամալիրի տարածքում[1]։

53 տարի անց Սուլինի կազակները ստանձնեցին գնդակահարության վայրում հուշարձանի ստեղծման և տեղադրման գործը։ Նրանք սեփական ձեռքերով մաքրեցին տարածքը, պատրաստեցին բետոնի լուծույթը, շարեցին սալիկները։ Հուշահամալիրի ստեղծմանը մեծ օգնություն են ցուցաբերել նաև բազմաթիվ քաղաքային կազմակերպություններ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Мемориал памяти погибших подпольщиков».