Զեղչում (քերականություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զեղչում, նախադասության մեջ բառի կամ բառերի բացթողում, որը չի խանգարում մտքի հասկանալիությանը։ Նախադասության մեկ կամ մի քանի անդամների զեղչման հետևանքով ստացվում է կառուցվածքով թերի նախադասություն։ Զեղչում կարող է կատարվել և՛ պատմողական-նկարագրական խոսքի, և՛ երկխոսության մեջ։ Զեղչվել կարող են նախադասության բոլոր անդամները, օրինակ՝ «Ու՛մ եք հանձնարարել նախագծի կազմումը» նախադասության մեջ զեղչված է դուք ենթական։ Այդ հարցի պատասխանը կարող է արտահայտվել տարբեր չափի զեղչում ունեցող նախադասություններով, ա․ Նախագծի կազմումը հանձնարարել ենք Հակոբյանին, բ․ Հանձնարարել ենք Հակոբյանին, գ․ Հակոբյանին։ Վերջին տարբերակից երևում է, որ հատկապես երկխոսության մեջ զեղչումը կարող է այնպիսի չափերի հասնել, որ նախադասությունը այլևս չպահպանի իր կառուցվածքային սովորական տեսքը, սակայն ճիշտ կառուցված խոսքում, եթե պահպանված են զեղչման կանոնները, միտքը լինում է հասկանալի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 681