Դպիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դպիր (այլ կիրառումներ)

Դպիր, (պահլ.d(i)pir), եկեղեցական փոքր աստիճանավոր։ Հայ Առաքելական Եկեղեցում կրտսեր աստիճանավորներին (ընթերցող-գրակարդաց, դռնապան, ջահընկալ, երդմնեցուցիչ) տրվող մեկ ընդհանուր անվանումն է։ Դպիրներին դիմելու հատուկ որևէ ձև Հայ Առաքելական Եկեղեցում չի կիրառվում։

Դպիր կարգելու հատուկ արարողությունը դեռ ձեռնադրություն չէ, այլ՝տվչություն՝ մանկանը որոշ իրավունքներ են տրվում։ Դպիրը ներկայումս ստանձնում է եկեղեցու տարբեր ծառայողների պարտականություններ. կարգուկանոն պահել, ծիսական արարողությունների ժամանակ կերոն (մոմակալ) բռնել, Աստվածաշունչ ընթերցել և աղոթել, կամ լինել սաղմոսերգող և, առհասարակ, երգեցիկ խմբի անդամ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 441