Դե մինիմիս
De minimis non curat lex («դե մինիմիս նոն կուրատ լեքս», լատիներենից թարգմանաբար՝ «օրենքը մանրուքներով հետաքրքրված չէ»), Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում մեկնաբանվում է որպես նվազագույն թույլատրելի չափ, իրավական դոկտրին, համաձայն որի մանրուքներն անիմաստ է հաշվի առնել իրավական կարգավորման գործընթացքում։ «Օրենքը մանրուքներով չի շարժվում» սկզբունքի տրամաբանությունից ելնելով շատ արդարադատական ատյաններ հրաժարվում են դատական քննության առնել ողջամտորեն ոչ այնքան էական համարվող (մանրուքներ պարունակող) հայցապահանջները[1][2]։ Շվեդիայի թագուհի Քրիստինա I-ը այս սկզբունքը համատեղում էր aquila non capit muscās («արծիվը ճանճ չի որսում») լատինական ասացվածքի հետ։
«Դե մինիմիս» դոկտրինը առաջին անգամ իրավունքի պատմությանը հայտնի է դառնում 15-րդ դարում։ Տարբեր համատեքստերում այս եզրույթը կարող է ստանալ տարբեր նեղ մասնագիտացված իմաստավորումներ (ինչպես ցույց է տրված ստորև), մինչդեռ «de minimis non curat lex»-ն իր ելակետային իմաստով կոչված է սահմանելու նվազագույն թույլատրելի չափը։
Կիրառումը տարբեր հարթություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարկային իրավունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նվազագույն թույլատրելի չափի սահմանազատումը բավականին կարևոր նշանակություն ունի հարկային մի շարք իրավահարաբերություններում։ Օրինակ՝ համաձայն Ամերիկայի Միացյալ Նահանգների հարկային օրենսդրության և կանոնների, «de minimis non curat lex» դոկտրինով կարգավորվում է փոքր քանակությամբ շուկայական զեղչերի կիրառությունը։ Ըստ հարկային ոլորտի գործարար շրջանառության սովորույթների և կանոնների, եթե պարտատոմսը գնվել է ցածր շուկայական զեղչով (անվանական արժեքի 0.25%-ից պակաս գումարով), ապա շուկայական զեղչը համարվում է զրոյական։ Եթե շուկայական զեղչը պակաս է նվազագույն սահմանային չափից (դե մինիմիսից), պարտատոմսերի զեղչը առավելապես դիտարկվում է տնօրինման կամ մարման փոխարեն կապիտալ շահույթ, այլ ոչ թե սովորական եկամուտ։
Կանոնը կարող է կիրառվել նաև աշխատանքային որոշ հարաբերություններում։ Դիցուք, Ներքին եկամուտների ծառայության հաշվին աշխատողի ձեռքբերած օգուտի մասին վերադասությանը տեղյակ պահելու անհրաժեշտություն չի առաջացնում, եթե այդ օգուտը այնքան չնչին է, որ դրա մասին զեկուցելը ուղղակի անիմաստ է կամ նախատեսված կարգապահական պատասխանատվությունը տվյալ պարագայում վարչականորեն անիրագործելի կարող է լինել։ Օրինակ՝ աշխատակցի կողմից ընկերության պատճենահանման սարքի միջոցով անձնական փաստաթղթերի պատճենահանումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ehrlich, Eugene (1987) [1985]. Amo, Amas, Amat and More. New York: Harper Row. էջ 100. ISBN 978-0-06-272017-7.
- ↑ Garner, Bryan A. (editor-in-chief) (1999). Black's Law Dictionary (7th ed.). St. Paul, Minnesota: West Publishing. էջ 443.
{{cite book}}
:|first1=
has generic name (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դե մինիմիս» հոդվածին։ |
|