Jump to content

Գևորգ Սաֆրազբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆրազբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Սաֆրազբեկյան
1900[1] - 1937[1]
ԾննդավայրԲռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿոչումԿոմդիվ[1]
ԿրթությունՄոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա (1928)[1]

Գևորգ Սադաթի Սաֆրազբեկյան (1900[1], Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1937[1]), հայ ռազմական և պետական գործիչ, կարմիր բանակի դիվիզիային կոմիսար (1935

Ավարտել է Լենինգրադի Ն․ Տոլմաչովի անվան ռազմաքաղաքական ակադեմիային կից բարձր քաղաշխատողների դասընթացները (19281922 թվականից ծառայել է Հայկական դիվիզիայի քաղբաժնում, այնուհետև եղել հեծյալ գնդի կոմիսար։ 1926 թվականին նշանակվել է Հայկական դիվիզիայի կոմիսար և քաղբաժնի պետ։ 1928 թվականին՝ Միջինասիական ռազմական օկրուգի ավիացիոն բրիգադի քաղբաժնի, ապա՝ օկրուգի կազմհրահանգչական բաժնի պետ, քաղվարչության պետի տեղակալ։ 1931 թվականին Տաջիկստանում մասնակցել է հակաբոլշևիկյան ուժերի ճնշմանը։ 1932-1936 թվականներին էղել է Կարմիր բանակի գլխավոր քաղվարչության ավագ տեսուչ։ 1936-1937 թվականներին՝ ռազմաքաղաքական խորհրդատու խորհրդային բանակի քաղվարչությունում։ ԽՄԿԿ անդամ (1920

Պարգևատրվել է խորհրդային և մոնղոլական շքանշաններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 256.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 256