Գրքի թվայնացում
Գրքի թվայնացում, գործընթաց, որի ընթացքում թղթե գրքերը դարձնում են էլեկտրոնային (թվայնացնում են)։ Էլեկտրոնային գրքերը կարող են ստեղծել էլեկտրոնային գրադարան և տարածվել համացանցում։ Թվայնացված գրքերը հեշտ են տարածվում, նվագարկվում և կարդացվում էկրանին։ Սովորաբար թվայնացված գրքերը պահվում են՝ DjVu, Portable Document Format (PDF), JPG կամ TIFF ֆորմատներով։ Հիմնական նկարը վերարտադրելու համար օգտագործվում է գրանշանների օպտիկական ճանաչում (OCR)[1]։ Նկարների սկանավորումը կարող է կատարվել մեխանիկական կամ ավտոմատացված։ Սովորական սկաներներում գիրքը դրվում է ապակու վրա, գրքի վրա լույս է ընկնում, և օպտիկական մեխանիզմը սկանավորում է՝ էկրանը շարժվելով ապակու տակից։ Այլ գրքային սկաներներ օգտագործում են V-աձև շրջանակ և էջերը նկարում են վերևից։ Էջերը կարող են թերթվել ավտոմատ կամ ձեռքով։ Մասնագիտացված սկաներները ապակին սեղմում են թղթին՝ դրանով էլ վերացնելով սկանավորման թերությունները։ Սկանավորումից հետո ծրագիրը շտկում է փաստաթղթի նկարը, հավասարեցնում, վերափոխում է այն՝ դարձնելով տեքստ և վերածում էլեկտրոնային գրքի։ Մարդիկ հիմանակում ստուգում են սկանավորված նկարները՝ սխալների ուղղման համար։
118 կետ/սմ խտությունը սովորական սկանավորման համար համարվում է նորմալ, սակայն բարդ և եզակի գրքերի համար օգտագործվում է ավելի բարձր կետայնություն։ Գերժամանակակից սկաներները ունակ են սկանավորելու գրեթե 1000 էջ մեկ ժամում։ Գոյություն ունեն ձեռքի սկաներներ, որոնք ունակ են թվայնացնել ավելի քան 1200 էջ ժամում։
Թվայնացման մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում հաճախ օգտագործվել է տեքստի մեխանիկական մուտքագրում։
Այսօր թվայնացման պրոցեսն ունի երկու մոտեցում․
- Պարտադիր՝ ստանալ էջերի պատճենը գրաֆիկական նկարի տեսքով՝ սկանավորման կամ նկարահանման եղանակով։ Այս պարագայում ամբողջությամբ պահպանվում է էջի կառուցվածքը և ձևավորումը, բացառվում է սխալի առկայությունը, սակայն անհնար է դառնում որոնումը կամ մեջբերման համար ինչ-որ քաղվածքի դուրսբերումը։
- Կամընտիր՝ սկանավորումը կատարվում է գրանշանների օպտիկական ճանաչման սկզբունքով և պահպանվում է էլեկտրոնային գրքերի համար նախատեսված ֆորմատներից մեկով։ Այս դեպքում հնարավորություն է առաջանում որոնումը գրքում և մեծամասշտաբ գրքերի ինդեքսացումը, սակայն բարդություններ են առաջանում օրիգինալ կառուցվածքի, նկարերի և սխեմաների պահպանման հարցում, և գրեթե անխուսափելի են դառնում սխալները։
Վերջին շրջանում ավելի հաճախ օգտագործվում են տեքստերի ավտոմատ ճանաչման ռեժիմը և օրիգինալ կառուցվածքի պահպանումը, ինչը թույլ է տալիս միավորել երկու մոտեցումների առավելությունները։
Գրքային սկաներներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքային սկաներներ հատուկ նեղ մասնագիտական սկաներներ են, որոնք նախատեսված են ավելի արագ կամ հարմար սկանավորման համար։ Կարելի է առանձնացնել 3 նմանատիպ սկաներների տիպեր՝
- պլանշետային՝ սկաներներ, որոնք նախատեսված են տնային օգտագործման համար։
- պլանտարային՝ պրոֆեսիոնալ գերզարգացած սկաներներ։
- ռոբոտացված՝ հորինված գերտեխնոլոգիական սկաներներ, որոնք օժտված են տարատեսակ կոնստրուկցիաներով, որոնք նախատեսված են էջերի ավտոմատացված թերթման համար։
Վերջին երկու տիպի սկաներներում հիմնականում օգտագործվում է ոչ թե սկանավորող մեխանիզմ, այլ բարձր կետայնության թվային տեսախցիկներ։ Որոշ մոդելներում օգտագործվում է երկու տեսախցիկ, որոնք մեկը մյուսի հանդեպ տեղադրված են այնպիսի անկյունով, որ երկուսն էլ նկարեն միաժամանակ։
Պլանտերային և ռոբոտացված սկաներները թույլ են տալիս սկանավորել 500-ից 2000 էջ ժամում, իսկ լավագույն մոդելները՝ 2500-ից մինչև 3000 էջ ժամում։
Պրոֆեսիոնալ գրքային սկաներներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ գրքային սկաներները սկանավորում են օրիգինալից՝ երկու տեսախցիկի և լույսի աղբյուրի շնորհիվ։ Այսպիսի սկաներների առավելությունը կայանում է իր նկարման բարձր արագության մեջ, ինչպես նաև՝ գիրքը 180 աստիճանով բացելու անհրաժեշտության բացակայության։ Սակայն նմանատիպ սկաներների արժեքը հասնում է 10 000 դոլլարի։
Սկանավորում էջի կտրմամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա օգտագորվում է, երբ գրքի սկանավորումը ունի ոչ մեծ բյուջե․ սրա ընթացքում էջը կտրվում և հանվում է բուն գրքից։ Այս միջոցով գիրքը դառնում է փաստաթղթերի տուփ, որոնք հնարավոր կլինի ներբեռնել սովորական սարքի մեջ, սակայն սա չի համարվում սկանավորման լավ տարբերակ, մասնավորապես՝ եզակի և հին գրքերի համար կամ այն դեպքում, երբ գիրքը թանկ է կամ հավաքածուի մաս է կազմում։ Այս սկանավորման տեսակի համար կա երկու բարդություն․ առաջինը՝ էջի կտրումը, իսկ երկրորդը՝ բուն սկանավորումը։
Էջի կտրում
[խմբագրել | խմբագրել կոդը]500-ից մինչև 1000 էջերի կտրումը կարելի է իրականացնել թղթի համար նախատեսված հատուկ գիլյոտնիով։ Կտրումն իրականացվում է մեծ դանակի միջոցով, որը շարժվում է ուղիղ և կտրում թղթի ողջ երկայնքով։ Դանակի կոթունն ունակ է իր վրա կրել մի քանի կիլոգրամ ուժ, որն անհրաժեշտ է մեծ քանակի թուղթ կտրելու համար։ Որոշ ժամանակ կտրելուց հետո այն սկսում է կտրել ոչ սխալ, իսկ ուժը, որը պետք է գործադրել կտրելու համար, ավելանում է։ Գիլյոտինով կտրելու ընթացքում դանակը բթանում է, այդ իսկ պատճառով այն պետք է սրել։
Սկանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ թղթերը առանձնացված են կազմից այն կարելի է սկանավորել շնորհիվ սովորական պլանշետային սկաների կամ սկաների, որն օգտագործում է ավտոմատ թղթերի փոխանցում։ Սակայն դեֆեկտավոր թղթերը դժվար է սկանավորել վերջինիս միջոցով։ Նրանք նախատեսված են միաչափ էջերի սկանավորման համար, և տարբեր չափերի էջեր սկանավորելու դեպքում նրանք կդառնան անորակ։
Առանց միջամտության սկանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկանավորում նախատեված կարված և կտրված գրքերի համար։ Շնորհիվ հատուկ V-աձև կառուցվածքի այն կարող է թվայնացնել գրքերը։ Գիրքը մնում է նույն դիրքում։ Թվայնացման արագությունը 500-700 էջ ժամում։ Կան մոդելներ որոնք թերթում են էջերը ավտոմատ, սակայն որոշ մոդելներում անհրաժեշտ է այն կատարելի ձեռքով։ Էջի չափը պետք է լինի А2-А4: Ստացված նկարները ունենում են 130—470 dpi կետայնություն։ Այսպիսի սկաներները զբաղեցնում են մեծ տարածք։ Արդիականացվում է շնորհիվ տեսախցիկի։ Մեկնարկվում է մեկ ստեղնի միջոցով։
Գրքերի թվայնացման խոշոր նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք խոշոր գրադարաններ ներկայացնում են գրեքերի թվայնացման ծառայություններ։ Հիմնական չափանիշները՝ հրապարակումները պետք է լինեն հանրային տիրույթում և պետք է հանձնվեն պահման։
Գոյություն ունեցող նախագծներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Scan-on-demand», անվճար ինտերենտ նախագիծ Open Library, որտեղ ցանկացած մարդ կարող է ընտրել գիրք ցանկից, որը պարունակում է XIX—XX դարի գրականության մեծ մասը։ Թվայանացումը իրականացվում է շնորհիվ Ինտերնետ Արխիվի։ openlibrary.org կայքում հավաքվել են ավելի քան մեկ միլլիոն թվայնացված հրապարակումներ[2]։
- «DigiWunschbuch», թվայնացման կենտրոն և համալսարանի պետական գրադարանի նախագիծ, որը թվայնացումը կատարում է վճարի դիմաց, այդպիսով պատվիրողը ստանում է պահանջվող գրքի թվային պատկերը սկավառակի վրա[3]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գրանշանների օպտիկական ճանաչում». Վիքիպեդիա. 2020-07-08.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «DigiWunschbuch: WUNSCHBÜCHER». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26-ին.