Գործառնական մոտեցում
Արտաքին տեսք
Գործառնական մոտեցում, քաղաքագիտության մեթոդ, որը հետազոտում է այն մեխանիզմները, որոնք քաղաքական համակարգին հնարավորություն են ընձեռում հասնել ինքնապահպանման և հարմարվել շրջակա հասարակական միջավայրին։ Քաղաքական երևույթների և սոցիալ-տնտեսական գործընթացների միջև որոշակի գործառնական կապ գոյություն ունի։ Գործառնական մոտեցման միջոցով հետազոտվում են, օրինակ քաղաքական վարչակարգի ձև և հասարակության բարեկեցության փոխպայմանավորվածությունը։ Այս մեթոդի դիրքերից են դիտվում նաև բուն քաղաքական համակարգի ինքնապահպանումն ու կայունությունն ապահովող մեխանիզմները։ Ապացուցվում է, որ քաղաքական համակարգի յուրաքանչյուր տարր օժտված է հասարակության քաղաքական կյանքի կայունության ապահովման գործառույթով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва