Jump to content

Գոռ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոռ Բաբկենի Գրիգորյան
1990 դեկտեմբերի 26 - օգոստոսի 1, 2014(2014-08-01) (տարիքը 23)
ԾննդավայրԱրմավիրի մարզի Ջանֆիդա
Մահվան վայրԼՂՀ Արցախ
Ծառայության տարիներ2008 - 2014
Կոչումլեյտենանտ
Հրամանատարն էրդասակի հրամանատար
Պարգևներ«ՀՀ ԶՈՒ 20-ամյակ» հուշամեդալ, «Մարտական ծառայության» մեդալ

Գոռ Բաբկենի Գրիգորյան (1990, դեկտեմբերի 26 - 2014, օգոստոսի 1), հայ սպա, զոհվել է օգոստոսի 1-ին․ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնելիս[1][2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոռ Գրիգորյանը ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 26-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։ 2008 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, եվ նույն տարում ընդունվել է ՀՀ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Ավարտելով ռազմական ինստիտուտը՝ 2012 թվականին ստացել է լեյտենանտի կոչում և ծառայությունը սկսել է ԼՂՀ ՊԲ-ում։

Գոռ Բաբկենի Գրիգորյանը զոհվել է 2014 թվականի օգոստոսին ԼՂՀ սահմանի վրա մարտական ծառայության ժամանակ[3]։

Նա ունի մեկ քույր և եղբայր, մայրը ուսուցչուհի է, հայրն էլ հողագործությամբ է զբաղվում[2]։

Ծառայության ընթացքում պարգևատրվել է «ՀՀ ԶՈՒ 20-ամյակ» հուշամեդալով և հետմահու՝ Մարտական ծառայության մեդալով[4]։

Գոռ Գրիգորյանի հուշարձանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոռի հիշատակը հավերժացնող հուշաքար է տեղադրվել հայրենի գյուղում՝ ընկերների կողմից։ «Արմավիրի մարզի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացրեց «Կյանք՝ հանուն կյանքի» ծրագիրը և Գոռի ծննդավայրում տեղադրվեց նրա կիսանդրին[5][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայկական զինուժի կորուստները 2014-ի հուլիսին. Ռազմինֆո
  2. 2,0 2,1 «Հակառակորդի դիվերսիայի ժամանակ զոհված 23-ամյա Գոռի մասին քչերը իմացան, բայց նա իր կյանքը տվեց երկրի եւ հայրենակիցների պաշտպանության համար». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  3. «Գոռ Գրիգորյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
  4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. Բացվեց Գոռ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշաքար. «Գոռը սիրում էր հայրենիքն ու մեծ հպարտությամբ խոսում իր զինվորների մասին»
  6. ՀՀ նախագահը պարգևատրել է հակառակորդի դիվերսիան կասեցնելիս զոհված զինծառայողներին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]