Գծանավ
Գծանավը մեծ զինված ռազմանավ է հիմնականում հրետանային կարողությամբ, բարձր տրամաչափի հրետանոթներով։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին գծանավերը ամենահզոր ռամանավերն էին և դրանք եղանակ էին ստեղծում ռազմական նավատորմ ունեցող տերությունների զորքի կազմում։
Գծանավ բառացի նշանակում է նավ գծի վրա և գալիս է միջնադարից, երբ նավերը պատրասվում էին փայտից[1]։
Գծանավերը եղել են նավատորմերի խորհրդանիշերը երկար տարիներ և այն գլխավոր դերակատարում է ունեցել ճակատամարտերում[2]։ Գծանավերի արտադրության գլխավոր մրցավազքը Եվրոպայում սկսվել է 1890-ական թվականներից և իր գագաթնակետին հասել 1905 թվականի Ցուսիմայի ճակատամարտում[3][4][5], որի արդյունքը հիմնականում ազդեց HMS Dreadnought գծանավի ստեղծման վրա[6][7]:Dreadnought գծանավը հեղափոխեց գծանավերի պատմությունը։ Արդեն գծանավերը արտադրվում էին հիմնականում երկաթից
1920-ականներին 1930-ականներին կնքվեցին մի շարք ռազմածովային պայմանագրեր, որոնցով սահմանափակվեցին գծանավերի քանակը, սակայն տեխնիկական նորամուծությունները շարունակվեցին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացծքում գծանավերի դերը փոքրացավ, իրենց տեղը զիջելով օդային զենքերին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 106)։ |