Jump to content

Գլոբալ կրթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գլոբալ կրթություն (անգլ.՝ Global education), անձի աշխարհի ընկալումը ուժեղացնելուն միտված գաղափարների ամբողջություն։ Այն մատուցվում է ամենօրյա դասախոսությունների միջոցով՝ զանազան ծավալով, հայեցակարգով կազմված ուսումնական պլանների շրջանակներում։ Գլոբալ կրթությունը սկսվել է կրթության մասնագետների, հասարակական կազմակերպությունների և միջկառավարական կազմակերպությունների նախաձենռությամբ՝ 1960-1970-ականներին որպես հասարակության վերակառուցման միջոցառումներ։ Նման գլոբալ մոտեցումը ձգտում է ձևափոխել առարկայական գիտության և ազգային մշակույթների միակողմանի հայեցակարգի մեջ գտնվող կրթական ծրագրերը, դրանց փոխարեն առաջարկելով նաև այլընտրանքային և լրացուցիչ ծրագրեր[1]։

Միջազգային կրթության մասնագետի աստիճան ունեցող հետազոտողները կազմավորում, իրականացնում, կառավարում և գնահատում են պետական և մասնավոր միջին և ավագ դպրոցների, պետական և մասնավոր բարձրագույն դպրոցների և կրթական մի շարք այլ հաստատությունների կրթական ծրագրերը։ Գլոբալ կրթության մասնագետները աշխատում են ողջ աշխարհի էլիտար համալսարաններում, համաշխարհային կրթական կազմակերպություններում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Standish, Alex (2014). «What is global education and where is it taking us?». The Curriculum Journal. 25 (2): 166–186. doi:10.1080/09585176.2013.870081.
  2. «Department of Humanities and Social Sciences in the Professions. (n.d.). Retrieved April 24, 2016». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]