Բռնկվող աստղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բռնկվող աստղեր կամ UV Կետի տիպի աստղեր, փոփոխական աստղեր, կտրուկ և ոչ պարբերաբար իրենց լուսատվությունը մեծացնում են մի քանի անգամ՝ տատանվելով ռադիոալիքներից մինչև ռենտգենյան ճառագայթներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնկվող աստղերը խամրած կարմիր թզուկներ են՝ ոչ մեծ զանգվածով, երբեմն նշվում են բռնկումներ շագանակագույն թզուկների վրա[1]։ Իրենից ներկայացնում է ամենաբազմազան փոփոխական աստղերի կարգ[2], սակայն անփայլության պատճառով նրանցից շատ քչերն են հայտնի և բոլոր հայտնի բռնկվող աստղերը գտնվում են ավելի քան 60 լուսատարի հեռավորության վրա։ Արեգակին մոտ գտնվող բոլոր աստղերը, այդ թվում նաև Proxima Centauri - ն, DX Cancri - ն և Wolf 359 - ը պատկանում են այս կարգին։

Բռնկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնկումները կարող են տևել մեկ րոպեից մինչև մի քանի ժամ։ Բռնկումների միջև միջին ինտերվալը կազմում է մեկ ժամից մինչև 10 օր։ Բռնկման սկիզբը ավելի արագ է տեղի ունենում, քան մարումը, աստղը կարող է իր փայլը մի քանի անգամ մեծացնել մի քանի վայրկյանի ընթացքում։ Բռնկաման ժամանակ կտրուկ փոխվում է աստղի սպեկտորը՝ կապույտ և ուլտրամանուշակագույն տիրույթներում հայտնվում են անընդհատ ճառագայթման սպեկտրեր։ Աստղային բռնկումների երևույթը բացատրվում է ինֆրակարմիր ֆոտոնների էներգիայի աճմամբ՝ Քոմփթոնի էֆեկտով («արագ էլեկտրոնների հիպոթեզ») արագ էլեկտրոնների հետ հետադարձ բախման ընթացքում[3]։

Արեգակի բռնկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ Արեգակի բռնկումները ունենում են մոտավորապես նույն բնույթը, չնայած ավելի թույլ են։ Ընդ որում, Արեգակի բռնկումերը թույլ են ոչ միայն իրենց հարաբերական մեծությամբ (Արեգակը զգալիորեն ավելի վառ է, քան կարմիր թզուկները, որոնք ներկայացնում են UV Կետի տիպը), այլ նաև բռնկման ժամանակ արձակած էներգիայի քանակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Chandra фиксирует вспышки на коричневом карлике.». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. Вспыхивающие звезды
  3. Звездные вспышки: физика, космогония, 1985, էջ 42