Jump to content

Բռնաբարություն ըստ սեռի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բռնաբարություն ըստ սեռի, բռնաբարության դասակարգում ըստ զոհի և բռնաբարողի սեռի կամ գենդերի։ Այս շրջանակի մեջ է մտնում և՛ բռնաբարությունը, և սեռական հարձակումները։ Հետազոտությունների մեծ մասը ցույց են տալիս, որ կանաց և տղամարդկանց հանդեպ բռնաբարությունները անհամաչափ են, սակայն, ՀԴԲ-ի կողմից բռնաբարության ավելի ընդհանուր սահմանում տալուց հետո (2012) տղամարդկանց բռնաբարությունների հանդեպ ավելի մեծ ուշադրություն է դրաձվել, ներառյալ կանանց կողմից տղամարդկանց բռնաբարությունը։

Քանի որ սեռական բռնությունների փոքր տոկոսն է իշխանությունների ուշադրության ներոք հայտնվում[1][2], դժվար է բռնաբարության հստակ վիճակագրություն կազմել։ Բազմաթիվ հետազոտություններ պնդում են, որ տղամարդ-տղամարդ, կին-կին բանտային բռնաբարությունները բավական տարածված և ամենաքիչ հաղոդված բռնաբարության տեսակներից է[3][4][5]։ Բացի դա, մեծ թվով բռնաբարություններ կատարվում են սեռական հարաբերությունների համաձայնության տարիքից փոքր անձանց հանդեպ։

Գենդերային տարբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2001 թվականին ԱՄՆ–ում կատարված հարցումների՝ աղջիկների 10.2%-ը և տղաների 5.1%-ը հաղորդել են, որ «երբևէ ունեցել են ֆիզիկապես ստիպված սեռական հարաբերություններ՝ առանց իրենց ցանկության»[6]։ 2010 թվականի մի հետազոտություն ցույց է տվել, որ սեռական հարկադրանք գոյություն ունեցող հետերոսեքսուալ զույգերի մոտ զոհերի 45%–ը կին են եղել, 30%–ը՝ տղամարդ, իսկ 20%–ի դեպքում երկուսն էլ[7]։ Իսպանիայի կրթության և գիտության նախարարության տրամադրած գրանտով արված 2011 թվականի ուսումնասիրության ընթացքում 32 երկրի 13,877 ուսանողների տղամարդկանց 2.4% և կանանց 1.8% տոկոսը ընդունել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ֆիզիկական ուժով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ հիմնվելով 32 երկրի 13,877 ուսանողների[8]։ Ավագ դպրոցի 18,030 աշակերտների շրջանում արված 2014 թվականի հետազոտությունը ցույց է տալիս, որ բռնի սեռական հարաբերությունների քանակական տարբերություն չկա արական և իգական սեռերի միջև[9]։

Կանանց բռնաբարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2000 թվականին Հոմ օֆֆիսի հետազոտական հոդվածի՝ Անգլիայի և Ուելսի 20 կանանցից 1-ը (5%) խոստովանել են, որ կյանքի ընթացքում մեկ անգամ բռնաբարվել են 16 տարեկանից հետո[10]։

2011 թվականին ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և կառավարման կենտրոնը գտել է, որ Միացյալ Նահանգների կանանց 20%-ը կյանքի ընթացքում բռնաբարության փորձի է ենթարկվել կամ բռնաբարվել է։ Զոհերի ավելի քան մեկ երրորդը բռնաբարվել են մինչև 18 տարեկանը[11][12]։

Ըստ ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և կառավարման կենտրոնի 2013 թվականի զեկույցի՝ հետերոսեքսուալ կին զոհերի 28%, և բիսեքսուալ զոհերի 48%-ը առաջին անգամ բռնաբարվել են 11-17 տարեկանում[13]։

Կանանց բռնաբարություն տղամարդկանց կողմից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդկանց կողմից կանանց բռնաբարություններից շատերը անհայտ են մնացել վախի[14] կամ ամթի[15] պատճառով։ Սուրեյի համալսարանի հետազոտության գնահատականներով տղամարդկանց կողմից կանանց 7 բռնաբարություններից միայն մեկն է հաղորդվում[16]։ Եթովպիայում արված պատանիների շրջանում հետազոտությունը ցույց է տվել, բռնաբարվածների 17%-ը հղիացել է բռնաբարությունից հետո[17], այս տվյալները նման են Մեքսիկայի բռնաբարության ճգնաժամային կենտրոնի տվյալներին (15–18%)[18][19]։ Միացյալ Նահանգներում 4000 կնոջ շրջանում երեք տարի տևած հետազոտությունները ցույց են տվել, որ 12–45 տարեկան զոհերի դեպքում բռնաբարությունների 5.0%-ը ավարտվում է հղիության ելքով, սա նշանակում է` ԱՄՆ-ում տարեկան 32,000 հղիություն բռնաբարության պատճառով[20]։ Վաղ տարիքում բռնի սեռական հարաբերությունը կնոջ մոտ նվազեցնում է՝ իր սեքսուալությունը որպես իր կառավարման մերքո գտնվող երևույթ ընկալելու ունակությունը[21][22][23][24]։

Պատերազմի ընթացքում տղամարդկանց կողմից կանանց բռնաբարումը ծառայել է որպես ահաբեկության գործիք[25]։

Կանանց բռնաբարություն կանանց կողմից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2010 թվականին ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և կառավարման կենտրոնի արած հեռախոսային հարցման արդյունքի՝ լեզբուհիների 43.8%-ը հայտնել է, որ երբևէ բռնաբարվել, ֆիզիկապես չարաշահվել կամ հետևվվել է իր զուգընկերոջ կողմից, որոնցից 67.4%-ը հայտնել է, որ հանցագործը բացառապես կին է եղել։ Ըստ որոշ հարցումների՝ 8 լեզբուհիներից 1-ը կյանքի ընթացքում բռնաբարվել է[26]։

Տղամարդկանց բռնաբարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և կառավարման կենտրոնի հետազոտությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ում 71 տղամարդկանցից 1-ը կյանքի ընթացքում բռնաբարվել կամ բռնաբարության փորձի զոհ է դարձել։ Նույն հետազոտության համաձայն մոտավորապես 21-ից 1-ը կամ տղամարդկանց 4.8%-ը բռնի սեռական ակտի մեջ է ներքաշվել[27]։ ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած հարցման համաձայն հետազոտված տղամարդկանց 0.1 տոկոսը վերջին 12 ամսվա ընթացքում բռնաբարվել է, մինչդեռ կանանց՝ 0.3 տոկոսը։ Օգտվելով այս վիճակագրությունից՝ կարելի է հաշվել, որ ԱՄՆ-ում տարեկան բռնաբարվում է 92,748 տղամարդ[28]։ Բոստանի համալսարանի հասարակական առողջության դպրոցի մեկ այլ հետազոտության համաձայն՝ բիսեքսուալ կամ համասեռամոլ տղամարդկանց 30 տոկոսը հայտնել են սեռական բռնության որևէ տեսակի զոհ լինելու մասին[29]։

Տղամարդկանց բռնաբարությունը պատերազմի ընթացքում օգտագործվել է որպես զենք[30]։

Տղամարդկանց բռնաբարությունը նաև լայն տարածում ունի կամպուսներում, որտեղ 16 տղամարդուց 1-ը սեռական բռնության զոհ է դառնում։ Սակայն, տղամարկանց սեռական բռնությունների քանակը համեմատաբար ավելի բարձր է, քանի որ շատերը չեն հաղորդվում՝ սեռական բռնության սխալ ըմբռնման պատճառով, թե այն միայն կանանց խնդիրն է[31]։

Տղամարդկանց բռնաբարություն տղամարդկանց կողմից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հոգեբան Սարա Կրոմի՝ տղամարդկանց կողմից տղամարդկանց բռնաբարության 10 դեպքից միայն 1-ն է հրապարակվում։ Բռնաբարության տղամարդ զոհերի համար ծառայությունները և աջակցությունը ավելի պակաս է, իսկ օրինական համակարգը հաճախ թերի են նման հանցագործությունների համար[32]։

Որոշ հետազոտություններ պնդում են, որ տղամարդկանց կողմից տղամարդկանց բանտային բռնաբարությունը, ինչպես նաև կանանց կողմից կանանց բռնաբարությունը, բռնաբարության տարածված ձև են, որը շատ հաճախ չի հրապարակվում[Ն 1][Ն 2][Ն 3]։ Տղամարդկանց կողմից տղամարդկանց բռնաբարությունը պատերազմի ժամանակ օգտագործվել է որպես ահաբեկության ձև[30]։ Այսպիսի դեպքեր են արձանագրվել Ուգանդայում, Չիլիում, Հունաստանում, Խորվաթիայում, Իրանում, Քուվեյթում և նախին Խորհրդային Միությունում և Հարավսլավիայում։ 1980-ականներին Էլ Սալվադորի քաղաքական բանտարկյալների 76%-ը առնվազն մեկ սեռական խոշտանգման զոհ է դարձել։ Մեկ այլ հետազոտության համաձայն՝ Սարաևոյում 6,000 համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների տղամարդկանց 80%-ը բռնաբարվել է[30]։

Տղամարդկանց բռնաբարություն կանանց կողմից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց կողմից սեռական չարաշահման ենթարկված տղամարդիկ հաճախ բախվում են սոցիալական, քաղաքական և իրավական երկակի ստանդարտների[33][34]։ Շատ դեպքերում զոհերը գտնվել են թմրամիջոցների ազդեցության տակ կամ եղել են կյանքին սպառնացող պայմաններում։ Չիկագոյում Սիերրա Ռոսի սեռական չարաշահումը մի տղամարդու հանդեպ հայտնվել է լրահոսում և Ռոսը դատապարտվել է սեռական չարաշահումների և զինված կողոպուտի համար։ Ջեյմս Լանդրիֆը, ով ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ բռնի սեռական հարաբերություններ է ունեցել իր ծանոթներից մեկի հետ, և չի պայքարել, քանի որ բռնաբարողտ հղի է եղել[35][36]։

Որոշ արական զոհեր, ներառքյալ երեխաներ, ստիպված են եղել երեխայի համար ալիմենտ վճարել, երբ բռնաբարության ընթացքում բռնաբարողը հղիացել է[37][38][39]։ Ամերիկայում մեծ ճանաչում սացած դեպքերից մեջ են մտնում ուսուցիչների և իրենց անչափահաս աշակերտների սեռական հարաբերությունները։ Ըստ ԱՄՆ-ը նահանգների օրենք՝ համաձայնության տարիքից ցածր անձի և չափահասի միջև ցանկացած սեռական հարաբերություն համարվում է սեռական հարձակում։ Համաձայնության տարիքը տարբեր է նահանգներում և տարբերվում է 16-18 տարեկանի միջը։

  1. Human Rights Watch No Escape: Male Rape In U.S. Prisons. Part VII. Anomaly or Epidemic: The Incidence of Prisoner-on-Prisoner Rape. Արխիվացված 2014-09-03 Wayback Machine; estimates that 100,000–140,000 violent male-male rapes occur in U.S. prisons annually; compare with FBI statistics that estimated 90,000 violent male-female rapes occur annually.
  2. Robert W. Dumond, "Ignominious Victims: Effective Treatment of Male Sexual Assault in Prison," August 15, 1995, p. 2; states that "evidence suggests that [male-male sexual assault in prison] may a staggering problem"). Quoted in Mariner, Joanne; (Organization), Human Rights Watch (2001 թ․ ապրիլի 17). No escape: male rape in U.S. prisons. Human Rights Watch. էջ 370. ISBN 978-1-56432-258-6. Վերցված է 2010 թ․ հունիսի 7-ին.
  3. Struckman-Johnson, Cindy; Struckman-Johnson, David (2006). «A Comparison of Sexual Coercion Experiences Reported by Men and Women in Prison». Journal of Interpersonal Violence. 21 (12): 1591–1615. doi:10.1177/0886260506294240. ISSN 0886-2605. PMID 17065656.; reports that "Greater percentages of men (70%) than women (29%) reported that their incident resulted in oral, vaginal, or anal sex. More men (54%) than women (28%) reported an incident that was classified as rape."

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The Secretary Generals database on violence against women». UN Secretary General's Database on Violence Against Women. 2009 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
  2. «A gap or a chasm? Attrition in reported rape cases» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին.
  3. Human Rights WatchNo Escape: Male Rape In U.S. Prisons. Part VII. Anomaly or Epidemic: The Incidence of Prisoner-on-Prisoner Rape. Արխիվացված 2014-09-03 Wayback Machine; estimates that 100,000–140,000 violent male-male rapes occur in U.S. prisons annually.
  4. Robert W. Dumond, "Ignominious Victims: Effective Treatment of Male Sexual Assault in Prison," August 15, 1995, p. 2; states that "evidence suggests that [male-male sexual assault in prison] may a staggering problem"). Quoted in Mariner, Joanne; (Organization), Human Rights Watch (2001 թ․ ապրիլի 17). No escape: male rape in U.S. prisons. Human Rights Watch. էջ 370. ISBN 978-1-56432-258-6. Վերցված է 2010 թ․ հունիսի 7-ին.
  5. Struckman-Johnson, Cindy; Struckman-Johnson, David (2006). «A Comparison of Sexual Coercion Experiences Reported by Men and Women in Prison». Journal of Interpersonal Violence. 21 (12): 1591–1615. doi:10.1177/0886260506294240. ISSN 0886-2605. PMID 17065656.; reports that "Greater percentages of men (70%) than women (29%) reported that their incident resulted in oral, vaginal, or anal sex. More men (54%) than women (28%) reported an incident that was classified as rape."
  6. Donna E., Howard; Qi Wang, Min (2005). «Psychosocial correlates of U.S. adolescents who report a history of forced sexual intercourse». Journal of Adolescent Health. 36: 372.
  7. Brousseau, Me Mélanie M. (2011). «Sexual Coercion Victimization and Perpetration in Heterosexual Couples: A Dyadic Investigation». Arch Sex Behav. 40: 363–372. doi:10.1007/s10508-010-9617-0.
  8. Manuel Gámez-Guadix and Murray A. Straus. CHILDHOOD AND ADOLESCENT VICTIMIZATION AND SEXUAL COERCION AND ASSAULT BY MALE AND FEMALE UNIVERSITY STUDENTS Արխիվացված 2016-03-16 Wayback Machine, 2011. Access date June 2, 2016.
  9. Corrine M., Williams (2014). «Victimization and Perpetration of Unwanted Sexual Activities Among High School Students: Frequency and Correlates». Violence Against Women. SAGE. 20 (10): 1239–1257.
  10. Rape and sexual assault of women: findings from the British Crime Survey. (PDF) . Retrieved on 2011-10-01.
  11. «Nearly 20% of women in the US are raped or suffer attempted rape at some point in their lives, a US study says». BBC World. 2011 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
  12. «National Intimate Partner and Sexual Violence Survey 2010 Summary Report» (PDF). Centers for Disease Control and Prevention. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  13. Heavey, Susan (2013 թ․ հունվարի 25). «Data shows domestic violence, rape an issue for gays». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
  14. «(CVS)». Crime Victim Services. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
  15. «Rape and Sexual Assault». Pbs.org. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
  16. «Between 70-90% rapes thought to go unreported …and 94% of reported cases don't end in a conviction - University of Surrey - Guildford». Surrey.ac.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
  17. Mulugeta, E; Kassaye, M; Berhane, Y (1998). «Mulugeta E, Kassaye M, Berhane Y. Prevalence and outcomes of sexual violence among high school students». Ethiopian medical journal. 36 (3): 167–74. PMID 10214457.
  18. Evaluacio´n de proyecto para educacio´n, capacitacio´n y atencio´n a mujeres y menores de edad en materia de violencia sexual, enero a diciembre 1990. [An evaluation of a project to provide education, training and care for women and minors affected by sexual violence, January–December 1990.] Mexico City, Asociación Mexicana contra la Violencia a las Mujeres, 1990.
  19. Carpeta de información básica para la atención solidaria y feminista a mujeres violadas. [Basic information file for mutually supportive feminist care for women rape victims.] Mexico City, Centro de Apoyo a Mujeres Violadas, 1985.
  20. Holmes, MM; Resnick, HS; Kilpatrick, DG; Best, CL (1996). «Rape-related pregnancy: estimates and descriptive characteristics from a national sample of women». American Journal of Obstetrics and Gynecology. 175 (2): 320–4, discussion 324–5. doi:10.1016/S0002-9378(96)70141-2. PMID 8765248.
  21. Jewkes, R; Vundule, C; Maforah, F; Jordaan, E (2001). «Relationship dynamics and adolescent pregnancy in South Africa». Social science & medicine (1982). 52 (5): 733–44. doi:10.1016/s0277-9536(00)00177-5. PMID 11218177.
  22. Boyer, D.; Fine, D. (1992). «Sexual abuse as a factor in adolescent pregnancy». Family Planning Perspectives. 24 (1): 4–19. doi:10.2307/2135718. JSTOR 2135718. PMID 1601126.
  23. Roosa, M. W.; Tein, J. Y.; Reinholtz, C.; Angelini, P. J. (1997). «The relationship of childhood sexual abuse to teenage pregnancy» (PDF). Journal of Marriage and the Family. 59 (1): 119–130. doi:10.2307/353666. JSTOR 353666. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  24. Stock, JL; Bell, MA; Boyer, DK; Connell, FA (1997). «Adolescent pregnancy and sexual risk taking among sexually abused girls». Family Planning Perspectives. 29 (5): 200–3, 227. doi:10.2307/2953395. PMID 9323495.
  25. «Rape as a Weapon of War and it's (sic) Long-term Effects on Victims and Society» (PDF). Ts-si.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
  26. «National Intimate Partner and Sexual Violence Survey: 2010 Findings on Victimization by Sexual Orientation» (PDF). Centers for Disease Control and Prevention. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  27. Black, M.C., Basile, K.C., Breiding, M.J., Smith, S.G., Walters, M.L., Merrick, M.T., Chen, J., & Stevens, M.R. (2011). The National Intimate Partner and Sexual Violence Survey (NISVS): 2010 Summary Report. Atlanta, GA: National Center for Injury Prevention and Control, Centers for Disease Control and Prevention, pp.1-2.
  28. P., Tjaden, & N., Thoennes (2000). Full Report of the Prevalence, Incidence, and Consequence of Violence Against Women. US Department of Justice, pp. 26.
  29. https://www.bu.edu/today/2011/lesbians-gays-bisexuals-at-increased-risk-for-sexual-assault/
  30. 30,0 30,1 30,2 Storr, Will (2011 թ․ հուլիսի 17). «The rape of men : Society : The Observer». The Observer. London: Guardian.co.uk. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին. «Sexual violence is one of the most horrific weapons of war, an instrument of terror used against women. Yet huge numbers of men are also victims.»
  31. «Sign In». jmm.sagepub.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
  32. «Male rape victims left to suffer in silence». abc.net.au. 2001 թ․ փետրվարի 9. Վերցված է 2007 թ․ մայիսի 30-ին.
  33. Barbara Krahé; Renate Scheinberger-Olwig; Steffen Bieneck (2003). «Men's Reports of Nonconsensual Sexual Interactions with Women: Prevalence and Impact». Archives of Sexual Behavior. 32 (5): 165–175. doi:10.1023/A:1022456626538.
  34. Myriam S. Denov (2004). Perspectives on female sex offending: a culture of denial. Ashgate Publishing, Ltd. ISBN 978-0-7546-3565-9.
  35. «Against his will: The reality of male rape». CNN.com. 2013 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  36. Landrith, James A. (2012 թ․ հունվարի 15). «I've Got the T-Shirt and the Trauma Response to Go With It». The Good Men Project.
  37. «Court Tells Youth to Support Child He Fathered at Age 13». New York Times. 1993 թ․ մարտի 6. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
  38. «Arizona Is Requiring A Male Statutory Rape Victim To Pay Child Support». Business Insider. 2014 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
  39. «Statutory Rape Victim Ordered To Pay Child Support». Chicago Tribune. 1996 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2016-03-11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.