Բութ
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բութ (այլ կիրառումներ)
Բութ, հայերենի կետադրական նշաններից մեկը, որը դրվում է հետևյալ դեպքերում․
- բացահայտյալի և բացահայտչի միջև․
- տրոհվող առաջադաս դերբայական դարձվածքից հետո և վերջադասությունից առաջ․
- թվարկվող հետադաս, բազմակի, անորոշ առումով ենթականերից առաջ․
- համարակալված թվարկումներից առաջ, եթե չկան միջարկվող հետևյալ․
- նախադասության որևէ անդամի վրա՝ հաջորդից անջատելու և ցույց տալու համար, որ վերջինիս լրացում է․
- հիմունքի և զիջման պարագաները տրոհելու համար, թվարկման դեպքում, եթե դա կատարվում է նախ, ապա, հետո, առաջին, երկրորդ… բառերի ուղեկցությամբ․
- թվարկման դեպքում, եթե դա կատարվում է նախ, ապա, հետո, առաջին, երկրորդ… բառերի ուղեկցությամբ (դրվում է այդ բառերի վրա)․
- լրիվ կամ մասնակիորեն զեղչված ստորոգյալի դեպքում․
- չափազանց կարճ ուրիշի խոսքը հեղինակի խոսքից անջատելու համար․
- տեղեկատու բառակապակցություններում անձին կամ երևույթին բնորոշող բառի վրա։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգեյ Աբրահամյան, «Հայերենի կետադրություն», ուսումնական ձեռնարկ, 2002 թ.