Բնության պահպանության հայկական ընկերություն
Բնության պահպանության հայկական ընկերություն
Ստեղծվել է 1960 թվականին։ Բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն է (առաջինը՝ 1960 թվականին), գործադիրը՝ կենտրոնական խորհրդի նախագահությունը։ խնդիրն է աջակցել շրջակա միջավայրի և ընդերքի հարստությունների պահպանման վերաբերյալ կուսակցության և կառավարության միջոցառումների իրականացմանը։
Պրոպագանդում է գիտելիքներ բնության մասին, պետական և հասարակական մարմինների համագործակցությամբ անցկացնում բնապահպանման միջոցառումներ։ Տպագրում է գրքույկներ, բուկլետներ, պլակատներ։
Ընկերության միջոցներով իրականացվում են տեղանքի կանաչապատման միջոցառումներ։ Կազմակերպում է դասախոսություններ, կինոցուցադրումներ, անցկացնում ծաղկի տոն, թռչնի օր, անտառի շաբաթ և այլն։ Գործում են ընկերության շրջանային և քաղաքային 49 խորհուրդներ, որոնցում միավորված են 4680 սկզբնական կազմակերպություն։ Ունի մոտ 1 մլն անհատ, և 4045 կոլեկտիվ անդամ (1986)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 13, էջ 236)։ |