Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Ացետիլոլին, СН3СООСН2СН2Ы(СН3)з ОН, քացախաթթվային էսթեր։ Անգույն բյուրեղներ են, լավ լուծվում են ջրում և օրգանական լուծիչներում (բացի եթերից)։ Մոլելկուլային կշիռը 163,2։ Ացեդիլիոլինը կենսաբանական ակտիվ նյութ է, լայնորեն տարածված բնության մեջ, չնչին քանակությամբ պարունակվում է օրգանիզմի հյուսվածքներում (նյարդային հյուսվածքում, սրտում, կմախքային մկաններում)։ Ախտաբանական որոշ պրոցեսների ժամանակ արյան մեջ Ացետիլոլինի քանակությունն ավելանում է։ Պարզվել է, որ Ացետիլոլինը նյարդային գրգիռների քիմիական փոխադրիչ է՝ մեդիատոր։ Ազդեցությունը նման է վեգետատիվ նյարդային համակարգի պարսաիմպաթիկական հատվածի գրգռումից առաջացած ազդեցությանը (արյան ճնշման իջեցում, սրտի կծկումների դանդաղեցում, ստամոքսի և աղիքների գալարակծկման ուժեղացում, բբի նեղացում)։ Օրգանիզմում Ացետիլոլին առաջանում է քացախաթթվից և խոլինից՝ խոլինացետիլազ ֆերմենտի մասնակցությամբ։ Օրգանիզմում եղած ազատ Ացետիլոլինը քայքայվում է խոլինէսթերազ ֆերմենտով։ Բժշկության մեջ սահմանափակ չափով օգտագործվում է բուժման նպատակով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 158)։