Արտադրական վնասակարություններ
Արտադրական վնասակարություններ, աշխատանքային գործընթացի և արտադրական միջավայրի գործոններ, որոնք անբարենպաստ ազդեցություն ունեն մարդու առողջության և աշխատունակության վրա և որոշակի պայմաններում կարող են առաջացնել մասնագիտական հիվանդություններ։ Արտադրական վնասակարությունները կարող են պատճառ դառնալ աշխատունակության իջեցման, սուր և քրոնիկական թունավորումների ու հիվանդությունների, նորագոյացությունների առաջացման, ազդել ժառանգականության վրա։
Վնասակարություններ են մարմնի հարկադրական անհարմար դիրքը, նյարդահոգեկան, տեսողական, լսողական լարվածությունը, ֆիզիկական ծանր աշխատանքը, ֆիզիկական, քիմիական, կենսաբանական գործոնները, փոշին, օդերևութաբանական անբարենպաստ պայմանները, անբավարար լուսավորվածությունը և օդափոխությունը, արտադրական տրավմատիզմը, աշխատանքի հիգիենան և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |