Արթուր Խաչատրյան (իրավաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Խաչատրյան (այլ կիրառումներ)
Արթուր Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1985 (39 տարեկան) |
Արթուր Մանվելի Խաչատրյան (ռուս.՝ Хачатрян Артур Манвелович, հունվարի 27, 1985), Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու, Royal Diplomatic Club-ի պատվավոր դոկտոր[1][2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1985 թվականի հունվարի 27-ին՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկում։
2007 թ-ին ավարտել է Պետրոպավլովսկ-Կամչատսկիի արտաքին առևտրի համառուսական ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը։
2010 թվականին ավարտել է հետբուհական ուսումը ՀՀ ԳԱԱ-ի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում։
2019 թ-ին ավարտել է Միխայիլ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը։
2015-ին ընտրվել է Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի տարածաշրջանային մասնաճյուղի նախագահի պաշտոնում։
2015 թվականի ապրիլին Պետրոպավլովսկ-Կամչատսկիիում կանգնեցրել է հուշարձան՝ նվիրված 1915 թվականի Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին[3][4]։
2016 թվականից՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական։
2016-ին Կամչատկայի տարածքում բացել է կիրակնօրյա դպրոց՝ հայոց լեզվի և պատմության ուսումնասիրության համար[5]։
2016 թվի հունիսին նախաձեռնել է Պետրոպավլովսկ-Կամչատսկիի և Գյումրիի`որպես եղբայր քաղաքների, հուշագրի ստորագրումը[6]։
2019-ին կազմակերպել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ, Հայաստանի դեսպանի աշխատանքային այցը Կամչատկայի տարածք[1]։
2020 թվականին նրա նախաձեռնությամբ անդրօվկիանոսային բեռնանավը անվանակոչվել է Առնո Բաբաջանյանի անունով, իսկ[7][8]։
2021 թվականին Պետրոպավլովսկ-Կամչատսկիի երաժշտական դպրոցը վերանվանվել է Առնո Բաբաջանյանի անունով[9][10]։
Ձեռքբերումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրավաբանական գիտությունների թեկնածու
- Խաղաղության դեսպան
- Royal Diplomatic Club-ի պատվավոր դոկտոր
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալ[11]
«Մայրական երախտագիտություն» մեդալ (Արցախի Հանրապետություն)[12]
Մահաթմա Գանդիի հիշատակի շքանշան (Լոնդոն)
Շքանշան «BRICS FORUM» (Լոնդոն)[1]
«REGAL BRITISH AWARD» (Լոնդոն. Բրիտանական թագավորական մրցանակ)[13]
«Արծաթե խաչ» շքանշան (Ռուսաստանի հայերի միության նախագահի կողմից)[14]
«Երախտագիտություն» մեդալ (Արցախի Հանրապետության Նախագահի կողմից)[12]
Պետրոպավլովսկ-Կամչատսկիի քաղաքային մարզի ղեկավարի պատվո վկայագիր (նշանակալի անձնական ներդրման և «Чужих детей не бывает» բարեգործական միջոցառմանը ակտիվ մասնակցության, սոցիալական պատասխանատվության և ակտիվ քաղաքացիական դիրքորոշման համար)[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Руководитель армянской общины Камчатки Артур Хачатрян». Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив. 2021 թ․ փետրվարի 10. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Союз армян России на Камчатке: свои, а не чужие». pressa41.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ 3,0 3,1 Media, Noev Kovcheg. «Армянский хачкар в православном храме Петропавловска-Камчатского». noev-kovcheg.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ One, Studio. «На Камчатке армяне живут одной дружной семьей - - df.am». DeFacto (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Воскресная школа армянской диаспоры Камчатского края - YouTube». www.youtube.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Армянский Гюмри и Петропавловск-Камчатский станут городами-побратимами». РИА Новости (ռուսերեն). 20160607T2338. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «В Приморье танкеру присвоено имя композитора Арно Бабаджаняна». portnews.ru (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Трансокеанский танкер во Владивостоке получил имя советского композитора Арно Бабаджаняна - Дальний Восток || Интерфакс Россия». www.interfax-russia.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Музыкальная школа имени Арно Бабаджаняна может появиться на Камчатке – ИА Камчатка». pressa41.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Музыкальная школа имени Арно Бабаджаняна может появиться на Камчатке». Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив. 2019 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Председатель Союза армян России в Камчатском крае Артур Хачатрян награжден почетной медалью в Арцахе». www.aravot-ru.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ 12,0 12,1 «Արցախի նախագահ Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Արթուր Խաչատրյանին. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ամրապնդվում է». aravot.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Новые достижения известного российского общественного деятеля: Артур Хачатрян получил высокую награду в Лондоне». www.aravot-ru.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Артуру Хачаряну вручили орден «Серебряный крест» – ИА Камчатка». pressa41.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Почетные грамоты Главы ПКГО - страница 4». duma.pkgo.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.