Ավելուկով ապուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձվով ավելուկով ապուր

Ավելուկով ապուր (նաև ավելուկով բորշչ, կանաչ բորշչ, կանաչ կաղամբապուր), կանաչու տերևներով ապուր, որպես կանոն՝ թրթնջուկի, թեպետ այսպիսի ապուրը կարող է պատրաստվել օրինակ սպանախով, մնացած բաղադրիչները կարող են լինել կարտոֆիլը, գազարը, բրինձը և այլն[1]։

Թրթնջուկի շնորհիվ ապուրը ստանում է յուրահատուկ, թեթևակի թթվաշ համ։ Քանի որ կանաչին նախատեսված չէ երկար պահման համար, ավելուկով ապուրը համարվում է սեզոնային ապուր, կիրառվում է հիմնականում ամռանը և գարնանը։ Սակայն ավելուկը տարվա մյուս եղանակներին կարելի է աղ դնել և օգտագործել ապուրի եփման համար։ Գոյություն ունի նաև ավելուկով ապուր խտակերի տեսով[2]։ Որպես «գյուղական» և «ամառային» ուտելիք՝ համարվում է ուկրաինական, բելառուսական, լեհական ազգային խոհանոցի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի շատ մասերի (ոչ միայն սլավոնական) և հրեական խոհանոցի մաս[3]։ Հյուսիսային Ամերիկայում ավելուկով ապուրը առաջին եվրոպական գաղութների ժամանակ համարվում էր տեղական խոհանոցի ավանդական ուտեստ[4]։

Ավելուկով ապուրի պատրաստման համար որպես կանոն օգագործվում է բանջարանոցային ավելուկ, քանի որ այն ավելի քիչ թթու է և հոտավետ, իսկ նրա տերևները շատ մեծ և մսալի են։ Այդպիսի ավելուկից պատրաստված ապուրը պետք է եփել գնելուց կամ հավաքումից հետո, քանի որ բանջարանոցային ավելուկը երկար չեն պահում։ Ապուրը սովորաբար եփվում է երիտասարդ տերևներից, ջրով խնամքով լվացվում և մանր կտրատվում։ 300 գրամ ավելուկից կարելի է պատրաստել երկու լիտր ծավալով մեկ կաթսա ապուր[5]։ Ավելուկով ապուրը լինում է երկու հիմնական տեսակի՝ տաք՝ պատրաստված մսի արգանակից, և սառը (նվազագույն ճարպով):Տաք ավելուկով ապուրի պատրաստման ժամանակ կտրտած ավելուկը ավելացվում է եփվելուց հետո, իսկ ճաշատեսակի հիմնական բաղադրամասերից է կարտոֆիլը (որոշ շրջաններում ավելացվում է գազար)։ Երբեմն այդպիսի ապուրի մեջ մինչև ավելացնելը կտրտած ավելուկը թեթևակի տապակում են յուղի մեջ, երբեմն ավելացնում են ձվի դեղնուց[6], ցորենի ալյուր[7] կամ լավ խաշած ձու։ Գոյություն ունի այդ բաղադրատոմսի տարբերակների մի ամբողջ շարք՝ կախված խոհանոցային կոնկրետ գրքերից կամ տարածաշրջաններից[8][9]։ Ավելուկով սառն ապուրը ենթադրում է ավելուկը եփել աղի ջրում՝ ավելացնելով միայն թթվասեր և մի քիչ համեմել պղպեղով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sorrel and Pork Soup (Green Borscht) Recipe
  2. Przepis w kuchnia.wp.pl Արխիվացված 2010-08-29 Wayback Machine, dostęp 2010-04-16
  3. «Typical Latvian Food and Drink Recipes.» Արխիվացված 2011-10-11 Wayback Machine Li.lv Արխիվացված 2001-12-04 Wayback Machine. Accessed September 2011.
  4. «Sorrel — American Cookery & A History of Its Ingredients». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  5. Przepis w KwestiaSmaku.com, dostęp 2010-04-16
  6. Przepis w ksiazka-kucharska.pl, dostęp 2010-04-17
  7. Przepis w Pychotka.pl, dostęp 2010-04-16
  8. Przepis w WielkieZarcie.com, dostęp 2010-04-16
  9. Lucyna Ćwierczakiewiczowa 365 obiadów, Wydawnictwa Artystyczne i Filmowe, Warszawa 1982, przedruk fotooffsetowy z wyd. 21 gruntownie popr. nakł. i własność Jana Fiszera; H. Altenberg, Warszawa / Lwów 1911

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]