Առաձգական ալիքներ
Առաձգական ալիքներ, առաձգական գրգռումների տարածումը պինդ, հեղուկ և գազային միջավայրերում։ Առաձգական ալիքների տարածումն ուղեկցվում է առաձգական դեֆորմացիայի էներգիայի տեղափոխմամբ և, կախված միջավայրի ֆիզիկական հատկություններից, ունի որոշակի արագություն։
Ոչ սահմանափակ, համասեռ և իզոտրոպ միջավայրում կամայական մեխանիկական գրգռումներից առաջանում են երկու տիպի առաձգական ալիքներ
- ծավալման (երկայնական), կապված են ծավալի փոփոխման հետ (նոսրացում և խտացում) և տարածվում են արագությամբ,
- սահքի (լայնական), առաջացնում են սահքի դեֆորմացիաներ՝ առանց ծավալի փոփոխման և տարածվում արագությամբ (–ն միջավայրի խտությունն է, իսկ –ն և –ն՝ միջավայրի առաձգական հատկությունները բնութագրող գործակիցներ)։
Ծավալման ալիքներում միջավայրի մասնիկի տատանման և ալիքի տարածման ուղղությունները համընկնում են, իսկ սահքի ալիքներում՝ փոխուղղահայաց են։ Անիզոտրոպ միջավայրում (բյուրեղներ) Առաձգական ալիքների արագությունները կախված են ալիքի տարածման ուղղությունից։ Մարմնի մակերևույթից կամ երկու տարբեր միջավայրերի բաժանման սահմանից ցանկացած Առաձգական ալիքների անդրադարձումը, բացի նշված երկու տիպերից, առաջացնում է նաև մակերևութային ալիքներ։ Առաձգական ալիքների համար հատկանշականը տարածման արագության անկախությունն է արտաքին բեռի և ներքին լարումների մեծությունից ու բնույթից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 524)։ |