Jump to content

Աուստենիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աուստենիտ, Ուիլիամ Չենդլեր Ռոբերթս Օսթին Աուստենի' (անգլ.՝ William Chandler Roberts-Austen), անգլիացի գիտնական անվամբ, երկաթածխածնային համաձուլվածքների՝ պողպատների և թուջերի կառուցվածքային բաղադրիչներից, ածխածնի (մինչև 0,2%) և լեգիրող տարրերի պինդ լուծույթը γ-երկաթում։ Կայուն է 723 °C–ից բարձր ջերմաստիճաններում։ Պողպատը սառեցնելիս Աուստենի փոխարկվում է կառուցվածքային այլ բաղադրիչների ([Պեռլիտ (մետալուրգիա)|[պերլիտ]], ֆերիտ, ցեմենտիտ և այլն)։ Որոշ լեգիրացված պողպատներում ավելի կայուն է․ օրինակ՝ քրոմնիկելային չժանգոտվող պողպատներում պահպանվում է նաև սենյակային ջերմաստիճաններում։ Աուստենիի կառուցվածքային այլ բաղադրիչների փոխարկվելու օրինաչափությունները հաշվի են առնվում պողպատները ջերմային և ջերմամեխանիկական մշակման ենթարկելիս, որը հնարավորություն է տալիս ստանալ տարբեր նպատակների համար պիտանի պողպատներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 160