Աշխարհագրական ցիկլ
Արտաքին տեսք
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Աշխարհագրական ցիկլ, գեոմորֆոլոգիական հասկացություն՝ տրված Ու. Մ. Դևիսի կողմից, XIX դարի վերջին։ Ըստ Դեվիսի, ռելիեֆի բազմազան ձևերի առաջացումը պայմանավորված է երկրաբանական կառուցվածքի և արտածին պրոցեսների փոխազդեցությամբ՝ որոշակի ժամանակաշրջանում։ Այս վերջինն էլ նա անվանում է աշխարհագրական ցիկլ, որի ընթացքում սկզբնական բարձրադիր ռելիեֆն աստիճանաբար մասնատվում է, դենուդացիայի ենթարկվում և վերածվում պենեպլենի։ Աշխարհագրական ցիկլի՝ ընթացքում ռելիեֆի զարգացումն ապրում է «երիտասարդության», «հասունության» և «ծերության» փուլեր։ Միայն երկրակեղևի նոր տեկտոնական բարձրացումները կարող են երիտասարդացնել ռելիեֆը և սկիզբ հանդիսանալ նոր աշխարհագրական ցիկլի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 482)։ |