Անպարտելին (ֆիլմ, 1983)
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | արկածային ֆիլմ |
Թվական | 1983 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Յուրի Բորեցկի |
Սցենարի հեղինակ | Պավել Լունգին |
Դերակատարներ | Անդրեյ Ռոստոցկի |
Երաժշտություն | Եվգենի Պտիչկին |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 69 րոպե[1] |
«Անպարտելին» (ռուս.՝ «Непобедимый»), 1983 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յուրի Բորեցկին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկին կարմիրբանակային Անդրեյ Խրոմովը (ազգանուը հորինված է[2], չնայած սկզնատառերը ակնարկում են Խառլամպիևին[3]), որը տարված էր ըմբշամարտի նոր տեսակ՝ «ինքնապաշտպանություն առանց զենքի» ստեղծելու գաղափարով, գնում է Միջին Ասիա, որտեղ ծանոթանում է ազգաեին ըմբշամարտ կուրաշին։ Այնտեղ լինելու ընթացքում հերոսը բազմիցս ընկնում է դժվարին իրավիճակների մեջ, որոնցից դուրս է գալիս պատվով։ Ֆիլմը նվիրված են Անատոլի Խարլամպիևի հիշատակին, որը եղել է սաբոյի հիմնադիրը, իսկ նրա գործողությունները տեղի են ունենում Խորհրդային Թուրքմենստանում 1920-ական թվականներին
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրեյ Ռուստոցկի – Անդրեյ Խրոմով
- Խամզա Ումարով – Ֆաթահբեկ
- Նուրմուխան Ժանտուրին – Ջումա
- Յոդգար Սագդիև – Ջաֆար
- Գյուլնարա Դուսմատովա – Լայլո
- Բիրոդար Ատաբաև – Յուլչի
- Դիլշատ Իսմաիլով–Աբբուլլա
- Նիկոլայ Կարպով – Ահմեդ
- Տուխտասին Մուրատով – Ֆարհադ
- Բեգալին Նարտայ
- Վսևոլոդ Սաֆոնով – Նիկոլայ Պոդվոյսկի
- Մենտայ Ուտեպբերգենով– Յակուբ խանի զարմիկը (լուսագրերում նշված չէ)
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ամրագրել է այն ժամանակ հաստատված լեգենդը, թե սամբոյի միակ ստեղծողը Անատոլի Խարլամպիևն էր (իրականում եղել է Օշչեպկովի աշակերտը)։ Նրա անունը ենթադրվում է գլխավոր հերոսի անվան ու ազգանվան սկզբնատառերից։ Պավել Լունգինի սցենարը, ըստ սպորտի պատմաբանների, պատմում է այն մասին, թե ինչպես է գլխավոր հերոսը ճանապարհորդում բասմաչներից ազատագրված Միջին Ասիայի շրջաններով և հավաքում ժողովրդական մենամարտերի հնարքներ, կապ չի ունեցել ոչ սպորտաձևի ստեղծման պատմության, ոչ էլ Խարլամպիևի կյանքի փաստերի հետ[3]։
Վարձույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարձույթի ընթացքում ֆիլմն ունեցել է 29 միլիոն հանդիսատես[4]։
Ֆիլմի ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նպաստել է սամբոյով զբաղվողների թվի մի քանի անգամ ավելացմանը[3][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Эстафета. «Физкультура и спорт», 1987.
- ↑ 3,0 3,1 3,2 Георгий Олтаржевский (2018 թ․ նոյեմբերի 16). «Самбо устояло: кто на самом деле придумал «борьбу вольного стиля»». «Известия». Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Фёдор Раззаков Гибель советского кино. Тайна закулисной войны. 1973-1991. — Litres, 2017. — 1128 с. — ISBN 5457021726
- ↑ Евгений Головихин Программа дополнительного образования детей «Самбо». — 875 с. — ISBN 5457209245
|