Jump to content

Անուղղակի ագրեսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անուղղակի ագրեսիա, ագրեսիվ պահվածք, որի ուղղությունը ինչ-որ անձի կամ առարկայի նկատմամբ թաքնված է կամ չի գիտակցվում ագրեսիայի ենթարկվող սուբյեկտի կողմից[1]։

Այդ տերմինը նշականում է ագրեսիա, որը խորամանկ ձևով ուղղված է մեկ այլ անձի դեմ, ինչպես նաև ագրեսիա, որը ոչ մեկի դեմ ուղղված չէ[2]։ Բանավոր կերպով անուղղակի ագրեսիան կարող է հանդես գալ զրպարտության և անհամաձայնության, մեղադրանքի կամ սպառնալիքի տեսքով, կամ ցուցադրական ճիչի տեսքով։ Ֆիզիկապես այն կարող է նաև արտահայտվել վնաս հասցնելով ոչ թե զոհին, այլ տվյալ անձի մտերիմ մարդուն, նրա կարողությանը կամ էլ ընտանի կենդանուն։ Այս ամենի հետ մեկտեղ անուղղակի ագրեսիան կարող է ուղղված լինել և կիրառվել ավելի թույլ կերպով, օրինակ՝ դռները շրխկացնելով, սեղանն բռունցքներով հարվածելով, արգեսիվ ճիչերով, ոտքերով հարվածելով և նման այլ գործողություններով։

Հոգեբանության պրոֆեսոր Լեոնարդ Բերկովիցը կարծում էր, որ անուղղակի ագրեսիան ուղղակի ագրեսիայի զսպված դրսևորումն է[3]։

Անուղղակի ագրեսիայի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագրեսիվ վարքագծի ընդլայնված դասակարգվածությունը ստեղծվել է Ա․ Բասսի կողմից[4]։ Նա առանձնացրել է երեք գլխավոր հատկանիշ, որոնցով բնութագրվում են ագրեսիվ պահվածքի տեսակները։ Առաջինը ֆիզիկական-վերբալ ագրեսիան է, երկրորդը՝ ակտիվ-պասիվ ագրեսիան, երրորդը՝ ուղղակի-անուղղակի ագրեսիան։

Զուգավորելով այս հատկանիշները կարելի է ստանալ անուղղակի ագրեսաիայի հետևյալ տիպերը․

  1. Ակտիվ ֆիզիկական անուղղակի ագրեսիա. արտահայտվում է մարմնական վնասվածքներ հասցնելով զոհի փոխարինողին, այսինքն այն արտահայտվում է ոչ թե ջղայնության պատճառ հանդիսացած մարդու նկատմամբ, այլ մեկ այլ անհատին։ Ինչպես նաև կարող է արտահայտվել կենդանիներին վնաս հասցնելով կամ առարկաներ կոտրելով։ Այս պահվածքը կարող է լինել հոգեկանի այնպիսի պաշտպանիչ մեխանիզմի օրինակ, ինչպիսին տեղաշարժումն է։ Դավադրությունը նույնպես կարող է անուղղակի ագրեսիայի օրինակ ծառայել, քանի որ այն կարող է արտահայտվել ագրեսիայի թիրախին ֆիզիկական վնաս պատճառելու համար այլ մարդկանց համոզելով և դրդելով։
  2. Ակտիվ վերբալ անուղղակի ագրեսիա. արտահայտվում է տհաճ կատակներով, բամբասանքով և անձի նկատմամբ չարախոսությամբ։ Ագրեսիայի այս տեսակը կարող է ազդել ագրեսիայի թիրախի կարիերայի և հեղինակության վրա։
  3. Պասիվ ֆիզիկական անուղղակի ագրեսիա (նեգատիվիզմ). արտահայտվում է անձի մերժմամբ, հանձնարարված առաջադրանքները կատարելուց խուսափելու կամ պահանջներին և ակնկալիքներին միտումնավոր հակասող գործողություններ կատարելով։
  4. Պասիվ վերբալ անուղղակի ագրեսիա. արտահայտվում է անհամաձայնությանբ, երբ մարդը հրաժարվում է տրամադրել նրանից ակնկալվող անհրաժեշտ տեղեկությունը կամ բացատրությունը։ Ինչպես նաև կարող է դրսևորվել որևէ անձին պաշտպանելու մերժմամբ, երբ նրան նվաստացնում կամ մեղադրում են։

Անուղղակի ագրեսիայի տարրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուղղակի ագրեսիան կարող է ներառել հետևյալ տարրերը․

Վերբալ տարրեր՝

  • զրպարտություն,
  • բամբասանք,
  • չարախոսություն,
  • չար կատակներ,
  • զայրացած ճիչեր,
  • տուժող անձին օգնություն չցուցաբերել։

Ֆիզիկական տարրեր՝

  • դավադրություն
  • զոհի փոխարինողի նկատմամբ մարմնական վնասներ հասցնելը,
  • առարկաների կոտրումը,
  • մարմնական արտահայտիչ շարժումները (ոտքերով հարվածելը և այլն),
  • ինչ-որ բանից հրաժարվելը կամ խուսափելը։

Գենդերային առանձնահատկությունները անուղղակի ագրեսիայի դրսևորման մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ աղջիկների մոտ անուղղակի ագրեսիան ավելի շուտ է զարգանում, քան տղաների մոտ։ Ամենայն հավանականությամբ սա տեղի է ունենում, որ աղջիկները փոքր տարիքից սկսած հրաժարվում են խաղերի մեջ ուժի կիրառումից և ավելի զգայուն են վերբալ նկատողությունների նկատմամբ։ Հենց այդ պատճառով փոքր տարիքում աղջիկներին անհրաժեշտ է մշակել ագրեսիայի արտահայտման ավելի քիչ նկատելի ռազմավարություներ[5]։ Միջին պատանեկության տարիքից սկսած առաջանում են դժվարություններ սոցիալական հմտությունների մեջ և անուղղակի ագրեսիայի դրսևորումները դառնում են ավելի քիչ հստակ։ Հենց այդ պատճառով էլ այս ոլորտի հետազոտությունների մեծամասնությունը անցկացվել են դպրոցական տարիքային խմբի հետ։

Սակայն անուղղակի ագրեսիայի դրսևորման գենդերային հատկանիշների ուսումնասիրություններ են կատարվել նաև մեծահասակների խմբերի շրջանում։ Եվ այսպես հետազոտություններից մեկում ասվում էր, որ տղամարդիկ և կանայք աշխատանքային առօրյայում տարբեր կերպ են արտահայտում անուղղակի ագրեսիան. տղամարդիկ նախընտրում են ռացիոնալ ձևավորվող ագրեսիան, իսկ կանայք ավելի հեշտ սոցիալական մանիպուլիացիաները[6]։

Ծանոթարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. С.Ю. Головин. «Словарь практического психолога». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. Авторский коллектив: Г. Э. Бреслав, Н. М. Платонова, A. Н. Волкова, Г. Г. Гарскова, Е. В. Змановская, Е. А. Маркова, B. П. Мусина, Г. Ф. Нестерова, В.Н. Раскин, Т. В. Тулупьева, Л. А. Ясюкова Агрессия у детей и подростков: Учебное пособие Под ред. Н. М. Платоновой.. — СПб.: "Речь", 2006. — С. 88. — 336 с. — ISBN 5-9268-0290-3
  3. Берковиц Леонард, Зимбардо Филип Агрессия: причины, последствия и контроль. — Прайм-Еврознак, McGraw-HILL, Inc, Олма-Пресс, Нева, 2002. — 512 с. — ISBN 5-93878-014-4
  4. Buss A. H. The psychology of aggression. — 1961.
  5. Bjorkquist K. Sex differences in physical, verbal, and indirect aggression: A review of recent research.. — 1994. — С. 177—188. Архивировано из первоисточника 21 Հոկտեմբերի 2015.
  6. Björkqvist K.; Österman K. Scales for research on interpersonal relations. — Vasa : Åbo Akademi University, 1998.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Агрессия у детей и подростков: Учебное пособие / Под ред. Н. М. Платоновой. — СПб: Речь, 2006. — 336 с. — ISBN 5-9268-0290-3
  • Берковиц Леонард, Зимбардо Филип Агрессия: причины, последствия и контроль. — С. П.:: Прайм-Еврознак, Нева, 2002. — 512 с. — ISBN 5-93878-014-4
  • Ениколопов С. Н. Понятие агрессии в современной психологии(ռուս.) // Прикладная психология. — 2001. — № 1. — С. 60—72.