Այյուբ Աբդ ալ-Լաուին Ալժիրի «ՈՒՍՄ Ալժիր» Ակումբի սան է։ 2014 թվականի մայիսի 17-ին իր նորամուտը նշել է Ալժիրի 1-ին լիգայում, նա առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «ԺՍՄ Բեդնայա» ակումբի դեմ խաղի երկրորդ խաղակեսում[3]։ 2014/1015 թվականի մրցաշրջանում Աբդալլաուինը խաղադաշտ է դուրս եկել ապրիլի 1-ին։ Իսկ 2015/16 թվականի առաջնությանը նա «ՈՒՍՄ Ալժիրի» կազմում նա անցկացրել է 17 խաղ։
Այյուբ Աբդ ալ-Լաուին հաճախել է Ալժիրի մանկապատանեկան դպրոց, նրա վերջին խաղը թիմի կազմում եղել է 2013 թվականի Աֆրիկայի երիտասարդական` մինչև 20 տարեկանների առաջնությունում։ Նա նույնպես մասնակցել է Ալժիրի երիտասարդական հավաքականում, զբաղեցնելով երկրորդ տեղը 2015 թվականի Աֆրիկայի առաջնությունում` մասնակցելով թիմի բոլոր հինգ խաղերին։
Այյուբ Աբդ ալ-Լաուին ընդգրկվել է Ալժիրի օլիմպիական հավաքականում, որը կայացել է 2016 թվականին՝ Ռիո դե Ժանեյրոյում։ նա երկու խաղ է անց կացրել այս մրցաշրջանում. փոխարինման դուրս գալով առաջին խաղակեսում Հոնդուրասի օլիմպիական հավաքականում[4] թիմի կազմում նա խաղացել է նաև Արգենտինացիների դեմ[5], որն հեռացվել է 67-րդ րոպեին` երկրորդ դեղին քարտը ստանալիս։