Այգավանի կոնյակի գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այգավանի կոնյակի գործարան, գինեգործական ձեռնարկություն Հայաստանի Արարատի մարզի Այգևան գյուղում։ Ներկայում այն հանդիսանում է Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության տարիներին այն հանդիսացել է Խորհրդային Հայաստանի գինեգործական խոշոր ձեռնարկություն։ Ստեղծվել է 1966 թվականին Արարատի գինու գործարանի Այգավանի բաժանմունքի հիման վրա։ Մինչև 1971 թվականըկոչվել է Այգավանի գինու գործարան։

Գործարանը հագեցված էր խաղողի մշակման հոսքային գծերով և ուներ գինեգործության սեզոնում 10 հազար տոնա խաղողի վերամշակման կարողություն։ Խաղողը մթերում էր Արարատի շրջանից՝ հիմնականում մսխալի և կախեթ տեսակների։ Արտադրում էր դառը և թնդեցրած գինենյութեր՝ վարդագույն, սպիտակ, կարմիր պորտվեյն ստանալու համար, որոնք շշալցման նպատակով ուղարկվում էին երկրորդական գինեգործարաններ։ Դառը գինենյութերի մի մասը օգտագործվում էր կոնյակի սպիրտ թորելու համար։ Կոնյակի սպիրտի թորման արտադրամասն ուներ տարեկան 72 հազար դալ (բացարձակ ալկոհոլ) կարողություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 340