Աղջիկը քաղաքից
Աղջիկը քաղաքից ռուս.՝ Девочка из города | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Հիմք | Աղջնակը քաղաքից |
Թվական | 1984 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Օլեգ Նիկոլաևսկի |
Սցենարի հեղինակ | Լյուբով Վորոնկովա |
Դերակատարներ | Նատալյա Եգորովա և Օլեգ Նիկոլաևսկի |
Երաժշտություն | Եվգենի Ստիխին |
Կինոընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
Տևողություն | 76 րոպե |
«Աղջիկը քաղաքից» (ռուս.՝ «Девочка из города»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է ռեժիսոր Օլեգ Նիկոլաևսկու կողմից Լյուբով Վորոնկովայի համանուն վեպի հիման վրա[1][2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքրիկ Վալենտինան որբ է մնացել։ Նրա հայրը ռազմաճակատում անհետ կորել է, իսկ մայրը և եղբայրը զոհվել են ռմբակոծության ժամանակ։ Տարհանման ժամանակ աղջիկն ու նրա ուղեկցորդուհիները հետ են մնում գնացքից, գիշերն անցկացնում են խոտի դեզի մեջ, որտեղ նրանց առավոտյան գտնում են գյուղացի կանայք։ Նրանցից մեկը՝ Դարյան, ապաստան է տալիս փախստականներին, կերակրում ու տաքացնում։ Գիշերը Վալենտինան հիվանդանում է, և Դարյան համոզում է կանանց թողնել աղջկան՝ խոստանալով ապաքինվելուց հետո նրան ուղարկել մանկատուն, ուր պետք է նրան տանեին այդ կանայք։ Դարյան աղջկան տեղ է տալիս իր տանը, չնայած այն հանգամանքին, որ ինքն ուներ երեք երեխա՝ երկու դուստր և որդի։ Սկզբում Դարյայի երեխաները վատ են ընդունում աղջկան, և Վալենտինան ինքը ոչ մի կերպ չէր կարողանում սովորել իր նոր ընտանիքին։ Շուտով Դարիան կապվեց աղջկա հետ և որոշեց թողնել նրան իր մոտ, սակայն նա վախենում էր, որ Վալենտինան չի կարողանա ընտելանալ իր ընտանիքին և գյուղական կենսակերպին։ Ժամանակի ընթացքում երեխաները կարողանում են սիրել հանգիստ, բարի Վալենտինային, իսկ Վալենտինան Դարյային անվանում է իր մայրը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենա Նիկիտինա – Վալենտինկա
- Նատալյա Եգորովա – Դարյա
- Օլեգ Նիկոլաևսկի – պապ
- Նաստյա Գուսարովա – Գրունյա
- Սվետա Ուֆիմցևա – Տաիսկա
- Մաքսիմ Օնուֆրիչուկ – Ռոմանոկ
- Անատոլի Ռուդակով – Ալեքսեյ Գրաչյով, պատերազմի մասնակից
- Նինա Բալագինա – Վալենտինայի մայրը
- Գալյա Արսենտևա – էպիզոդ
- Տ. Վաֆին — էպիզոդ
- Անաստասիա Վինոգրադովա (Դունաևա) – գյուղական աղջիկ
- Անդրեյ Կանև — էպիզոդ
- Լ. Կուխտար — էպիզոդ
- Լյուդմիլա Լիպատնիկովա — էպիզոդ
- Անդրեյ Ուֆիմցև — էպիզոդ
- Նիկոլայ Նեչև — էպիզոդ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Աղջիկը քաղաքից» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Աղջիկը քաղաքից» ֆիլմը kinopoisk.ru կայքում
|