Ահաբեկչական գործողություն Վոլգոդոնսկում
Ահաբեկչական գործողություն Վոլգոդոնսկում | |
---|---|
Տեսակ | ահաբեկչական ակտ |
Երկիր | Ռուսաստան |
Տեղադրանք | Վոլգոդոնսկ |
Տարեթիվ | սեպտեմբերի 16, 1999 |
Զոհվածներ | 19 մարդ |
Վիրավորներ | 89 |
Ահաբեկչական գործողություն Վոլգոդոնսկում, պայթյուն Վոլգոդոնսկում (Ռոստովի մարզ), որը տեղի է ունեցել 1999 թվականի սեպտեմբերի 16-ին, ժամը 5:57-ին բնակելի շենքի մոտ։
Իրադարձությունների ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոլգոդոնսկում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը 1999-ի սեպտեմբերի 4-16-ը Ռուսաստանի քաղաքներում իրականացված ահաբեկչական մի շարք գործողությունների մաս էր կազմում։ Հետաքննության համաձայն ՝ ահաբեկչությունների այս շարքը կազմակերպել և ֆինանսավորել են «Կովկաս» իսլամական ինստիտուտի անօրինական զինված խմբի ղեկավարներ Էմիր ալ-Խաթաբ և Աբու Ումար[1]։ Այս ահաբեկչությունների նպատակն էր մարդկանց զանգվածային սպանությունը, հասարակական անվտանգության խախտումը, ահաբեկել բնակչությանը և ազդել իշխանությունների կողմից որոշումների կայացման վրա ՝ 1999 թվականի օգոստոսին Դաղստանի վրա գրոհայինների հարձակման հետևանքները վերացնելու համար։ Խաթաբը և Աբու Ումարը դիմել են այսպես կոչված «Մուսուլմանական հասարակություն թիվ 3» կամ Կարաչայ Վահաբի ջամաաթի առաջնորդներին[2]։ Նրա նախագահներից մեկը ՝ Աչիմեզ Գոչիաևը, իր սխրակիցներից դիվերսիոն խումբ էր կազմել։ Գոչիաևը մինչև 1997 թվականը հաջող բիզնես ուներ Մոսկվայում ՝ շինարարության ոլորտում։ 1997-ին նա հետաքրքրվեց վահաբիզմով։ Մոսկվայից նա վերադարձավ Կարաչաևսկ, այնուհետև սովորեց Խաթաբայի ճամբարում։ Պայթուցիկ սարքը պատրաստել են Միրնի գյուղում (Ստավրոպոլի երկրամաս) ՝ տրոտիլի, ալյումինե փոշու, ամոնիումային սելիտրայի և շաքարի խառնուրդի միջոցով։ Այնտեղից նրան շաքարի անվան տակ տեղափոխել են Կիսլովոդսկի մթերային բազա, որը ղեկավարում էր ահաբեկիչներից մեկի հորեղբայրը ՝ Յուսուֆ Կրիմշամխալովը։ Ահաբեկիչներին օգնել է քաղաք մտնել ճանապարհային ոստիկանության աշխատակից Ստանիսլավ Լյուբիչեւը։ Պարենի բազայում ահաբեկիչները պայթուցիկի խառնուրդը լցրել են Էրկեն-Շահարի շաքարի գործարանի լոգոտիպով շաքարավազի պարկերի մեջ։ Ամեն ինչ ծրագրելուց հետո, ահաբեկիչները մի քանի խմբեր կազմեցին պայթուցիկ նյութերը տարբեր քաղաքներ տեղափոխելու համար։ 1999թ. սեպտեմբերի 13-ին Վոլգոդոնսկի բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի[3] Աբասկուլ Իսքենդերովը, որը տեղյակ չէր ահաբեկիչների ծրագրերի մասին, Վոլգոդոնսկում բեռնատար ավտոտրանսպորտի կայանատեղիում ծանոթացել է կարաչաևցիներ Ադամ Դեկկուշևի, Յուսուֆ Կրիմշամխալովի և Թիմուր Բատչաևի հետ, որոնք քաղաք էին ժամանել "ԿԱՄԱԶ-5320" բեռնատարով, որը բեռնված էր վաճառքի համար նախատեսված կարտոֆիլով[4]։ Հյուսիս-կովկասցիները գնել են Իսքենդերովի "ԳԱԶ-53" բեռնատար ավտոմեքենան ՝ բացատրելով, որ այն նրանց անհրաժեշտ է Վոլգոդոնսկի շուկաներ կարտոֆիլ տեղափոխելու համար, որը նրանք բերել են ավելի քան 10 տոննա։ Նույն օրը Հյուսիս-կովկասցիները Իսքենդերովին հանձնեցին 300 ԱՄՆ դոլար և 2,200 ռուբլի պայմանավորված գումար, և վերջինս նրանց հանձնեց ԳԱԶ-53։ Ձևակերպել ավտոմեքենայի առք ու վաճառքի գործարքը պայմանավորվեցին սեպտեմբերի 16-ին։ Նույն օրը "ԳԱԶ-53" -ը տեղափոխվում էլ է № 2070 ավտոշարասյան տարածք, որտեղ "ԳԱԶ-53" խցիկում պայթուցիկ նութեր են բեռնվում և տեղադրվում է պայթուցիկ սարք, քողարկված կարտոֆիլով։ Սեպտեմբերի 15 - ին, նախապես զգուշացնելով Իսքենդերովին, Դեկուշևը նրա հետևից է գալիս "Մոսկվիչով" և տանում նրան ավտոշարասյան տարածք։ Իբր ժամանակի խնայողության նպատակով Դեկուշևը համոզում է Իսքենդերովին գիշերը "ԳԱԶ-53" թողնել իր տան մոտ Օկտյաբռսկայա մայրուղու վրա, որպեսզի սեպտեմբերի 16-ի առավոտյան ժամը 7-ի սահմաններում կարտոֆիլը տեղափոխեն շուկա, իսկ դրա իրացումից հետո ձևակերպել ավտոմեքենայի առք ու վաճառքի փաստաթղթերը։ Որպես պարգևատրում Իսքենդերովին վճարելով 70 ռուբլի ՝ Դեկուշևը նրան ուղեկցել է "Մոսկվիչ"-ով համոզվելու համար, որ նա "ԳԱԶ-53" մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է շենքի մուտքի դիմաց, և խնդրել է հետևել մեքենային, ինչից հետո հեռացել է։ Երեկոյից մինչև գիշերվա ժամը 2-ը Իսքենդերովի կինը հետևել է տան մոտ կանգնած ավտոմեքենային, իսկ սեպտեմբերի 16-ի գիշերը ժամը 2-ից հետո մեքենան հսկել է Իսքենդերովը ՝ գտնվելով խցիկում։ Ժամը 5-ից հետո նա մրսել է և վեևադարձել բնակարան։ Սեպտեմբերի 16-ին, 5 անց 57 րոպե «ԳԱԶ -53» մակնիշի ավտոմեքենայում գտնվող ռումբը պայթել է։ Պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է մոտ 850-1850 կգ տրոտիլային համարժեքով[5]։ Պայթյունի ալիքով փլուզվել է շենքի երկու բլոկային հատվածները, առջևի հատվածը ոչնչացվել է, վնասվել են աստիճանահարթակները։ Ընդհանուր առմամբ երկու թաղամասերում վնաս է կրել է 37 տուն, կոտրվել են ապակիները, լուսամուտի շրջանակները և դռները, որոշ տներում ճաքեր են առաջացել։ Պայթյունը լսվել է գրեթե ողջ քաղաքում։ Փլատակներից դուրս է բերվել 18 զոհ (այդ թվում ՝ 2 երեխա), 1 մարդ մահացել է հիվանդանոցում, 89 մարդ հոսպիտալացվել են[6]։ Պաշտոնական տվյալներով ՝ ահաբեկչության հետևանքով տուժել է 15280 մարդ (այդ թվում ՝ ավելի քան 1000 երեխա)[7]։
Դատավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի մայիսի 14-ին Կիսլովոդսկի քաղաքային դատարանը նախկին ոստիկան Ստանիսլավ Լյուբիչևին դատապարտեց 4,5 տարվա ազատազրկման։ Լյուբիչևը մեղադրվում էր կաշառքի դիմաց տրանսպորտային միջոցների անարգել անցումը Կիսլովոդսկի տարածքում ապահովելու մեջ։ Ընդ որում, վարորդը չի ունեցել փոխադրվող բեռի թույլատրման փաստաթղթեր, իսկ տրանսպորտը եղել է տեխնիկապես անսարք վիճակում։ Լյուբիչևն անձամբ է ուղեկցել վարորդին մինչև "Ռեալբազա հացաբուլկեղենի" պահեստները (Կիսլովոդսկ), որտեղ աշխատել է ահաբեկիչներից մեկի հորեղբայրը[8]։ Ավելի ուշ «Ռեալբազա հացաբուլկեղենից» պայթուցիկների մի մասը օգտագործվել է Վոլգոդոնսկում ահաբեկչական հարձակում իրականացնելու համար։
2004 թվականի հունվարի 12-ին Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Ադամ Դեկկուշեևին եւ Յուսուֆ Կրիմշամխալովին, որոնք մեղադրվում էին մի շարք ահաբեկչական գործողություններ կատարելու, այդ թվում՝ Վոլգոդոնսկում շենքի պայթյունի մեջ։ 2004 թվականի հուլիսի 8-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը հաստատեց Մոսկվայի քաղաքային դատարանի վճիռը[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Приговор Московского городского суда от 12 января 2004 года по делу Юсуфа Крымшамхалова и Адама Деккушева». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Карачаево-Черкесский джамаат» // agentura.ru
- ↑ «ПОСТАНОВЛЕНИЕ о возбуждении ходатайства о продлении срока предварительного следствия» (ռուսերեն). delo99.narod.ru url=http://delo99.narod.ru/011205p.html.
{{cite news}}
: Missing pipe in:|publisher=
(օգնություն) - ↑ Ходатайство о продлении следствия по уголовному делу уголовного дела № 173 (2 марта 2000 года)
- ↑ Взрывотехническая экспертиза по факту взрыва в Волгодонске (08 декабря 1999)
- ↑ Ответ Генпрокуратуры на запрос депутата Госдумы А.Куликова
- ↑ Теракт в Волгодонске. Десять лет спустя
- ↑ Постановление о возбуждении уголовного дела в отношении Станислава Любичева
- ↑ Как Верховный суд РФ рассматривает дела террористов