Ալուքարդ (Հելլսինգ)
Ալուքարդ | |
---|---|
Շարք՝ | Հելսինգ |
Հեղինակներ՝ | Կոտո Հիրանո |
Մասնագիտություններ՝ | վամպիրների որսորդ |
Ընտանիք՝ | Վլադ 2-րդ Դրակուլ (հայր) |
Ալուքարդ, «Հելլսինգ» ընդհանուր անվանմամբ անիմեի և մանգայի հերոս։ Ստեղծվել է Կոտա Հիրանոյի կողմից։ 2002 թվականին «Animage» ամսագրի արական սեռի լավագույն հերոսների շարքում զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը[1]։ Անիմե-սերիալում Ալուքարդին հնչյունավորում է Ձյոձի Նակատան[2]։ Անգլերեն տարբերակում հնչյունավորվում է Կրիսփին Ֆրիմենի կողմից։
Ալուքարդը հանդիսանում է «Հելսինգ» մանգայի գլխավոր հերոսը, ինչպես նաև «Hellsing» կազմակերպության շարքի ամենակարող կռվողը։ Նա ամենահին վամպիրներից մեկն է։ Որպես կանոն՝ հագնվում է վիկտորիանական ոճով՝ ներառյալ մուգ մոխրագույն կոստյում, բարձր ճտքակոշիկներ և մեծ թիթեռնիկ-փողկապ։ Նա հագնում է երկար, կարմիր վերարկու, դնում է երկար ծայրերով գլխարկ։ Կրում է դեղին ակնոց՝ մետաղե շրջանակով։ Նա ունի նաև այլ հանդերձներ։ Ալուքարդն ունի անհավատալի բազմաթիվ գերբնական կարողություններ, հանդիսանում է հրաշալի նետաձիգ, իսկ նրա ֆիզիկական ապշեցուցիչ ուժը թույլ է տալիս նրան 16 կիլոգրամ կշռող 2 ատրճանակներից կրակել առանց որևէ ուժի գործադրման։
Նա կռվում է բռնությամբ և հաճախ յուրահատուկ կոշտությամբ։ Հազվադեպ է սպանում իր հակառակորդին մինչ այն պահը, երբ նա հայտնվում է զինաթափ և նվաստացած վիճակում։ Նա լիովին եսասեր է և հաճախ տալիս է իր թշնամիներին մեկից ավելի հնարավորություն ուղղակի նրա համար, որ ցուցադրի իր կարողությունը։
Չհաշված արյան հանդեպ ունեցած ագահությունը՝ Ալուքարդը անտարբեր չէ։ Նա հարգում է Ինտեգրին, կապված է Ութլթերի հետ։ Մանգայի 9-րդ գլխում սկսում է լաց լինել Ալեքսանդր Անդերսենին հաղթելուց հետո. «Միայն մարդը կարող է սպանել հրեշին»։ Ալեքսանդր Անդերսենը նրա համար մարդ էր։ Սակայն վերածելով իրեն «Աստծո հրեշ»՝ Անդերսենը Ալուքարդի աչքերում զրկվում է «մարդու» իր կոչումից, որի հետևանքով էլ մահանում է։ Տեսնելով օր պարտության հնարավորության կորուստը՝ Ալուքարդը լաց է լինում։ Նա, ում Ալուքարդը համարում էր իրեն հավասար մրցակից, հանձնվում է։
Ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոտա Հիրանոն խոստովանել է, որ նրան հաճախ էին մեղադրում գրագողության մեջ այն պատճառով, որ Դրակուլան ողջ է թեմայով շատ պատմություններ կան, ինչպես նաև նշել են, որ Ալուքարդը գողացված է Trigun մանգայի գլխավոր հերոսից՝ Վեշա-փոթորիկից[3]։
«Ալուքարդ» անունը հանդիսանում է «Դրակուլա» անվան անագրամման՝ նույն անվանումը տառերի տարբեր հերթականությամբ։ Անիմեում հազվադեպ հանդիպում էր նաև «լորդ Ալուքարդ» անվանումը։
Բնավորությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալուքարդը գրեթե անխոցելի է, այնպես որ շատ ամբարտավան է։ Նա հաճախ նվաստացնում է իր մրցակիցներին։ Ճակատամարտում Ալքուքարդը մասնավորապես սահմանափակում ուժերը Cromwell կնիքով՝ տալով զգացում գերազանցության թշնամուն միայն նրա համար, որ այնուհետև հետ վերցնի այն։ Նրա երկար կյանքը իրեն թվում է երկարատև քուն, որը լուսավորվում և զվարճացնում է իր պայքարը։
Ակնհայտ է, որ ոչ մի կողմնակից անմիտ ու անբարոյական սպանությունների հեղինակ չի հանդիսանում։ Իսկ մանգայի երկրորդ գլխում («Սպանություն ակումբ») այն ներառում է անիմաստ երկու սպանություններմ որոնք հուզիչ են։ Իսկ հեռուստատեսային տարբերակում («Club M») Ալուքարդը արտահայտել է իր դժգոհությունը՝
«Դուք վերցրել եք այս բոլոր կյանքերը ոչ միան ծարավից։ Ձեզ դու՞ր եկավ։ Ահա, թե ինչ է պետք այնպիսի կեղտի, ինչպես դուք եք կախվելու համար»։
Ալուքարդը ամենից շատ է մահ ցանկանում։
Կարողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անմահություն՝ սահմանափակված միայն իր կերած հոգիների քանակով։ Նրան հնարավոր չէ վիրավորել, սակայն եթե նույնիսկ դա տեղի ունենա, ապա նրա մարմինը միանգամից կվերականգնվի։
- Հսկայական ֆիզիկական ուժ
- Գերմարդկային ճշգրտություն կրակելիս
- Գերմարդկաին ըմբռնում
- Գերմարդկային արագություն
- Պինդ մարմինների անցնելու ունակություն
- Հիպնոզ
- Մտքեր կարդալ հեռավորությունից
- Արեգակնային համակարգի վարակամերժություն[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|