Jump to content

Ալաթաուսյան տավարի ցեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալաթաուսյան տավար, կաթնամսատու տավարի ցեղ, ստացվել է խորհրդային շրջանում՝ Կիրգիզական և Ղազախական ԽՍՀ-ներում՝ տեղական տավարի, շվիցի և կոստրոմյան ցեղերի տրամախաչումից։

Հաստատվել է 1950 թվականին։ Հարմարված է լեռնային պայմաններին, ունի զարգացած ոսկրակազմ ու մկաններ, ամուր կճղակներ, լայնախոր կուրծք, հիմնականում գորշ գույն։ Ցուլերի կենդանի քաշը՝ մոտ 800 կգ, կովերինը՝ 500–550, սպանդային ելքը՝ 54-62%, կաթնատվությունը՝ 4000-5000 կգ, կաթի յուղայնությունը՝ 3,8-3,9%:

Բուծվում է Ալմաթիի և Արևելաղազախական մարզերում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 134